420.79
4.21
388.47
+17
Եղանակը Երևանում
Հայ

Վայրեհաչոցները դեռևս չեն նշանակում հաջողություն իրական մարտադաշտում. Սենոր Հասրաթյան

16:04
01 Հունիսի 2017
ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Ադրբեջանի պաշտպանության նախարարության մայիսի 31-ի ապատեղեկատվությունը , թե «ոչնչացվել են» հայկական կրակակետ և տեսադիտարկման սարքեր, ոչ այլ ինչ է, քան ադրբեջանական պրիմիտիվ քարոզչության տիպիկ օրինակ: Այս մասին «Արցախպրես»-ին տված հարցազրույցում ասել է ԱՀ ՊԲ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ, գնդապետ Սենոր Հասրաթյանը:

Անդրադառնալով խաղաղ բնակավայրերի արկակոծման մասին ադրբեջանական հայտարարություններին, նա նշել է, որ նման մարտավարությունը հայկական կողմին հատուկ չէ ոչ միայն «ոչ խաղաղություն, ոչ պատերազմ» պայմաններում, այլև անգամ ամենաթեժ ու դաժան մարտական գործողությունների ժամանակ: Նույնը չի կարելի ասել հակառակորդ կողմի մասին:

«Որպեսզի հստակ պատկերացնեք Բաքվի ռազմական ագիտպրոպի սադրիչ հրապարակումների անհիմն ու ապակողմնորոշիչ էությունը, տեղեկացնեմ, որ ապրիլի 30-ին և լույս 31-ի գիշերն ու գրեթե ողջ օրվա ընթացքում հակամարտ զորքերի կողմից ականանետային զինատեսակներից հրադադարի ռեժիմի խախտման դեպք ընդհանրապես չի արձանագրվել»,-ասել է Հասրաթյանը:

Загружается новость ... "Право"

Հասրաթյանն անդրադարձել է նաեւ ադրբեջանական կողմի հայտարարությունը, ըստ որի` եթե «հայկական կողմի նման սադրանքները շարունակվեն» իրենց տրամադրության տակ եղած հրետանային միջոցներից կրակի տակ կառնեն մարտագծից ավելի մեծ խորությամբ գտնվող հայկական բնակավայրերը: Ըստ նրա` նման շինծու մեղադրանքից հետո ամպագորգոռ հայտարարություններով հանդես գալը ադրբեջանական ագիտպրոպին հատուկ գործելաոճ է:

«Մեր բանակի թիվ մեկ խնդիրը հարազատ ժողովրդի անվտանգության լիարժեք ապահովումն է, իսկ մենք դրան պատրաստ ենք ցանկացած պահի և ցանկացած պարագայում, մանավանդ, որ հայկական բանակն ունի ոչ միայն իր առջև դրված խնդրի կատարմանը լավագույնս տիրապետող զինվոր, այլև հակառակորդի զինատեսակներին իր մարտավարատեխնիկական հատկանիշներով գերազանցող հնարավորություններ: Ադրբեջանական ագիտպրոպը պետք է գոնե մի բան լավ հասկանա՝ տեղեկատվական դաշտում անընդհատ հանդես գալ բարձրագոչ հայտարարություններով ու վայրեհաչոցներով, դեռևս չի նշանակում իրական մարտադաշտում հասնել հաջողության: Սա է սովորեցնում պատերազմների, ադ թվում նաև մեր պատերազմի փորձը»,-ասել է Հասրաթյանը:

Մայիսի 31-ին, ադրբեջանական կողմն ապատեղեկատվություն էր տարածել ԱՀ ՊԲ-ի կողմից հրադադարը խախտելու և, միևնույն ժամանակ, ականանետերից իրենց բնակավայրերն արկակոծելու մասին: Հաղորդագրության մեջ նաև նշվում էր, որ իրենց կողմից նույն օրը «ոչնչացվել է հակառակորդի մեկ կրակակետ» և «հատուկ միջոցներով կլանվել տեսադիտարկման մեկ սարք»:

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
13:09
04 Ապրիլի 2024
ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց՝ ոսկու գրավի դիմաց վերցրած վարկերը կներվեն․ խոսքը մոտ 2,8 մլրդ դրամի վարկերի մասին է
ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց՝ ոսկու գրավի դիմաց վերցրած վարկերը կներվեն․ խոսքը մոտ 2,8 մլրդ դրամի վարկերի մասին է
15:15
28 Մարտի 2024
Երկարաձգվել է ԼՂ-ից բռնի տեղահանվածներին տրվող «40+10 հազար» աջակցության ծրագրի ժամկետը, ընդլայնվել է շահառուների շրջանակը
Երկարաձգվել է ԼՂ-ից բռնի տեղահանվածներին տրվող «40+10 հազար» աջակցության ծրագրի ժամկետը, ընդլայնվել է շահառուների շրջանակը
14:15
07 Մարտի 2024
Ադրբեջանցիներն Արցախում քանդում են ոչ միայն գերեզմանոցները, այլև գերեզմանոցների մասին ցանկացած վկայություն (ՖՈՏՈ)
Ալիևի պատերազմը խաչքարերի դեմ։ Պատմությունը կրկնվում է․ ՖՈՏՈ
14:31
22 Փետրվարի 2024
Փորձ է արվում կափարիչ դնել Արցախի հարցի վրա․ Շահրամանյան
Սամվել Շահրամանյանը հայտարարել է, որ փորձ է արվում կափարիչ դնել Արցախի հարցի վրա
11:44
05 Փետրվարի 2024
USAID–ին 1մլն դոլարի լրացուցիչ աջակցություն է տրամադրում ԼՂ–ից բռնի տեղահանվածներին
USAID–ին 1մլն դոլարի լրացուցիչ աջակցություն է տրամադրում ԼՂ–ից բռնի տեղահանվածներին
21:15
31 Հունվարի 2024
ՀՀ-ում ո՞ր կենսաթոշակներից և ինչպե՞ս կարող են օգտվել ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք․ պարզաբանում
Ինչպե՞ս կարող են ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք օգտվել կենսաթոշակից․ պարզաբանում
23:21
25 Հունվարի 2024
Հայաստանն Ադրբեջանին կփոխանցի Արցախում ականապատ դաշտերի 8 նոր տեղեկամատյաններ․ ԱԱԾ
ԱԱԾ–ից հայտնում են, որ Հայաստանն Ադրբեջանին կփոխանցի Արցախում ականապատ դաշտերի 8 նոր տեղեկամատյաններ
19:33
25 Հունվարի 2024
Բաքվում 4 ամսով երկարաձգել են Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարների ապօրինի կալանքի ժամկետը
Բաքվում 4 ամսով երկարաձգել են Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարների ապօրինի կալանքի ժամկետը
22:53
24 Հունվարի 2024
Լավրով․ Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման հարցը հայկական կողմին չի վերաբերում
Լավրովը հայտարարել է, որ Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման հարցը հայկական կողմին չի վերաբերում
21:58
22 Դեկտեմբերի 2023
Արցախի Հանրապետության իրավական դաշտում գոյություն չունի փաստաթուղթ, որով նախատեսվում է լուծարել պետական ինստիտուտները․ նախագահ Շահրամանյան
Սամվել Շահրամանյանը հայտարարել է, որ Արցախի Հանրապետության իրավական դաշտում գոյություն չունի փաստաթուղթ, որով նախատեսվում է լուծարել պետական ինստիտուտները