ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հերքում է ադրբեջանական կողմի տարածած լուրերը շփման գծում ՊԲ կորուստների վերաբերյալ։
«Ադրբեջանական ագիտպրոպի կողմից այսօր առավոտից տարածվող հաղորդագրությունները ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տեղ գտնող զարգացումների, մասնավորապես՝ պաշտպանության բանակի կորուստների ու վիրավորում ստացած զինծառայողների վերաբերյալ լուրերը կատարյալ անհեթեթություն են»,– ասվում է հաղորդագրության մեջ։
Ւրադրությունն առաջնագծում. գիշերն արձանագրվել է լարվածության աճ>>
Գերատեսչությունը հորդորում է հայրենական լրատվամիջոցներին չընկնել հակառակորդ երկրի տեղեկատվական ծուղակը, այլ առաջնային գծում տեղ գտնող զարգացումների վերաբերյալ տեղեկատվություն հաղորդելիս օգտվել բացառապես ԼՂՀ պաշտպանության նախարարության պաշտոնական կայքից: -0-