ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Ի տարբերություն նախորդ ընտրությունների՝ Արևմուտքը, մասնավորապես ԱՄՆ դեսպանատունը և ԵՄ պատվիրակությունը, որոշել են առավելապես չեզոքություն ցուցաբերել և ուղղակի կամ անուղղակի չֆինանսավորել քաղաքական ուժերից և ոչ մեկին, գրում է «Ժամանակը»։
Թերթի հաղորդմամբ, և՛ դեսպան Միլսը, և՛ դեսպան Սվիտալսկին նեղ առանձնազրույցներում իրենց հիասթափությունն են հայտնել Հայաստանում ստեղծված քաղաքական իրավիճակից, որտեղ ոչ միայն արդար մրցակցային հնարավորություններն են բացակայում, այլև արևմտյան ազատական արժեքներ դավանող քաղաքական ուժերը։
«Որոշում է կայացվել, որ ԱԺ առաջիկա ընտրություններում ԱՄՆ–ի և ԵՄ–ի ֆինանսական սահմանափակ միջոցներն ուղղվելու են առավելապես դիտորդական հասարակական ջանքերին», – նշում են հոդվածի հեղինակները։–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում