ԵՐԵՎԱՆ, 28 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Երեքշաբթի հակառակորդի արձակած կրակոցից մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, հայտնում է Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
Ժամը 13:00-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի արձակած գնդակից զոհվել է ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Արտակ Էդիկի Ռաֆայելյանը:
Կատարվում է քննություն դեպքի մանրամասները պարզելու համար։
«Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին»,– ասվում է հաղորդման մեջ։ -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում