ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի./Նովոստի–Արմենիա/. «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը դեռ չի քննարկել ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցների ալյանսին միանալու հարցը, երկուշաբթի ճեպազրույցի ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Իվետա Տոնոյանը։
Загружается новость ... "Лево"
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Ռոբերտ Քոչարյանին աջակցող անձինք, տարբեր կազմակերպությունների ղեկավարներ ու ներկայացուցիչներ համախմբվել ու ստեղծել են «Նախագահ Ռոբերտ Քոչրայանի կողմնակիցների ալյանս»։
«ԲՀԿ–ն ԱԺ–ում մեծությամբ առաջին ընդդիմադիր խմբակցությունն է, ունի իր քաղաքական օրակարգն ու շարժվում է դրանով։ Որևէ քաղաքական ալյանսի միանալ չի պատրաստվում» ,– ասաց Տոնոյանը։
Ինչ վերաբերում է Քոչարյանի կողմնակիցների ալյանսի հետ հնարավոր միացմանը, ապա Տոնոյանը նշեց. «Մենք ունենք մեր օրակարգը»։
«Մենք չենք քննարկել որևէ այլ ուժի հետ քաղաքական ալյանս ստեղծելու հարցը», – նշեց Տոնոյանը։
Կալանքի տակ գտնվող Ռոբերտ Քոչարյանն օրերս հայտարարել է Reuters գործակալությանը, որ հզոր ընդդիմադիր ուժերը միավորվում են, որպեսզի առաջիկայում մարտահրավեր նետեն Հայաստանի նոր ղեկավարությանը։–0–