ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. «Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը, գրում է «Հայկական ժամանակը»։
«Հաշվի չառնել, որ կողմնակի միջամտություն է եղել այս իրադարձությանը միս ու արյուն տալու հարցում, տեղին չի լինի, քանի որ անկախ նրանից ինչ հանգուցալուծում կլինի, կատարվածը սասանեց «Ծառուկյան» դաշինքի առաջնորդի բացարձակ ազդեցությունը դաշինքի բոլոր անդամների նկատմամբ», – նշում են հոդվածի հեղինակները։
«Ըստ էության, կատարվածը խարխլեց Գագիկ Ծառուկյանի ամենազոր լինելու հանգամանքը, իսկ պոստ ֆակտում կատարվող իրադարձությունները նախկին վիճակը վերականգնելուն են միտված, ինչը շատ դժվար կլինի: Փաստ է, որ ինքնաբացարկի թոհուբուհում հայտնվածները էական վնաս հասցրին ԲՀԿ նախագահին», – գրում է թերթը։–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում