ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրություններում իշխող ՀՀԿ–ի ընտրական ցուցակը գլխավորելու է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
Այս մասին հայտնեց ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից հետո։
Նրա խոսքով, ՀՀԿ ընտրական ցուցակի երկրորդ տեղում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն է, իսկ երրորդը՝ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը:
Հնգյակում են նաև պատգամավոր Արա Բաբլոյանը և մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը:
«Հնգյակը փոփոխության չի ենթարկվի», – նշեց Շարմազանովը։
Տասնյակում են նաև Արմեն Աշոտյանը, Էդուարդ Շարմազանովը, Մարգարիտ Եսայանը, Սամվել Ֆարմանյանն ու Կարեն Ավագյանը:
Շարմազանովը նշեց, թե երկրորդ հնգյակում միգուցե փոփոխություն լինի:
«Համամասնական ցուցակում ընդհանուր առմաբմ ներառված է 64 թեկնածու», – հայտնեց Շարմազանովն ու ավելացրեց, որ կուսակցության տարածքային ցուցակներում ներառված է 133 պատգամավոր։
Շարմազանովը նաև տեղեկացրեց, որ կուսակցության նախընտրական շտաբի գործառույթը կկատարի ՀՀ նախագահի գլխավորած ՀՀԿ գործադիր մարմինը։–0–