535.55
7.47
478.04
+23
Եղանակը Երևանում
Հայ

ՀՀ նախագահը սթափության և հանդուրժողականության կոչ է արել

00:19
20 Մայիսի 2019
ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Հանրապետության նախագահի Արմեն Սարգսյանը հանդես է եկել ուղերձով ստեղծված իրավիճակի շուրջ:

«Այն, որ Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարական գործընթացներն անշրջելի են, չպետք է որևէ մեկի մեջ երկմտանք առաջացնի ոչ Հայաստանում, ոչ էլ նրա սահմաններից դուրս», նշված է ուղերձում:

Ըստ նրա, Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ իշխանությունը պատկանում է ժողովրդին։ Հետևաբար, ՀՀ իշխանության ճյուղերը՝ օրենսդիր, գործադիր և դատական, պետք է արտացոլեն Հայաստանի ժողովրդի հավաքական կամքը և ծառայեն իրենց Սահմանադրական նպատակներին։

«Ուստի կոչ եմ անում Հայաստանի բոլոր քաղաքացիներին, անկախ զբաղեցրած հասարակական ու քաղաքական դիրքից և պաշտոնից՝ պահպանել հանգստություն և հանդարտություն, պահպանել Սահմանադրությունն ու օրենքները», - հայտարարել է նա։

Նա նշել է նաև, որ աշխատանքային այցով գտնվելով արտերկրում՝ անընդհատ կապի մեջ է համապատասխան պետական մարմինների հետ:

«Հորդորում եմ, որ սթափությունը և հանդուրժողականությունը գերակա լինեն այս օրերին: Աստված պահապան բոլորիս», - ասված է նախագահի ուղերձում:

Այսօր ՀՀ վարչապետը գրառում է կատարել Facebook–յան իր էջում` կոչ անելով վաղը արգելափակել հանրապետության՝ առանց բացառության բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը։ «Վաղը ժամը 12.00-ին կհայտարարեմ Հայկական հեղափոխության՝ երկրորդ, ամենակարևոր փուլի մեկնարկը: Ակնկալում եմ համաժողովրդական աջակցություն: Առավոտյան ժամը 08.30-ից արգելափակում ենք հանրապետության՝ առանց բացառության բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը, այնպես, որ ոչ ոք ներս չմտնի: Ժամը 12.00-ին իմ ելույթը հեռարձակվում է ուղիղ եթերում», – գրել է ՀՀ վարչապետը։ -0- 

Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:03
19 Հունիսի 2019
Ոչ ոք չի կարող վախեցնել Հայաստանն ու Արցախը պատերազմի սպառնալիքով. Փաշինյան
Ոչ ոք չի կարող վախեցնել Հայաստանն ու Արցախը պատերազմի սպառնալիքով:
15:52
17 Հունիսի 2019
ԱԳՆ–ն պահանջներ չունի ՌԴ դեսպանի նկատմամբ Քոչարյանին այցելելու կապակցությամբ, սակայն ԱԺ խոսնակը համաձայն չէ
ԱԳՆ–ն պահանջներ չունի ՌԴ դեսպանի նկատմամբ Քոչարյանին այցելելու կապակցությամբ, սակայն ԱԺ խոսնակը համաձայն չէ:
20:28
14 Հունիսի 2019
«Լևադա Կենտրոնը» որոշել է, թե որքանով են ռուսաստանցիները ՀՀ–ին համարում բարեկամ երկիր
«Լևադա Կենտրոնը» որոշել է, թե որքանով են ռուսաստանցիները ՀՀ–ին համարում բարեկամ երկիր:
14:36
14 Հունիսի 2019
Հայաստանը հետևողական քայլեր է ձեռնարկում ԵՄ-ի հետ վիզաների ռեժիմի դյուրացման ուղղությամբ. ԱԳՆ
այաստանը հետևողական քայլեր է ձեռնարկում վիզաների դյուրացման և ռեադմիսիայի մասին համաձայնագրերի արդյունավետ իրականացման համար:
20:17
13 Հունիսի 2019
Մնացականյանը Մոգերինիի հետ քննարկել է ղարաբաղյան կարգավորումը և Հայաստան–ԵՄ հարաբերությունների օրակարգը (ՎԻԴԵՈ)
Զոհրաբ Մնացականյանը և Ֆեդերիկա Մոգերինին քննարկեցին ՀՀ-ԵՄ օրակարգին առնչվող  հարցերի լայն շրջանակ
15:09
13 Հունիսի 2019
Տոնոյանը մեկնաբանել է ադրբեջանական անօդաչու թռչող սարքերի ակտիվացումը
Տոնոյանը մեկնաբանել է ադրբեջանական անօդաչու թռչող սարքերի ակտիվացումը:
19:20
11 Հունիսի 2019
ՀՀ–ում ՌԴ դեսպանը կոչ է արել չքաղաքականացնել հատուկջոկատային Բելյանկինի սպանությունը (ՎԻԴԵՈ)
ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը մեկնաբանել է հատուկջոկատային Նիկիտա Բելյանկինի սպանության շուրջ ստեղծված իրավիճակն ու դրա հնարավոր ազդեցությունը Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների վրա։
11:44
07 Հունիսի 2019
«Բարգավաճ Հայաստան»–ը կարող է դեմ հանդես գալ վեթինգին. թերթը կանխատեսում է հետևանքները
Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հանդես կգա վեթինգի ցանկացած ձևի կամ դրսևորման դեմ:
10:42
07 Հունիսի 2019
Փաշինյան. մեր նպատակն է Հայաստանը դարձնել ազդեցիկ, հեղինակավոր երկիր թե՛ տարածաշրջանային, թե՛ միջազգային առումով (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում ներկա է գտնվել ՌԴ–ում Հայաստանի դեսպանության անունից հրավիրված պաշտոնական ընդունելությանը:
18:44
05 Հունիսի 2019
Բակո Սահակյան. և՛ հիմա, և՛ նախկինում Հայաստանի իշխանությունները տեղեկացնում էին Արցախին վերջին զարգացումների մասին
Արցախի նախագահը հարցազրույց է տվել «Արցախպրես» լրատվական գործակալությանը
15:16
05 Հունիսի 2019
Հայտնի է Փաշինյանի պետերբուրգյան այցի օրակարգը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 6-7-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն:
20:15
04 Հունիսի 2019
Զոհրաբ Մնացականյանն իր աջակցությունն է հայտնել Կիպրոսի ԱԳ նախարարին Կիպրոսի հիմնահարցի կարգավորման բանակցությունների վերսկսմանը (ՎԻԴԵՈ)
Աշխատանքային այցով Նիկոսիայում գտնվող Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում ունեցավ Կիպրոսի արտգործախարար Նիկոս Քրիստոդուլիդեսի հետ։