ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի Հանրապետական կուսակցությունը դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո, երեքշաբթի լրագրոգների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը,` մեկնաբանելով խոսակցություններն այն մասին, որ նա կպահպանի պաշտոնը 2018–ից հետո։
Загружается новость ... "Лево"
«Թույլ տվեք չմեկնաբանեմ առանձին մարդկանց կարծիքները։ Եթե լինի Հայաստանի Հանրապետական կուսակցության պաշտոնական դիրքորոշումը, այդ ժամանակ կարող եք հարցեր տալ։ Մնացած ամեն ինչը մասնավոր կարծիք է, հենց կուսակցությունը որոշում ընդունի, մենք կհայտնենք այդ մասին», – ասաց Կարապետյանը Հայաստան–Սփյուռք վեցերորդ համաժողովի ընթացքում։
Ապրիլի 2–ին հանրապետությունում անցկացվեցին վեցերորդ գումարման խորհրդարանի ընտրությունները, որոնց մասնակցում էր հինգ կուսակցություն և չորս դաշինք։ Այս ընտրություններն ուշագրավ են նրանով, որ երկրի պատմության մեջ առաջին անգամ քվեարկությունը տեղի է ունենում 100 տոկոսանոց համամասնական համակարգով: Այս ընտրություններն առաջին համապետական ընտրություններն են 2015 թ.-ի սահմանադրական փոփոխություններից հետո, որոնք նախատեսում են անցում խորհրդարանական իշխանավարման գործող նախագահի լիազորությունների ժամկետի ավարտից հետո` 2018 թ.–ին։ –0–