+17
Եղանակը Երևանում
Հայ

Զախարովան մեկնաբանել է Փաշինյանի «Արցախը Հայաստան է, և վերջ» հայտարարությունը

20:20
04 Սեպտեմբերի 2019

ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան չորեքշաբթի ճեպազրույցում մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի`«Արցախը Հայաստան է և վերջ» հայտարարությունը։

Ելույթ ունենալով Ստեփանակերտում օգոստոսի 5–ին` Փաշինյանն ընդգծել է, որ հատուկ առանձին չի խոսում Արցախի մասին, քանի որ «Արցախը Հայաստան է, և վերջ»։

«Անխոս, մենք դատում ենք նրանից, որ կա ներքին հռետորաբանություն և նորմեր, որոնք արտացոլում են քաղաքական շարժումների, կուսակցությունների կարծիքը, հաշվի առնելով, որ մենք խոսում ենք ժողովրդավարական պետությունում։ Կա նաև այն խաղաղ գործընթացը, որում կան ինչպես մասնակիցներ, այնպես էլ համահովանավորներ, խաղաղ կարգավորման միջազգային ջանքեր։ Կողմերի հայտարարությունները պետք է տեղավորվի խաղաղ կարգավորմանն ուղղված միասնական ջանքերի համատեքստում»,– ասել է Զախարովան։

Նրա խոսքով, միշտ շատ դժվար է վերադառնալ նախկին դիրքերին բանակցային գործընթացում այնպիսի հայտարարություններից հետո, որոնք կռվախնձոր են դարձել և հավելյալ հարցեր են ստեղծում կամ կարող են «ապահավասարակշռել փխրուն բանակցային գործընթացը»։

«Մենք նմանատիպ հայտարարություններ, ցավոք, լսել ենք և շարունակում ենք բախվել դրանց տարբեր կողմերից ամենատարբեր մակարդակներում»,– ասել է նա։

Զախարովայի խոսքով, հայտարարությունները պետք է բխեն խաղաղության կարգավորմանը բոլոր ռեսուրսներն ուղղելու տրամաբանությունից։«Հարգելով ներքաղաքական գործընթացը և ըմբռնելով այն, որ քաղաքական կառուցվածքի ժողովրդավարական մոդելի դեպքում մարդիկ իրավունք ունեն արտահայտվելու բոլոր թեմաների շուրջ` կցանկանայինք, որ կողմերը, այնուամենայնիվ, բխեն գլխավորից` խաղաղ կարգավորման հասնելուն ռեսուրսներն ուղղելու տրամաբանությունից»,– ասել է Զախարովան։

Հիշեցնելով բանակցային գործընթացի բարդության և վաղեմության մասին` զախարովան նշել է, որ պետք է ավելի արագ ընթանալ։ -0-


Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:26
20 Սեպտեմբերի 2019
Հասարակությունը կպայթի, եթե ահաբեկիչները վերադարձվեն . Դավիթ Բաբայան
Արցախի նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը մեկնաբանել է Դավիթ Տոնոյանի հայտարարությունը, որը վերաբերում է պատանդների փոխանակման մասին Ադրբեջանի առաջարկին։
13:36
20 Սեպտեմբերի 2019
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման օրը
Կայանալու է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը:
17:23
18 Սեպտեմբերի 2019
Արցախը կոչ է անում Վրաստանին և Ուկրաինային զերծ մնալ երկրի քաղաքացիների հիմնարար իրավունքների իրացմանը վերաբերող հայտարարություններից
Արցախի ԱԳՆ–ն մեկնաբանել է Վրաստանի և Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության արձագանքը երկրում անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին։
21:00
17 Սեպտեմբերի 2019
ՊԲ–ն ունակ է ապահովել երկրի անվտանգությունը մարտական գործողությունների վերսկսման դեպքում. ՊԲ–ում անցկացվել են ղեկավարման կետերի մարզումներ
ՊԲ–ն ունակ է ապահովել երկրի անվտանգությունը մարտական գործողությունների վերսկսման դեպքում. ՊԲ–ում անցկացվել են ղեկավարման կետերի մարզումներ:
19:51
17 Սեպտեմբերի 2019
ANCA–ն հրապարակել է ԿՀՎ–ի գաղտնի զեկույցներ. Արցախը պատկանել և պատկանում է հայերին (ՖՈՏՈ)
ANCA–ն հրապարակել է ԱՄՆ–ի Կենտրոնական հետախուզական վարչության գաղտնազերծված զեկույցները Լեռնային Ղարաբաղի մասին։
11:48
17 Սեպտեմբերի 2019
Սամվել Բաբայանն իր կուսակցության հիմնադիր համագումար է նախապատրաստում
Ինչպես գրում է պարբերականը, համագումարի օրը մի քանի անգամ փոխվել է
14:41
13 Սեպտեմբերի 2019
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները ղարաբաղյան հակամարտության շուրջ հանդիպում կանցկացնեն
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ ղեկավարները համաձայնել են հանդիպում անցկացնել ղարաբաղյան կարգավորման շուրջ։
19:58
12 Սեպտեմբերի 2019
ԻԻՀ քաղաքացիները փորձել են 4.2 կգ թմրամիջոց տեղափոխել Երևան. դեպքը կանխվել է Արցախում
Հայ-իրանական սահմանում կանխվել է Արցախի Հանրապետության տարածքում ԻԻՀ-ից 4,2կգ ընդհանուր քաշով թմրամիջոցի մաքսանենգության և ապօրինի շրջանառության  դեպք։
20:29
09 Սեպտեմբերի 2019
Մայիլյանը մեկնաբանել է Փաշինյանի խոսքերը Հայաստանի և Արցախի հարաբերությունների դիսոնանսի մասին
Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Nouvelle d'Arménie պարբերականին։
13:52
09 Սեպտեմբերի 2019
Ստեփանակերտի և Արցախի այլ քաղաքների բնակիչները նոր քաղաքապետեր են ընտրել
Ստեփանակերտի և Արցախի այլ քաղաքների բնակիչները նոր քաղաքապետեր են ընտրել:
13:14
06 Սեպտեմբերի 2019
Մնացականյանը պատմեց ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների առաջիկա հանդիպման մասին
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը ղարաբաղյան կարգավորման շուրջ կանցկացվի առաջիկայում
21:15
30 Օգոստոսի 2019
Բակո Սահակյանն ու Դավիթ Տոնոյանը քննարկել են բանակաշինությանը վերաբերող մի շարք հարցեր
Բակո Սահակյանն ընդունել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին: