484.45
-0.06
527.28
+8.56
8.65
+0.04
+2
Եղանակը Երևանում
Հայ
ԼՂՀ սահմանադրությունը ներկայացված է Կովկասի ժողովուրդների իրավունքի հուշարձանների անթոլոգիայում
19:43
20 Մայիսի 2015

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմանադրությունը, որպես ամբողջական փաստաթուղթ, վերջերս ներկայացվել է Կովկասի ժողովուրդների իրավունքի հուշարձանների անթոլոգիայի 21–րդ հատորում, որը լույս է տեսել Դոնի Ռոստով քաղաքի «Ալթաիր» հրատարակչությունում, հայտնում է ԼՂՀ արդարադատության նախարարության մամուլի ծառայությունը։

Հաղորդման համաձայն, անթոլոգիայի հրատարակումն իրականացնում է Ռուսաստանի նախագահին առընթեր Ժողովրդական տնտեսության և պետական ծառայության ակադեմիան, մի շարք գիտահետազոտական ինստիտուտների, կենտրոնների, Հարավային Կովկասի պետական և մասնավոր համալսարանների սերտ համագործակցությամբ։

Ամբողջությամբ Հայաստանի իրավունքի հուշարձաններին նվիրված հատորի հեղինակն անթոլոգիայի խմբագրական խորհրդի անդամ, իրավաբանական գիտությունների դոկտոր, Երևանի «Մանց» համալսարանի ռեկտոր Ռուբեն Ավակյանը։

Ինչպես նշվում է գրքի բնութագրում, այդ հանդեսը հիրավի կարող է կոչվել «հայկական արդարադատության տաճար»։ Հատորում բազմաթիվ պատմաիրավական փաստաթղթերի, արխիվային նյութերի, ինչպես նաև գիտական հետազոտությունների հիման վրա տրվում է հայկական իրավունքի հուշարձանների կայացման և զարգացման պատկերը 1-16 դարերի ընթացքում։ Վերլուծվում են նաև այն պատմական պայմանները, որոնցում դրանք ստեղծվել և գտել են իրենց կիրառումը, ինչպես նաև դրանց հեղինակների գիտաիրավական և հասարակական–քաղաքական գործունեությունը։

Գրքում ընդգրկված են պետական հայտնի այրերի, օրենսդիրների և իրավաբանների խոսքերը հայկական իրավունքի հուշարձանների և դրանց հեղինակների մասին, իսկ այդ հուշարձանները ներկայացված են որպես հավելվածներ։

Պարբերականը հագեցած է հարուստ գիտական նյութերով, որն ընդգրկում է գիտելիքի տարբեր ոլորտների վերաբերյալ տեղեկություններ։ -0-


 

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:26
25 Ապրիլի 2017
Արցախում 19–ամյա զինծառայող է մահացել
Արցախում 19–ամյա զինծառայող է մահացել։
10:32
25 Ապրիլի 2017
Հակառակորդի գնդակից ՊԲ զինծառայող է զոհվել
Հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով ապրիլի 24-ին ՊԲ զինծառայող է մահացել:
16:01
24 Ապրիլի 2017
The Independent–ի լրագրողը կհայտնվի Ադրբեջանի «սև ցուցակում»
Բաքուն բրիտանական The Independent–ի լրագրողին կներառի «սև ցուցակում»։
10:40
22 Ապրիլի 2017
Գիշերը հակառակորդը կիրառել է հաստոցավոր հակատանկային նռնականետ
Շփման գծի արևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև հաստոցավոր հակատանկային նռնականետ:
10:43
20 Ապրիլի 2017
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդն արձակել է ավելի քան 500 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում։
17:55
19 Ապրիլի 2017
Լավ լուծում կլիներ, եթե Լեռնային Ղարաբաղը միացվեր Հայաստանին. Մարին լը Պեն
Ֆրանսիայի նախագահի թեկնածու, «Ազգային ճակատ» ազգայնական կուսակցության առաջնորդ Մարին Լե Պենը Nouvelles d’Arménie–ին տված հարցազրույցում խոսել է արցախյան խնդրի մասին։

10:08
19 Ապրիլի 2017
Գիշերը հակառակորդը կիրառել է նաև ձեռքի հակատանկային նռնականետ
Շփման գծի հյուսիսային ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև ձեռքի հակատանկային նռնականետ:
19:39
18 Ապրիլի 2017
Արցախում 20–ամյա զինծառայող է վիրավորվել. նրա վիճակը ծանր է
Արցախում նախօրեին 20–ամյա զինծառայող է վիրավորվել։
10:26
18 Ապրիլի 2017
Հակառակորդը դիպուկահար հրացաններ է կիրառել շփման գծում
Ապրիլի 17-ին և լույս 18-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը:
11:24
17 Ապրիլի 2017
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը գիշերն արձակել է շուրջ 240 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից։

10:40
15 Ապրիլի 2017
Ադրբեջանական ԶՈւ-ն հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 400 կրակոց
Հակառակորդը,տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 400 կրակոց
11:18
14 Ապրիլի 2017
Հակառակորդը շփման գծում կիրառել է ականանետ և հակատանկային նռնականետ
Ապրիլի 13-ին և լույս 14-ի գիշերն արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմը տարբեր զինատեսակներից։