ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Արմեն Գրիգորյանի նշանակումն ԱԱԽ քարտուղարի պաշտոնում լավ չի ընդունվել Ռուսաստանի, Արցախի և Իրանի կողմից, գրում է «Հրապարակը»։
Բանն այն է, որ հրապարակախոս Արմեն Գրիգորյանը «Թրանսփերենսի ինտերնեյշնլի» փորձագետն էր, այսինքն՝ Սորոսի հիմնադրամին սերտ առնչված անձ՝ հայացքներով արևմտամետ։
«Ռուսներին զայրացրել է, որ «հակառուսի» են նշանակել, որը ոչ միայն բանակում չի ծառայել, այլև տնօրինելու է բանակի և ռուսական ռազմաբազաների տեղեկատվությանը։ Այս նշանակումը լավ չեն ընդունել նաև Արցախում, որտեղ կարծում են, որ չի կարելի ռուսների հետ հարաբերություն փչացնել», – նշում են հոդվածի հեղինակները։–0–