485.25
-0.08
569.44
-2.72
8.18
-0.02
-1
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ նախագահն այցելել է Թաջ Մահալ և հանդիպել Հնդկաստանի հայկական համայնքի հետ (ՖՈՏՈ)
18:09
04 Նոյեմբերի 2017
ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մեկնել է Ագրա քաղաք, որտեղ այցելել է Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ:

Հանրապետության նախագահը գրառում է կատարել հռչակավոր ճարտարապետական այդ կառույցի պատվավոր հյուրերի մատյանում, հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։

Саргсян Индия1.jpg

«Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ ուրախ եմ, որ Հնդկաստան կատարած իմ այցելության շրջանակներում առիթ եղավ այցելելու նաև այս աշխարհահռչակ և միևնույն ժամանակ խորհրդավոր վայրը: Հիացած եմ ճերմակաթույր այս տաճարի ու կոթողային համալիրի ճարտարապետական վեհությամբ, որում իրենց ներդրումն են ունեցել նաև հայ վարպետները: Իրապես աշխարհի ութերորդ հրաշալիք համարվող, հավերաժական սիրո խորհրդանիշ և սրբավայր հանդիսացող շքեղաշուք այս տաճարը դեռ դարեր շարունակ գերելու է յուրաքանչյուր այցելուի հոգին»,-գրել է նախագահը։

Այցի շրջանակում ՀՀ նախագահը հանդիպել է նաև հայկական համայնքի ներկայացուցիչների հետ։

Саргсян Индия2.jpg

Հանրապետության նախագահը ողջույնի խոսք է հղել հանդիպման մասնակիցներին, որում անդրադարձել է հայ-հնդկական պատմամշակութային առնչություններին, երկու ժողովուրդների դարավոր բարեկամության ամրապնդման գործում Հնդկաստանի հայ համայնքի մեծ դերին, Հայաստան-սփյուռք հարաբերություններին, հայրենիքի ու համայն հայության առջև ծառացած մարտահրավերներին և դրանց դիմակայելու հնարավոր ուղիներին, ինչպես նաև Հայաստանի կյանքում վերջին շրջանում տեղի ունեցած նշանակալի իրադարձություններին, այդ թվում` հանրաքվեի միջոցով կառավարման նոր` լիարժեք խորհրդարանական համակարգին անցնելուն:

Հանդիպման ընթացքում Սերժ Սարգսյանը պատասխանել է նաև համայնքի ներկայացուցիչներին հետաքրքրող հարցերին, լսել նրանց հաջողության պատմությունները, խնդիրները, դրանց լուծման հարցում հայրենիքից ակնկալիքները, ինչպես նաև համայնքային կյանքում նրանց գործունեության մասին: Համայնքի ներկայացուցիչների խնդրանքով, Նախագահ Սարգսյանը ներկայացրել է Հնդկաստանի բարձր ղեկավարության հետ այսօր իր ունեցած հանդիպումների ժամանակ քննարկված հարցերն ու ձեռքբերված պայմանավորվածությունները, որոնք միտված են առավել ամրապնդելու երկու բարեկամ երկրների և ժողովուրդների միջև պատմականորեն ձևավորված կապերը:

Հանդիպման ժամանակ նախագահը նշել է, թե հաճելի է տեսնել, որ հայ համայնքի ներկայացուցիչների հետ ներկա է նաև Երևանի բժշկական համալսարանի շրջանավարտների միության նախագահ դոկտոր Դալջիթ Սինգհ Չաուհանը: Սերժ Սարգսյանը համոզվածություն է հայտնել, որ հայաստանյան բուհերի հնդիկ շրջանավարտների հոծ բազմությունը ևս մի բարեկամության կամուրջ է երկու երկրների միջև, որը պետք է ավելի ամրապնդվի ու ընդլայնվի: 

Саргсян Индия3.jpg

Նախագահ Սարգսյանը ուրախությամբ է արձանագրել, որ Հնդկաստանում Հայաստանի դեսպանության հետ իր ջանքերն է միավորում նաև պատվո հյուպատոս Շիվկումար Իշվարանը, և հույս է հայտնել, որ նրանց համատեղ ձեռնարկներն արգասաբեր կլինեն:

«Բոլոր մարտահրավերներին դիմակայելու, մեր խնդիրները լուծելու ճանապարհին մենք պարտավոր ենք լինել միասնական: Մեր մեծ մտածողները մշտապես խոսել են միասնության մասին, և գաղտնիք չէ, որ մեր ժողովուրդը համարում է, որ մենք միասնական ենք լինում, երբ մեր հայրենիքին, մեր հողին վտանգ է սպառնում: Այսօր մեր խնդիրն է, որպեսզի այդ միասնականությունը տարածենք նաև հարաբերական խաղաղ պայմաններում, որովհետև մեր մարտահրավերները շատ սուր են, և դրանց դիմակայելը ավելի մեծ ջանքեր է պահանջում: Մենք ունենք ուժի մեծ աղբյուր, ունենք միասնության գաղափարը անհրաժեշտ, պարտադիր դարձնելու հանգամանքներ, դրանք են՝ անկախ Հայաստանը, ազատ Արցախը և մեր զորեղ սփյուռքը: Միշտ կրկնում ենք՝ Հայաստանն ուժեղ է սփյուռքով, սփյուռքը հավերժ է Հայաստանով»,-ողջույնի խոսքի ավարտին ընդգծել է ՀՀ նախագահը։

Հայ-հնդկական միջպետական հարաբերությունների օրակարգի և զարգացման հեռանկարի, առևտրատնտեսական ոլորտում փոխգործակցության ներուժի, հայ և հնդիկ ժողովուրդների պատմամշակութային առնչությունների և մի շարք այլ հարցերի շուրջ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր նաև հարցազրույց է տվել հնդկական «Դուրդարշան» պետական հեռուստաընկերությանը:–0–
Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:07
08 Դեկտեմբերի 2017
Հայաստանի նախագահի պաշտոնում կարող է միասնական թեկնածու առաջադրվել
Սահմանադրության բարեփոխված 125–րդ հոդվածի համաձայն, «հանրապետության նախագահի պաշտոնում թեկնածության առաջադրման իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն ¼–ը»։
21:28
07 Դեկտեմբերի 2017
Կոչ ենք անում կենտրոնանալ ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծումների վրա. ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչներ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ավարտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
18:53
06 Դեկտեմբերի 2017
Պուտինն առաջադրվելու է ՌԴ նախագահի պաշտոնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է նախագահի պաշտոնում առաջրվելու մտադրության մասին:
10:35
05 Դեկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի նախագահի ամենահավանական թեկնածուի անունը
«Ժամանակ» թերթը գրում է, թե ով է Հայաստանի հաջորդ նախագահական ընտրությունների ամենահավանական թեկնածուն։
19:17
01 Դեկտեմբերի 2017
Արա Աբրահամյանը պահանջել է եթերից հեռացնել հակահայկական արշավ սկսած լրագրողներին և քաղաքագետներին
ՌՀՄ նախագահը կոչ է արել եթերից հեռացնել ծախու լրագրողներին, քաղաքագետներին և փորձագետներին, ովքեր հակահայկական արշավ են սկսել ռուսական հեռուստատեսությամբ։
18:14
30 Նոյեմբերի 2017
Վրաստանի վարչապետի այցը Հայաստան հետաձգվել է
Գիորգի Կվիրիկաշվիլիի այցը Հայաստան հետաձգվել է անորոշ ժամանակով:
17:48
30 Նոյեմբերի 2017
Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին
Այցի շրջանակներում նախատեսված են նրա հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի հետ:
13:10
30 Նոյեմբերի 2017
Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան
Քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան։
11:15
30 Նոյեմբերի 2017
ՀՀԿ–ում անհեթեթ են անվանել ռուս քաղաքագետների վիրավորական հայտարարությունները Հայաստան–ԵՄ համաձայնագրի ստորագրման վերաբերյալ
Էդուարդ Շարմազանովը մեկնաբանել է НТВ ռուսական հեռուստաալիքի talk show–ի ընթացքում Հայաստանի հասցեին հնչած հայտարարությունները։
20:35
28 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը շահագրգռված է բարեկամ Իրանի զարգացմամբ ու տարածաշրջանի կայունությամբ
ՀՀ նախագահն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին։