526.4
7.25
475.99
+31
Եղանակը Երևանում
Հայ

Կալիֆոռնիան հակաթուրքական օրինագիծ է ընդունել

20:29
02 Հունիսի 2017

ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Օրենսդիր ժողովը միաձայն ընդունել է հակաթուրքական օրինագիծ, որը ներկայացրել է ժողովի անդամ Ադրին Նազարյանը, գրում է asbarez.com–ը։

Օրինագիծն արգելում է Կալիֆոռնիայի հասարակական հիմնադրամներին իրականացնել ներդրումներ Թուրքիայի կառավարության կողմից վերահսկվող ֆինանսական կառույցներում, որպեսզի այդ հիմնադրամները չօգտագործվեն Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտման քաղաքականության մեջ։

Ինչպես նշել է ԱՄՆ «Հայ Դատի» արևմտյան գրասենյակի ղեկավար Նոռա Հովսեփյանը, Կալիֆոռնիան, որպես նահանգ, որտեղ բնակվում է ԱՄՆ–ի խոշորագույն հայկական համայնքը, պետք է վճռական քայլեր ձեռնարկի Հայոց ցեղասպանության փաստը ժխտող Թուրքիայի ֆինանսավորման հարցում։

Загружается новость ... "Лево"

Նոր օրինագծով Կալիֆոռնիայի CalPERS և CalSTRS պետական կենսաթոշակային հիմնադրամներին արգելվում է իրականացնել ներդրումներ կատարել Թուրքիայի կառավարության ֆինանսական կառույցներում։ Օրինագծով նախատեսվում է, որ հիմնադրամները պետք է վեց ամսում չեղյալ հայտարարեն ներդրումների մասին իրենց պայմանագրերը։ Նշվում է, որ երկու հիմնադրամներն ներդրել են շուրջ 500 մլն դոլար, մասնավորապես` պարտատոմսերում։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես` Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի, Լյուքսեմբուրգի, Չեխիայի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Պարագվայի Սենատը,Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը, Գերմանիայի Բունդեսթագը: -0-

Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:01
24 Օգոստոսի 2019
«Սպայկա»-ի 200 տոննա դեղձով բեռնված մեքենաները անորոշ վիճակում են հայտնվել Վերին Լարսի անցակետում
«Սպայկա» ընկերությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ Վերին Լարսի անցակետում գյուղմթերքի զննումը ձգձգելու վերաբերյալ:
14:19
17 Օգոստոսի 2019
Ռուսաստանը հրաժարվել է արտահանձնել Միհրան Պողոսյանին
ՀՀ գլխավոր դատախազությունը ՌԴ գլխավոր դատախազությանն առաջարկել է տրամադրել հստակ տեղեկատվություն՝ Մ. Պողոսյանի հանձնումը մերժելու պատճառների վերաբերյալ:

14:48
14 Օգոստոսի 2019
ԱԳ նախարարը մեկնաբանել է Փաշինյան–Թրամփ հանդիպման հնարավորությունը
Զոհրաբ Մնացականյանը մեկնաբանել է Փաշինյան–Թրամփ հանդիպման հնարավորությունը։
12:48
14 Օգոստոսի 2019
ՀՀ ԱԳ նախարարը ձեռնպահ մնաց Ադրբեջանում հայտնված զինծառայողի վերաբերյալ մեկնաբանություն տալուց
«Դա բավականին զգայուն հարց է, և Հայաստանի ԱԳՆ-ն արդեն տարածել է հայտարարություն», - ասաց Մնացականյանը:
15:21
13 Օգոստոսի 2019
Պատրուշևը և Գրիգորյանը հաստատել են ՀՀ և ՌԴ ԱԽ-ների համագործակցության բարձր մակարդակը
Երևանում երեքշաբթի կայացել է Հայաստանի և Ռուսաստանի Անվտանգության խորհրուրդների քարտուղարների խորհրդակցությունները:
20:14
12 Օգոստոսի 2019
ՌԴ ԱԽ քարտուղարը ժամանեց Հայաստան
Երկուշաբթի Հայաստան ժամանեց Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի գլխավորած պատվիրակությունը։
20:03
09 Օգոստոսի 2019
Ավինյանը հրաժարվել է մեկնաբանել BBC–ի հոդվածը Մարտի 1–ի գործով
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հրաժարվել է մեկնաբանել BBC–ի հոդվածը Մարտի 1–ի գործով։
17:31
09 Օգոստոսի 2019
Երևանը և Մոսկվան միտված են երկկողմանի ռազմավարական կապերի ամրապնդմանը. կայացել է Փաշինյանի և Մեդվեդևի հանդիպումը
Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ։
17:26
09 Օգոստոսի 2019
Փաշինյանն էկոնոմիկայի նախարարի տեղակալ է նշանակել
Նիկոլ Փաշինյանն էկոնոմիկայի նախարարի տեղակալ է նշանակել:
14:37
09 Օգոստոսի 2019
ՌԴ ԱԽ քարտուղար Պատրուշևը կայցելի Հայաստան
Այցի օրակարգը չի նշվում:
23:35
08 Օգոստոսի 2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ղրղզստան (ՖՈՏՈ)
Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ղրղզստան։
19:20
07 Օգոստոսի 2019
ՄԻԵԴ–ը ստացել է Քոչարյանի գործով ՍԴ դիմումը. այն կքննարկվի առաջնահերթության կարգով
Հուլիսի 10–ին Սահմանադրական դատարանը որոշել է վարույթ ընդունել 300.1 հոդվածի` Սահմանադրությանը համապատասխանության հարցի քննարկումը: