ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերության (ԱԽԳ) համաձայնագրից ԱՄՆ–ի դուրս գալու մասին, հաղորդում է Ռոյթեր գործակալությունը։
Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերության համաձայնագիրը, որը պատրաստվել է ԱՄՆ ղեկավարությամբ մի քանի տարի շարունակ, ստորագրվել է նախորդ տարվա փետրվարին 12 երկրների ներկայացուցիչների կողմից։ Այն նախատեսում էր ազատ առևտրի լայն գոտու ստեղծում Ասիական–խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում։
ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի վարչակազմն այդ համաձայնագիրը դիտարկում էր որպես գլխավոր միջոցներից մեկը Չինաստանի դեմ տնտեսական դիմակայության հարցում, որը ԱԽԳ–ի մասնակից չէ։ Սակայն ԱՄՆ Կոգրեսն այդպես էլ չէր վավերացրել փաստաթուղթը, այդ պատճառով նա ուժի մեջ չէր մտել, հաղորդում է
ՌԻԱ Նովոստին։
Թրամփն ավելի վաղ նշել էր, որ երկիրը դուրս կգա ԱԽԳ–ից նրա կողմից նախագահի պաշտոնը ստանձնելուց անմիջապես հետո։ Ինչպես հաղորդել է NBC News հեռուստաալիքը, հղում անելով Սպիտակ տան աղբյուրին, Թրամփը միաժամանակ քայլեր կձեռնարկի ԱԽԳ–ում ներառված երկրների հետ առևտրի հարցի շուրջ անհատական բանակցություններ վարելու ուղղությամբ։–0–