486.78
-0.64
574.01
+0.22
8.17
+0.03
+5
Եղանակը Երևանում
Հայ
Անկարան կարող է հրաժարվել С-400-ի գնումից, եթե Մոսկվան մերժի համատեղ արտադրությունը
16:27
09 Հոկտեմբերի 2017

ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի. /Նովոստի Արմենիա/. Անկարան կարող է հրաժարվել Մոսկվայից զենիթահրթիռային С-400 կամակարգերի գնումից, եթե ձեռք չբերվի համատեղ արտադրության մասին համաձայնություն։ Այդ մասին հարցազրույցում ասել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն, հայտնում է ТАСС–ը։

«Այդ թեմայով մենք ոչ մի պաշտոնական մերժում չենք ստացել։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է մեզ, որ մենք կարող ենք քայլեր ձեռնարկել համատեղ արտադրության համար։ Այդ իսկ պատճառով, տեխնոլոգիաներն արդիական կլինեն։ Սակայն մենք կարող ենք համաձայնություն կնքել ուրիշ երկրի հետ, եթե Ռուսաստանը բացասական վերաբերմունք ցույց տա», – ասել է նախարարը։ 

Загружается новость ... "Лево"

Նրա խոսքով, Թուրքիային անհրաժեշտ է շտապ С-400 գնել, քանի որ նա ունի դրա կարիքը։ 

«Մենք պետք է պաշտպանենք մեր օդային տարածքը։ Սակայն եթե Ռուսաստանի դեմ տրամադրված երկրները չեն ցանկանում, որպեսզի Թուրքիան նրանից С-400 գնի, ապա նրանք պետք է ներկայացնեն իրենց տարբերակը», – նշել է Չավուշօղլուն։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սեպտեմբերի 12–ին հայտնել է, որ Անկարան համաձայնություն է ստորագրել Ռուսաստանի հետ С-400 համակարգերի գնման վրաբերյալ, և կանխավճարն արդեն մուծված է։ Սեպտեմբերի վերջին այդ լուրը հաստատել է ՌԴ նախագահի` ռազմատեխնիկական համագործակցության հարցերով օգնական Վլադիմիր Կոժինը։ Ընդ որում, նա նշել է, որ «С-400 համակարգերի արտադրության տեխնոլոգիան չի քննարկվում»։ –0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:11
17 Նոյեմբերի 2017
Բրազիլիայի ԱԳ նախարարը վերահաստատել է ԼՂ հակամարտության կարգավորման հարցում ԵԱՀԿ ՄԽ–ի ջանքերին սատարելու իր երկրի դիրքորոշումը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյաննընդունել է Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարար Ալոիզիո Նունյես Ֆեռեյրային:
16:08
17 Նոյեմբերի 2017
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը նշանակվել է Ռումինիայում Հայաստանի դեսպան
Հայաստանի նախագահի հրամանագրով հայտնի քաղաքագետ Սերգեյ Մինասյանը նշանակվել է Ռումինիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան։
20:58
16 Նոյեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման ժամկետներն ու վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը կհանդիպի իր ադրբեջանցի գործընկեր Էլմար Մամեդյարովի հետ:
17:14
16 Նոյեմբերի 2017
ԵԽ-ն ընդունել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ճանաչող բանաձև. ադրբեջանական սադրանքը տապալվել է
Նախօրեին տեղի ունեցած Եվրոպական Խորհրդարանի լիագումար նիստում ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունվել է բանաձև:
20:39
15 Նոյեմբերի 2017
Խաչքարեր և ցուցահանդես. մեկնարկել է Սերժ Սարգսյանի այցը ՌԴ (ՖՈՏՈ)
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով աշխատանքային այցով այսօր ժամանել է Մոսկվա:
19:46
15 Նոյեմբերի 2017
Կարեն Կարապետյանը պահպանեց վարչապետի պաշտոնում իր վերընտրման վերաբերյալ ինտրիգը
Հայաստանի վարչապետը չորեքշաբթի պատասխանել է երկրի վարչապետի պաշտոնում իր թեկնածության առաջադրման մասին հարցին։
18:35
15 Նոյեմբերի 2017
Հայտնի են Ռուսաստանի կողմից Թուրքիային 2 մլրդ դոլարի С-400 համակարգեր մատակարարելու ժամկետները
С-400 զենիթահրթիռային համակարգի մատակարարումները Թուրքիային կսկսվեն Անկարայի կողմից այս համաձայնագրով նախատեսված բոլոր վճարումները կատարելուց հետո։
17:26
14 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով կմեկնի ՌԴ
Սերժ Սարգսյանը կհանդիպի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
15:14
14 Նոյեմբերի 2017
Հայկական ԶԼՄ–ները` Լավրովի` Երևան և Բաքու սպասվելիք այցերի նպատակների մասին
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նոյմբերի 19–ին կայցելի Բաքու, իսկ նոյեմբերի 20–ին` Երևան։
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին: