534.8
7.44
479.6
+12
Եղանակը Երևանում
Հայ

Պետք է ձեռնպահ մնալ միակողմանի ազդարարումներից. Նաղդալյանը` վաշինգտոնյան հանդիպման վերաբերյալ Մամեդյարովի հայտարարության մասին

17:49
18 Ապրիլի 2019

ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը հինգշաբթի մեկնաբանել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հայտարարությունն այն մասին, որ ԱՄՆ–ն առաջարկել է Վաշինգտոնում անցկացնել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հերթական հանդիպումը:

Загружается новость ... "Лево"

«Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը նվիրված ցանկացած հանդիպում հաստատելուց հետո այդ մասին հայտարարվում է համաձայնեցված ընթացակարգերով։ Իրապես, դիտարկվում է ապագա հանդիպումը համանախագահ երկրներից մեկում անցկացնելու հնարավորությունը՝ հաշվի առնելով նախկին նմանօրինակ հանդիպումների աշխարհագրությունը։ Քանի որ այս հարցը դեռևս քննարկման փուլում է, պետք է ձեռնպահ մնալ միակողմանի ազդարարումներից և հրապարակային բանակցությունների գործելաոճից», – նշեց Նաղդալյանը։

Նրա խոսքով, համանախագահ երկրներից մեկում կայանալիք հանդիպման մասին նախապես հայտարարելն անհարգալից վերաբերմունք է գործընթացի մասնակիցների, բայց առաջին հերթին՝ տվյալ համանախագահի նկատմամբ:  

«Դեռևս չկայացած պայմանավորվածությունների ազդարար դառնալու ձգտումը չի նպաստում փոխվստահության հիման վրա նորմալ աշխատանքային մթնոլորտի ձևավորմանը», - նշեց Նաղդալյանը։–0–

Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:58
20 Մայիսի 2019
Հասունացել է ժամանակն ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրելու համար. Փաշինյան
Վարչապետը հայտարարել է, որ հասունացել է ժամանակը՝ 2016 թ.-ի ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով ստեղծելու համար:
15:57
17 Մայիսի 2019
Արցախը հակամարտության հիմնական կողմերից մեկն է. ԱԳՆ–ն ապացույցներ է հրապարակել
Արցախի ԱԳՆ–ն հանդես է եկել մի շարք դիտարկումներով Ադրբեջանի իշխանությունների կողմից բանակցությունների ձևաչափի և  հակամարտության կարգավորման իրավական հիմքերի շուրջ առկա շահարկումների կապակցությամբ։
13:37
15 Մայիսի 2019
Զոհրաբ Մնացականյանը` Մամեդյարովի հետ հանդիպման և Փաշինյան–Ալիև ակնկալվող հանդիպման մասին (ՎԻԴԵՈ)
Զոհրաբ Մնացականյանը խոսել է իր ադրբեջանցի գործընկեր Էլմար Մամեդյարովի հետ հանդիպման և Փաշինյան–Ալիև ակնկալվող հանդիպման մասին:
13:27
14 Մայիսի 2019
ԵԱՀԿ-ն ներկայացրել է Արցախի և Ադրբեջանի ԶՈՒ-ների շփման գծում անցկացված դիտարկման արդյունքները
ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի սահմանին:
10:48
14 Մայիսի 2019
Փաշինյանը և Ալիևը զրուցել են արցախյան հարցի վերաբերյալ
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարճ զրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:
17:51
13 Մայիսի 2019
Բրյուսելում սպասվում է Փաշինյանի ու Ալիևի կարճատև շփում
Բրյուսելում սպասվում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կարճատև շփում:
14:28
12 Մայիսի 2019
Փաշինյան. հայ և ադրբեջանցի ժողովուրդներն արժանի են խաղաղության ու առաջընթացի, կոչ եմ անում բոլորիս գործել հանուն այս նպատակների
Նիկոլ Փաշինյանը ուղերձ է հղել ղարաբաղյան հակամարտության հրադադարի հաստատման 25-ամյակի կապակցությամբ։
11:47
11 Մայիսի 2019
Արցախի ԱԳ նախարարը նշել է հակամարտության կարգավորման ողջ գործընթացում միակ շոշափելի ձեռքբերումը
Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը նշել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ողջ գործընթացում միակ շոշափելի ձեռքբերումը:
21:17
10 Մայիսի 2019
Ակտիվորեն կաջակցենք Երևանին և Բաքվին փոխզիջումային հանգուցալուծումներ գտնելու հարցում. ՌԴ ԱԳՆ
ՌԴ ԱԳՆ–ն հանդես է եկել մեկնաբանությամբ Ադրբեջանի, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների կողմից հրադադարի համաձայնագրի ստորագրման 25–ամյակի կապակցությամբ։
15:18
10 Մայիսի 2019
Փաշինյանը մեկնաբանել է Արցախը հակահեղափոխության օջախ դարձնելու մասին հրապարակումները
Փաշինյանը մեկնաբանել է Արցախը հակահեղափոխության օջախ դարձնելու մասին հրապարակումները:
20:15
07 Մայիսի 2019
ԱՄՆ պաշտոնյան Ղարաբաղի մասին. մենք ընդունում ենք տարածքային ամբողջականության սկզբունքն ու մարդկանց` իրենց ապագան ընտրելու իրավունքը
ԱՄՆ պաշտոնյան Ղարաբաղի մասին. մենք ընդունում ենք տարածքային ամբողջականության սկզբունքն ու մարդկանց` իրենց ապագան ընտրելու իրավունքը: