ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում Ադրբեջանի կողմից իրավիճակի մասշտաբային սրումը չի բացառվում, կարծում է Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
«Ղարաբաղա-ադրբեջանական սահմանում ապրիլյան իրադարձություններին համանման խոշոր սրման հավանականությունը բավական մեծ է: Դա կախված է Ադրբեջանի ներքաղաքական և տնտեսական իրավիճակից, նավթի գնից և այլն», - նշեց քաղաքագետը երկուշաբթի կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:
Արցախի ՊԲ–ն խիստ գործողությունների կդիմի առաջնագծում լարվածության սրման դեպքում
Ապրիլի 2-ից 5–ն ադրբեջանական ԶՈՒ–ն ակտիվ մարտական գործողություններ է վարել` գնդակոծելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դիրքերն ու բնակավայրերը շփման գծի գրեթե ողջ երկայնքով հրթիռահրետանային զենքի, զրահատեխնիկայի և ավիացիայի կիրառմամբ։ ԼՂՀ պաշտպանության բանակը հաջողությամբ ճնշել է հակառակորդի ագրեսիվ գործողությունները` պատճառելով թշնամուն կենդանի ուժի և տեխնիկայի մեծ կորուստներ։
Ինչպես կարծում է Իսկանդարյանը, Բաքուն կշարունակի բռնություն կիրառել հայկական կողմի նկատմամբ նաև 2017 թ.-ին: «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կփորձեն դադարեցնել բռնությունը, այսինքն` պահել այն որոշակի սահմաններում, որքան դա հնարավոր կլինի», - ընդգծեց քաղաքագետը:
Նա նաև ավելացրեց, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի վրա կարող է ազդել Կովկասի տարածաշրջանի հանդեպ համաշխարհային հանրության ուշադրության նվազումը:
«Այսօր համաշխարհային հանրությունը կենտրոնացած է Մերձավոր Արևելքի, Ուկրաինայի, ռուս-արևելյան հարաբերությունների, Չինաստանի և այլնի վրա: Այդպիսով, մեր տարածաշրջանի հանդեպ ուշադրությունը աստիճանաբար կնվազի: Մի կողմից դա վարքին որոշակի ազատություն է տալիս, սակայն մյուս կողմից` դա նաև ազատություն է տալիս Ադրբեջանին», - ասաց քաղաքագետը: -0-