ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Այսօր մամուլն արդեն գրում է, թե ովքեր են լինելու ՀՀԿ ցուցակում, և ովքեր են դուրս մնալու, գրում է «Իրատեսը»։
Թերթը, հղում անելով ՀՀԿ-ի իր աղբյուրին, հայտնում է, որ ցուցակների մասին պատկերացումները, մեղմ ասած, խիստ մոտավոր են, ավելին, այսպես կոչված, ռեյտինգային ցուցակների մասով գուցե համընկնումներ լինեն, բայց համամասնական ցուցակի շուրջ ինտրիգը պահպանվում է։
Թերթի աղբյուրի տեղեկացմամբ, այսօր բոլորն էլ սպառողական վիճակում են, ոչ ոք չգիտի իր համար ցուցակում տեղ կլինի՞, թե՞ ոչ։
««Հաշվի առնելով նման հարցերում նախագահի խիստ անկանխատեսելի լինելը, ոչ մեկը չի կարող երաշխավորել, որ ինքը ցուցակում կլինի»,– ընդգծել է ՀՀԿ-ական աղբյուրը` հավելելով, որ մինչև ցուցակները կազմելու վերջին օրը Սերժ Սարգսյանը ճշգրտումներ կանի դրանցում։ Այսինքն, ողջ ՀՀԿ-ն «փշերի» վրա է»,–գրում է թերթը։–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում