ԵՐԵՎԱՆ, 23 մարտի. /Նովոստի–Արմենիա/. The Washington Post ամերիկյան ճանաչված պարբերականը ֆոտոռեպորտաժ է հրապարակել Ստեփանակերտի բարձրագույն ռազմադպրոցի աղջիկ կուրսանտների մասին։
Նախորդ տարի Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն այցելած գերմանացի լուսանկարիչ Լենա Մուչայի ֆոտոռեպորտաժում պատկերված է հայ աղջիկ կուրսանտների առօրյան։
Ինչպես նշվում է պարբերականը, նախորդ տարվա ապրիլյան ռազմական գործողությունները շարժառիթ են դարձել աղջիկների համար, և նրանք, մարտահրավեր են նետել ավանդական սեռային հիմքերին և սկսել են սովորել զենք կրել և կիրառել։
«Նրանք առաջագնացներ են, ովքեր բախվում են պահպանողական հայացքների դիմադրությանը, որովհետև ձեռնամուխ են եղել մի գործի, որտեղ կանանց ներկայությունը մինչ օրս չէր եղել»,– գերմանացի լուսանկարչի խոսքն է մեջբերում պարբերականը։
Նշվում է, որ 2014 թվականին Երևանի ռազմադպրոց են ընդունվել 23 աղջիկներ, մեկ տարի անց աղջիկների են սկսել ընդունել նաև Ստեփանակերտի ռազմադպրոցում։ -0-