ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. «Բարգաված Հայաստան» կուսակցության գլխամասային գրասենյակում կայացել է կուսակցության քաղխորհրուրդի նիստը, որը վարել է կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը:
Ինչպես հայտնում է կուսակցության մամուլի ծառայությունը, նիստին քննարկվել են խմբակցության գործունեությունը և նրա ծրագրերը 7-րդ գումարման Ազգային ժողովի կազմում:
Որոշում է ընդունվել Ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնում առաջադրել Վահե Էնֆիաջյանի թեկնածությունը:
Խմբակցության քարտուղարի պարտականությունները կկատարի Արման Աբովյանը:
Նիստի ավարտին Ծառուկյանը մաղթել է խմբակցության պատգամավորներին արդյունավետ օրենսդրական աշխատանք ի շահ Հայաստանի և հայ ժողովուրդի:-0-