438.1
4.37
401.96
+6
Եղանակը Երևանում
Հայ

The HALO Trust-ը դրամահավաք է կազմակերպում Ղարաբաղում ականազերծման աշխատանքներ կատարելու համար

10:30
21 Հոկտեմբերի 2016
ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Իր տեսակի մեջ առաջին դրամահավաքը նպատակ ունի ականազերծել Ղարաբաղի Մարտունու շրջանի Մյուրիշեն գյուղը:

The HALO Trust-ը միջազգային, շահույթ չհետապնդող ընկերություն է, որը դրամահավաքի միջոցով նպատակ ունի 30 հազար դոլար հավաքել՝ Լեռնային Ղարաբաղի Մյուրիշեն գյուղը ականազերծելու համար:

Գյուղի 1,8 ակրանոց (1 ակր – 0,405 հա) ականապատ դաշտը վտանգ է ներկայացնում Մյուրիշենի շուրջ 500 բնակիչներին և հարևան Վազգենաշեն գյուղում բնակվող գյուղացիներին: Ականազերծումը թույլ կտա կանխարգելել դժբախտ պատահարները, իսկ տեղի բնակչությունը կկարողանա օգտագործել ականազերծված հողատարածքը՝ փայտ հավաքելու և անասուններին արածեցնելու համար:

1995 թ.-ից ի վեր Մյուրիշենում առնվազն 5 մարդ է վնասվել ականի պայթյունից: The HALO Trust-ը 2007-2011 թթ.-ի ընթացքում ականազարծել է ականապատ երեք դաշտ՝ հեռացնելով 38 հակահետևակային ական, 2 հակատանկային ական և 3 այլ պայթուցիկ: Ականապատ դաշտը, որ ընկերությունը նպատակ ունի մաքրել դրամահավաքի միջոցով, վերջինն է:

Դրամահավաքը «Անվտանգ քայլեր արցախցիների համար» ավելի ծավալուն արշավի մասն է, որի նպատակն է մինչև 2020 թ.-ը ականազերծել Ղարաբաղի բոլոր ականապատ տարածքները: Անանուն դոնորը խոստացել է վճարել անհրաժեշտ 8 մլն դոլարի կեսը, եթե The HALO Trust-ը կարողանա ձեռք բերել ֆինանսական միջոցների մյուս մասը:

Մյուրիշենում բնակվող և ականի պայթյունից տուժած Միքայել Մերջումյանը, ում տունը ականապատ դաշտից կես մղոն (1 մղոնը – 1, 609344 կմ) հեռավության վրա է, նշել է, որ շնորհակալ է, որ ականապատ դաշտը պատրաստվում է մաքրվել։

«Դա նշանակում է, որ գյուղի համար հույս կա, որ հաջորդ սերունդը կարող է անվտանգ ապրել», – նշել է նա։

The HALO Trust-ի տարածաշրջանային տնօրեն Էնդրյու Մուրն իր հերթին նշել է, որ իրենք կազմակերպում են այս դրամահավաքը, քանի որ արցախցիները 22 տարի է, ինչ տառապում են ականապատ դաշտերի պատճառով:

«Ականների պայթյունից զոհերի մեկ երրորդը երեխաներ են: Ականապատ դաշտերը վնասում են նաև տնտեսությանը՝ թույլ չտալով ընտանիքներին օգտագործել հողատարածքը հողագործության համար», – նշել է Մուրը։

The HALO Trust-ը աշխարհի խոշորագույն մարդասիրական կազմակերպությունն է, որը զբաղվում է ականազերծմամբ։ Կազմակերպությունը գործում է Լեռնային Ղարաբաղում 2000 թ.-ից: –0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:15
07 Մարտի 2024
Ադրբեջանցիներն Արցախում քանդում են ոչ միայն գերեզմանոցները, այլև գերեզմանոցների մասին ցանկացած վկայություն (ՖՈՏՈ)
Ալիևի պատերազմը խաչքարերի դեմ։ Պատմությունը կրկնվում է․ ՖՈՏՈ
14:31
22 Փետրվարի 2024
Փորձ է արվում կափարիչ դնել Արցախի հարցի վրա․ Շահրամանյան
Սամվել Շահրամանյանը հայտարարել է, որ փորձ է արվում կափարիչ դնել Արցախի հարցի վրա
11:44
05 Փետրվարի 2024
USAID–ին 1մլն դոլարի լրացուցիչ աջակցություն է տրամադրում ԼՂ–ից բռնի տեղահանվածներին
USAID–ին 1մլն դոլարի լրացուցիչ աջակցություն է տրամադրում ԼՂ–ից բռնի տեղահանվածներին
21:15
31 Հունվարի 2024
ՀՀ-ում ո՞ր կենսաթոշակներից և ինչպե՞ս կարող են օգտվել ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք․ պարզաբանում
Ինչպե՞ս կարող են ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք օգտվել կենսաթոշակից․ պարզաբանում
23:21
25 Հունվարի 2024
Հայաստանն Ադրբեջանին կփոխանցի Արցախում ականապատ դաշտերի 8 նոր տեղեկամատյաններ․ ԱԱԾ
ԱԱԾ–ից հայտնում են, որ Հայաստանն Ադրբեջանին կփոխանցի Արցախում ականապատ դաշտերի 8 նոր տեղեկամատյաններ
19:33
25 Հունվարի 2024
Բաքվում 4 ամսով երկարաձգել են Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարների ապօրինի կալանքի ժամկետը
Բաքվում 4 ամսով երկարաձգել են Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարների ապօրինի կալանքի ժամկետը
22:53
24 Հունվարի 2024
Լավրով․ Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման հարցը հայկական կողմին չի վերաբերում
Լավրովը հայտարարել է, որ Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման հարցը հայկական կողմին չի վերաբերում
21:58
22 Դեկտեմբերի 2023
Արցախի Հանրապետության իրավական դաշտում գոյություն չունի փաստաթուղթ, որով նախատեսվում է լուծարել պետական ինստիտուտները․ նախագահ Շահրամանյան
Սամվել Շահրամանյանը հայտարարել է, որ Արցախի Հանրապետության իրավական դաշտում գոյություն չունի փաստաթուղթ, որով նախատեսվում է լուծարել պետական ինստիտուտները
17:06
11 Դեկտեմբերի 2023
Այսօրվանից արցախցիները կարող են դիմել ՀՀ–ում կենսաթոշակների նշանակման համար․ ի՞նչ փաստաթղթեր են հարկավոր
Ի՞նչ պետք է անեն արցախցիները ՀՀ–ում կենսաթոշակ ստանալու համար, ներկայացնում ենք քայլերի հաջորդականությունը
15:04
30 Նոյեմբերի 2023
Սամվել Շահրամանյանը զրուցել է գերեվարված նախկին նախագահների և պաշտոնյաների հետ
Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը զրուցել է գերեվարված նախկին նախագահների և պաշտոնյաների հետ
13:25
28 Նոյեմբերի 2023
Արցախի պետական ինստիտուտները Հայաստանում գործում են՝ ի՞նչ անեն․ ՀՀ նախագահ (ՎԻԴԵՈ)
Արցախի պետական ինստիտուտները Հայաստանում գործում են՝ ի՞նչ անեն, ի՞նչ ֆունկցիա պետք է իրականացնեն, Հայաստանի Հանրապետություն կա, որի ինստիտուտները գործում են, հայտարարել է ՀՀ նախագահը․ ՎԻԴԵՈ