ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Ռուսաստանի հայերի միության (ՌՀՄ) նախագահ, ՅՈւՆԵՍԿՕ–ի բարի կամքի դեսպան Արա Աբրահամյանը կոչ է արել եթերից հեռացնել կաշառակեր լրագրողներին, քաղաքագետներին և փորձագետներին, ովքեր հակահայկական արշավ են սկսել ռուսական հեռուստատեսությամբ։
Նոյեմբերի 19–ին «Զվեզդա» հեռուստաալիքի հաղորդավարուհի Վերոնիկա Կրաշենիննիկովան մեղադրեց Հայաստանին, որ այն գնում է Ուկրաինայի ճանապարհով։ Նա նաև նշեց, որ Գարեգին Նժդեհը, որի արձանը տեղադրվել է Երևանի կենտրոնում, «հայ Բանդերա» է, իսկ իշխող ՀՀԿ–ի սիմվոլիկան էլ համեմատեց Ադոլֆ Հիտլերի ժամանակների գերմանական խորհրդանշանի հետ։ Այնուհետև հաղորդավար Մաքսիմ Շևչենկոն ՌԴ Առաջին ալիքով հեռարձակվող «Ժամանակը ցույց կտա» հաղորդման ընթացքում հայտարարեց, որ հայերը Ռուսաստանի թշնամիներն են։ Իսկ նոյեմբերի 28–ին НТВ հեռուստաալիքով հեռարձակվող «Հանդիպման վայր» հաղորդման ընթացքում Հայաստանը մասնավորապես համեմատեցին անհավատարիմ կնոջ հետ։
Загружается новость ... "Лево"
Աբրահամյանիհայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ Հայաստանի և ԵՄ–ի միջև Համապարփակ և ընդլայնված համագործակցության համաձայնագրի ստորագրումից հետո ռուսական մի շարք ԶԼՄ–ներում որոշ տգետ կամ ծախու լրագրողների և քաղաքագետների կողմից հանկարծ ծավալվեց հակահայկական արշավ։
Հայաստան–ԵՄ համաձայնագիրը ստորագրվել է նոյեմբերի 24–ին ԵՄ «Արևելյան գործընկերության» 5–րդ գագաթնաժողովի շրջանակում։
Աբրահամյանի խոսքով, այդ գործիչները փորձել են համաձայնագիրը ներկայացնել որպես ՀՀ–ի քաղաքականության կուրսի փոփոխություն, Ռուսաստանի և ԵԱՏՄ գործընկերների հետ դաշնակցային հարաբերությունների դավաճանություն։
Որոշները հասան նրան, որ հավասարության նշան դրեցին Հայաստանի բռնած ուղու և այն ուղու միջև, որ իրականացնում են Ուկրաինան, Վրաստանը և Մոլդովան։
ՌՀՄ նախագահը նշում է, որ դժվար է հասկանալ ինչն է այստեղ ավելի շատ՝ տգիտությո՞ւնը, թե՞ արտաքին ուժերի շահերի շահախնդիր սպասարկումը, որոնք կցանկանային հայ-ռուսական հարաբերություններում ստեղծել լարվածություն, սեպ խրել ՀԱՊԿ և ԵԱՏՄ դաշնակիցների միջև:
«Եթե այդ վայ-փորձագետները ջանային համաձայնագրի տեքստը կարդալ, ակնհայտ կդառնար, որ այդ համաձայնագիրը ոչ մի ընդհանրություն չունի նրանց հետ, որոնք Եվրամիության հետ ստորագրել են Ուկրաինան, Վրաստանն ու Մոլդովան: Այդ համաձայնագիրն ստորագրվել է իր դաշնակիցների հետ Հայաստանի բոլոր պարտավորությունների երաշխավորված պաշտպանությամբ, չի ենթադրում Հայաստանի մուտքը Եվրամիության հետ մեկ ընդհանուր տնտեսական տարածք և ԵԱՏՄ անդամ երկրների շահերին ոչ մի վտանգ չի սպառնում», – հայտարարել է Աբրահամյանը։
Загружается новость ...
"Право"
Նա նաև նշել է, որ բանակցությունների ընթացքում հայկական կողմը տեղեկացրել է իր դաշնակիցներին իր որոշման մասին և ռուսական իշխանությունների կողմից ոչ մի առարկություն չի ծագել, ինչի մասին վկայում է Ռուսաստանի ԱԳՆ և այլ իշխանական կառույցների կողմից որևէ հայտարարության բացակայությունը:
ՌՀՄ նախագահը կարծում է, որ այդ ծայրաստիճան անպատասխանատու լրագրողների և քաղաքական գործիչների գործողությունները նպատակ ունեն ռուսաստանյան հասարակության աչքում ձևավորել Հայաստանի նկատմամբ բացասական կերպար:
«Ակնհայտ է, որ այդ մարդիկ ելույթներ են ունենում Հայաստանի հասցեին մտացածին մեղադրանքներով՝ նպատակ ունենալով բարդացնել հայ-ռուսական հարաբերությունները, քանի որ Հայաստանը հանդիսանում է նույնիսկ ԵԱՏՄ անդամների մեջ այն եզակի երկրներից մեկը, ովքեր հետևողականորեն ելույթ են ունենում ի աջակցություն Ռուսաստանի, ինչպես Ղրիմի, այնպես էլ մի շարք խիստ նուրբ հարցերի կապակցությամբ, որոնք առնչվում են ռուսաստանյան արտաքին քաղաքականությանը», – ընդգծել է Աբրահամյանը։
Նրա խոսքով, Ռուսաստանի հայերի միությունը, արտահայտելով Ռուսաստանում ապրող մեր հայրենակիցների մտահոգությունը, որոնք լինելով ՌԴ-ի քաղաքացի տարակուսած են, թե ինչպես այդ մարդիկ կարող էին ռուսաստանյան հեռուստաընկերություններում և այլ լրատվամիջոցներում ամբիոն ստանալ՝ խեղաթյուրելով և նենգափոխելով Ռուսաստանի մերձավորագույն դաշնակցի քաղաքականությունը:
«ՌՀՄ–ն պահանջում է հեռուստաեթերից զրկել այդ ծախու լրագրողներին, վայ-քաղաքագետներին և փորձագետներին, եթե մտահոգ են իրենց հեղինակությամբ, քանի որ դա առաջին հերթին վնաս է հասցնում հենց այդ զանգվածային լրատվամիջոցներին, որոնց միջոցով տարածվում է այդ տգիտությունը կամ միտումնավոր դեզինֆորմացիան՝ մեր եղբայրական ժողովուրդների և երկրների միջև տարաձայնություն սերմանելով», – նշել է Աբրահամյանը։
Հայաստան–ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը ստորագրվել է նոյեմբերի 24–ին ԵՄ «Արևելյան գործընկերության» ծրագրի 5–րդ գագաթնաժողովի շրջանակում։ Այն որոշ իմաստով համահունչ է ԵՄ–ի հետ ասոցացման պայմանագրի նախագծի հետ, որը Հայաստանը պետք է ստորագրեր 2013 թ.–ի նոյեմբերին։ Սակայն չստորագրեց, քանի որ հայտարարեց, որ ցանկանում է մուտք գործել Մաքսային միություն և մասնակցել եվրասիական ինտեգրմանը։–0–