ԵՐԵՎԱՆ, 28 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Ղարաբաղյան կարգավորման իրավիճակի վերլուծությունը կտրվի Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպման ժամանակ։
Այդ մասին հինգշաբթի ճեպազրույցում ասաց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, պատասխանելով լրագրողների այն հարցին, թե կարող է արդյո՞ք ադրբեջանցի զինծառայողի մահը շփման գծում, որի մասին հայտնում էին ադրբեջանական լրատվամիջոցները, նշանակել, որ ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակը մնում է լարված, և անհրաժեշտ է արագ կարգավորում։ Մամուլի ներկայացուցիչը նաև հետաքրքրվել է, թե ինչ կարող է Ռուսաստանը մաղթել կողմերին Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպմանը որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ։
Загружается новость ...
"Право"
«Այսօր կքննարկվեն բոլոր հարցերը, ներառյալ, կարծում եմ, նաև այս հարցը համանախագահների և Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման շրջանակում։ Այստեղ հարցը ոչ այնքան մաղթանքներն են, որքան ամբողջ իրավիճակի վերլուծությունը, որը կտրվի այդ հանդիպման ընթացքում։ Դրա արդյունքների մասին կհայտնենք հավելյալ»,– ասաց Զախարովան։
Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի ընթանում է Վիեննայում։
Նախօրեին Հայաստանի կառավարության մամուլի ծառայությունը հայտնել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 29–ին Վիեննայում հանդիպում կունենա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ -0-