ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Առաջին փոխնախագահի պաշտոն կգործարկվի ՀՀԿ–ում, շաբաթ օրը լրագրողներին ասաց ՀՀ արդարադատության նախարար, ՀՀԿ անդամ Արփինե Հովհաննիսյանը։
ՀՀԿ–ն շաբաթ օրը 16–րդ համագումարի ժամանակ կանոնադրական փոփոխություններ ընդունեց, որոնք նախատեսում են կուսակցական նոր պաշտոնի` առաջին փոխնախագահի ստեղծում։ Նախատեսվում է ստեղծել նաև խորհրդատվական մարմին` ՀՀԿ–ի Ավագանու խորհուրդ, որն էլ հետագայում թեկնածու է առաջադրելու նախագահի պաշտոնում։
«Ներդնում ենք նոր ինստիտուտներ, սակայն դրանք կապված չեն կուսակցության նոր անդամների հետ, չարժե կենտրոնացնել ուշադրությունը դրանց վրա, քանի որ փոփոխությունները ներդրվում են «Քաղաքական կուսակցությունների մասին» օրենքում նախատեսված լրացումների կապակցությամբ, որոնք շուտով կներկայացվեն խորհրդարանի քննարկմանը», – ասաց Հովհաննիսյանը։
Նրա խոսքով, նոր ինստիտուտները թույլ կտան ավելի արդյունավետ
կառավարել կուսակցությունը։ Նախարարը նաև նշեց, որ շեշտադրում կարվի կուսակցությունների դերի բարձրացման, ներքին ժողովրդավարության ամրապնդման վրա։
«Քաղաքական դաշտն ինքնուրույն պետք է գտնի ներքին ներուժ փոփոխությունների համար, իսկ արտաքին ազդակ պետք է դառնան նոր պայմանները, իրավական բարեփոխումներն ու կուսակցությունների նկատմամբ պահանջները, որոնք մենք կներկայացնենք խորհրդարանի քննարկմանը», – ասաց Հովհաննիսյանը։–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում