536.6
7.56
476.68
+32
Եղանակը Երևանում
Հայ

Փաշինյանը պատմել է, թե ինչպես է Ալիևը ձգձգում ղարաբաղյան կարգավորումը, և նշել է առաջխաղացման պայմանը

14:16
05 Մարտի 2019
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը EURACTIV-ին տված հարցազրույցում պատմել է Բաքվի հետ ապագա հարաբերությունների մասին:

«Մենք հավատարիմ ենք կառուցողական երկխոսությանը, որը միտված է կայուն խաղաղության հաստատմանը: Տարածաշրջանի ժողովրդին հակամարտության խաղաղ կարգավորմանը նախապատրաստելու համար, ես հայտարարել եմ, որ կարգավորումը հնարավոր է` հաշվի առնելով բոլոր երեք կողմերի շահերը` Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի», - հայտարարել է Փաշինյանը:

Ըստ նրա, ինքը քննադատության է ենթարկվել հայ հասարակության և ԶԼՄ-ների կողմից, քանի որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրաժարվեց նույնն անել: Ավելին, Ալիևն անընդհատ օգտագործում է ագրեսիվ հռետոբանություն, որը բավականին բացասաբար է ազդում խաղաղությանը մարդկանց նախապատրաստելուն և վնասում է ԵՀԱԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին:

Загружается новость ... "Лево"

«Անհրաժեշտ է ներգրավել Լեռնային Ղարաբաղը բանակցային գործընթացում, ինչն արդյունքում անվտանգության երաշխիք է այնտեղ ապրող մարդկանց համար», - ասել է Փաշինյանը:

Նա հիշեցրել է, որ Հայաստանի նախկին երկու նախագահները ծնվել, մեծացել և ապրել են Արցախում:

«Ի տարբերություն նրանց, ես չեմ ներկայացնում Արցախը, այնտեղի բնակչությունը չի մասնակցել Հայաստանում անցկացված ընտրություններին, այդ իսկ պատճառով ես Արցախը ներկայացնելու մանդատ չունեմ: Ես ներկայացնում եմ Հայաստանը և պատրաստ եմ մասնակցել բանակցություններում Հայաստանի անունից: Եթե Ադրբեջանը նույնպես հայտարարի, որ հակամարտության կարգավորումը պետք է ներառի բոլոր ներգրավված կողմերի շահերը, դա լավ հնարավորություն կտա վերականգնել բանակցությունները փոխվստահության հիման վրա», - ասել է Փաշինյանը:

Նա մեկնաբանել է նաև Ալիևի հայտարարությունը` բանակցություններին «նոր ազդակ» հաղորդելու մասին:

«Դրական է, եթե «նոր ազդակ» հաղորդելու տակ Ալիևը ի նկատի ունի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Եթե ոչ, ապա դա հերթական ամպագոռգոռ պնդումն է», - ասել է Փաշինյանը:

Ըստ նրա, հայկական կողմը, անշուշտ, նոր բովանդակություն կուզեր հաղորդել կարգավորման գործընթացին և համանախագահների օգնությամբ արդեն փոխանցել է իր տեսությունը ադրբեջանական կողմին:

«Մենք վճռական ենք ամուր և կայուն խաղաղությանը հասնելու համար ջանքեր գործադրելու հարցում», - նկատել է Փաշինյանը:-0-


Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:57
12 Հուլիսի 2019
Արցախի ԱԳՆ-ն ողջունում է ԱՄՆ ներկայացուցիչների պալատի կողմից հայամետ փոփոխությունների ընդունումը
Արցախի ԱԳՆ-ն ողջունում է ԱՄՆ ներկայացուցիչների պալատի կողմից հայամետ փոփոխությունների ընդունումը:
15:39
09 Հուլիսի 2019
Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարները քննարկել են ղարաբաղյան հիմնախնդիրը
Սլովակիայում տեղի ունեցավ Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Սերգեյ Լավրովի հանդիպումը:
11:02
09 Հուլիսի 2019
ԵԱՀԿ ԽՎ–ն կոչ է անում Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդներին աշխուժացնել երկխոսությունը
ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի հռչակագրում կա ղարաբաղյան կարգավորմանը նվիրված հատված։
14:54
08 Հուլիսի 2019
Արցախի գլխավոր դատախազը հրաժարական է տվել
Արցախի գլխավոր դատախազը հրաժարական է տվել:
12:55
05 Հուլիսի 2019
Զոհրաբ Մնացականյանը նշել է ղարաբաղյան կարգավորման գերակա նպատակը
Արցախում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը և նրա արցախցի գործընկեր Մասիս Մայիլյանը Ստեփանակերտում հանդիպում են անցկացրել
17:11
02 Հուլիսի 2019
Վարդան Բալայանը նշանակվել է Արցախի նախագահի ներկայացուցիչ՝ հատուկ հանձնարարությունների գծով
Վարդան Բալայանը նշանակվել է Արցախի Հանրապետության նախագահի ներկայացուցիչ՝ հատուկ հանձնարարությունների գծով:
15:20
02 Հուլիսի 2019
Արարատ Միրզոյանը Մոսկվայում նշել է ղարաբաղյան կարգավորման սկզբունքները
Հայաստանի Ազգային ժողովի խոսնակ Արարատ Միրզոյանը մասնակցել է «Պառլամենտարիզմի զարգացումը» երկրորդ միջազգային ֆորումի բացմանը Մոսկվայում։
13:00
01 Հուլիսի 2019
Արցախի նախագահի խորհրդականը նշանակվել է Քննչական կոմիտեի նախագահ
Արցախի նախագահ Բակո Սահակյանի խորհրդականը նշանակվել է Քննչական կոմիտեի նախագահ:
22:04
27 Հունիսի 2019
Արցախի ԱԳՆ–ն ողջունել է ԱՄՆ կոնգրեսականի` Ադրբեջանին զենքի վաճառքն արգելափակելու նախաձեռնությունը
Արցախի ԱԳՆ–ն ողջունել է ԱՄՆ կոնգրեսմեն Բրեդ Շերմանի առաջարկությունը։
17:24
27 Հունիսի 2019
Զոհրաբ Մնացականյանը մեկնաբանել է Ադրբեջանի նախագահի ագրեսիվ հայտարարությունը
Զոհրաբ Մնացականյանը մեկնաբանել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ագրեսիվ հայտարարությունը:
16:35
27 Հունիսի 2019
Զոհրաբ Մնացականյանը` Արցախի մասին. հնարավոր չէ միաժամանակ կրակել և բանակցություններ վարել
Զոհրաբ Մնացականյանը մեկնաբանել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարի հայտարարությունը:
14:49
27 Հունիսի 2019
Ղարաբաղի համար պատերազմը դեռ չի ավարտվել. Ալիև
Հայաստանի հետ պատերազմն ավարտված չէ, այդ պատճառով Ադրբեջանը կշարունակի մեծացնել իր ռազմական հզորությունը: