ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
2015 թ–ի դեկտեմբերի 6-ի հանրաքվեի արդյունքում ընդունված բարեփոխված Սահմանադրության համաձայն, Հայաստանն ամբողջապես անցնելու է խորհրդարանական իշխանավարման։ 2018 թ.–ին` Սերժ Սարգսյանի նախագահության երկրորդ ժամկետի լրանալուց հետո երկրի նախագահի լիազորությունները կկրճատվեն։
Загружается новость ... "Лево"
«Ես բազմաթիվ անգամ անկեղծորեն ասել եմ՝ ես երբեք չեմ մտածել, թե որն է լինելու իմ հաջորդ գործունեության ոլորտը: Նույն կերպ հիմա եմ շարունակում մտածել: Դեռևս հսկայական ժամանակ կա: Իսկ ի՞նչ էական է դա: Էական չի, չէ՞»,- ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը «Արմենիա» հեռուստաընկերության «Ռ–Էվոլյուցիա» ծրագրին տված հարցազրույցի ժամանակ։
Նա հիշեցրել է այն մասին, որ Հայաստանն ընտրություններից հետո անցել է խորհրդարանական կառավարման մոդելի։ Այդպիսով, վարչապետի պաշտոնին իր թեկնածուին կառաջադրի խորհրդարանական մեծամասնություն կազմող ուժը։
«Իհարկե, անձերից շատ բան է կախված, բայց Հայաստանն արդեն անձակենտրոն իշխանություն չունի: Կարծում եմ՝ դա մեր ժողովրդի վաստակն է»,–ասել է Սարգսյանը։
Որպես առաջին դրական տեղաշարժ նա նշեց այն, որ ընտրություններից հետո առաջին անգամ պատմության մեջ քաղաքական հուզումներ չեղան ։
Ապրիլի 2-ին խորհրդարանական ընտրությունների արդյունքում ԱԺ են անցել 4 քաղաքական ուժ` ՀՀԿ–ն (58 մանդատ), «Ծառուկյան» դաշինքը (31) «Ելք» դաշինքը (9), ինչպես նաև ՀՅԴ–ն (7 մանդատ). -0-