438.46
4.38
402.63
+7
Եղանակը Երևանում
Հայ

Գերմանիա–Թուրքիա հարաբերությունները խաթարվել են Հայոց ցեղասպանության բանաձևի պատճառով. Daily Express

18:10
03 Հունիսի 2016

ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Հայոց ցեղասպանության մասին Բունդեսթագի բանաձևը հանգեցրեց նրան, որ Գերմանիա–Թուրքիա հարաբերությունները վերջին շրջանում հայտնվեցին ցածրագույն կետի վրա, գրում է Daily Express բրիտանական թերթը։

Բունդեսթագի պատգամավորները հունիսի 2-ին ընդունել են բանաձև, որը 1915 թ.-ին հայերի դեմ հանցագործությունները ցեղասպանություն է ճանաչում: Բանաձևը ընդունվել է պատգամավորների մեծամասնության կողմից, «դեմ» քվեարկել է մեկ խորհրդարանական, ևս մեկը ձեռնպահ է մնացել: Քվեարկությունները նախաձեռնվել են իշխող խորհրդարանականների մեծամասնության և «Կանաչների» դիմումի հիման վրա: Բանաձևը կոչվում է «1915 և 1916 թ.-ին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության և քրիստոնյա այլ փոքրամասնությունների զոհերի հիշատակին»:

Հոդվածում նշվում է, որ Բեռլինի և Անկարայի հարաբերությունները հասան եռման կետին այն բանից հետո, երբ Գերմանիան ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը։

Գերմանիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումն ուղերձ է ողջ աշխարհին. ՀՀ նախագահ>>

«Այս որոշումն ավելի շատ կբարդացնի թուրք–գերմանական երկխոսությունը, որը վերջերս ավելի է լարվում միգրացիոն ճգնաժամի պատճառով», – գրում են հոդվածի հեղինակները։

Թերթը նաև նշում է, որ իրադարձությունների զարգացման ներկա սցենարը, վերջին հաշվով, կարող է անգամ «սպառնալիքի տակ դնել» ԵՄ–ի և Անկարայի միջև միգրանտների հարցերով համաձայնագրի իրականացման հնարավորությունը։

Ոստիկանությունը բողոքի ակցիայի պատճառով շղթայել է Ստամբուլում Գերմանիայի գլխավոր հյուպատոսությունը>>

Հայոց ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին շուրջ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Արևմուտքի քննադատություններին։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես` Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի, Լյուքսեմբուրգի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Պարագվայի Սենատը,Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:26
13 Մարտի 2024
Կրեմլից հայտարարել են, որ կպարզաբանեն ՀԱՊԿ–ում ՀՀ–ի անդամակցության հետ կապված իրավիճակը
Կրեմլից արձագանքել են Փաշինյանի հայտարարություններին
12:14
07 Մարտի 2024
Հայաստանի տարածքում ՌԴ նախագահի ընտրությունների մասին
ՌԴ նախագահի ընտրությունները կանցկացվեն մեկ օր՝ մարտի 17–ին 08։00–ից մինչև 20։00–ն։ Հեռահար էլեկտրոնային քվեարկություն նախատեսված չէ
18:01
06 Մարտի 2024
Երևանը Մոսկվային պաշտոնապես տեղեկացրել է, որ «Զվարթնոց» օդանավակայանում պիտի միայն ՀՀ սահմանապահներ լինեն. ԱԽ քարտուղար
Երևանը Մոսկվային պաշտոնապես տեղեկացրել է, որ «Զվարթնոց»-ում պիտի միայն ՀՀ սահմանապահներ լինեն,  հայտարարել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը
22:23
05 Մարտի 2024
Լավրովը զանգել է Միրզոյանին․ ի՞նչ են քննարկել
Լավրովն այսօր զանգել է Միրզոյանին
11:47
05 Մարտի 2024
Թե ինչի կհանգեցնի ՀԱՊԿ-ից դուրս գալը, այդ հարցը գաղտնիք է․ ԳՇ պետ
Հայաստանը դեռևս ՀԱՊԿ-ից դուրս չի եկել, հայտարարել է ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը
23:21
04 Մարտի 2024
Որպես բարի կամքի դրսևորում ՀՀ–ն Ադրբեջանին կհանձնի Տեղում սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողին․ ԱԱԾ
ԱԱԾ–ն հայտնում է, որ որպես բարի կամքի դրսևորում ՀՀ–ն Ադրբեջանին կհանձնի Տեղում սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողին
14:56
01 Մարտի 2024
ՀՀ Սահմանադրությունը մեր ներքին գործն է․ Ռուբինյանը պատասխանել է Հաջիևին
Հայաստանը տարածքային պահանջներ չունի Ադրբեջանից, հայտարարել է Ռուբինյանն Անթալիայում
12:01
01 Մարտի 2024
Ընդդիմադիր Մեսրոպ Առաքելյանը պատրաստվում է դիմել ՍԴ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գործունեությունն արգելելու համար
«Ապրելու երկիր» ընդդիմադիր կուսակցության անդամ Մեսրոպ Առաքելյանը պատրաստվում է դիմել ՍԴ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գործունեությունն արգելելու համար
11:06
01 Մարտի 2024
Միրզոյանի Անթալիա այցի շրջանակում նախատեսվում են նաև երկկողմ հանդիպումներ
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մարտի 1-3-ն աշխատանքային այցով կմեկնի Անթալիա
11:38
29 Փետրվարի 2024
ԵԽ–ն կոչ է արել ԵՄ–ին անհապաղ պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ
ԵԽ–ն կոչ է արել ԵՄ–ին անհապաղ պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ և կասեցնել ռազմավարական էներգետիկ գործընկերության մասին փոխըմբռնման հուշագիրը
10:42
27 Փետրվարի 2024
ՀՀ ԱԳ նախարարը կմեկնի Թուրքիա
Արարատ Միրզոյանը կմեկնի Թուրքիա