546.58
7.56
483.4
+6
Եղանակը Երևանում
Հայ

Փաշինյանը` արցախյան ապրիլյան պատերազմի մասին. «ԵԽԽՎ ամբիոնը երբեմն օգտագործվում է պատերազմներ սանձազերծելու համար»

21:12
11 Ապրիլի 2019
ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Լեռնային Ղարաբաղի հարցով քննարկումները ԵԽԽՎ–ում նախերգանք դարձան 2016 թվականին Ադրբեջանի ԶՈՒ հարձակողական գործողությունների համար։ Այդ մասին հինգշաբթի ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԵԽԽՎ նիստում։

ԵԽԽՎ–ն 2016 թվականի հունվարի 26–ին մերժել է բրիտանացի Ռոբերտ Ուոլթերի` հակահայկական բնույթ կրող «Բռնության աճը Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս օկուպացվածք տարածքներում» բանաձևը։ Նույն օրն Ասամբլեան ընդունեց բոսնիացի պատգամավոր Միլիցա Մարկովիչի հակահայկական մեկ այլ բանաձև` «Ադրբեջանի սահմանամերձ բնակչությունը դիտավորությամբ զրկվել է ջրից», որտեղ նշվում է, թե հայկական ուժերն իբր արգելափակում են ադրբեջանցիների համար ԼՂՀ–ի Սարսանգի ջրամբարից օգտվելու հնարավորությունը։

«Լեռնային Ղարաբաղի շուրջ քննարկումները ԵԽԽՎ–ում 2016 թվականի հունվարին նախերգանք դարձան քառօրյա պատերազմի համար և բարենպաստ պայմաններ ստեղծեցին Ադրբեջանի զինված ուժերի հարձակողական գործողությունների համար»,– ասել է Փաշինյանը։

«Պատահական չէ, որ ԵԽԽՎ այդ ամբիոնը ես անվանել եմ խաղաղության ամբիոն։ Ես հավատում եմ, որ դա այն տեղն է, որտեղ երկխոսությունը կարող է փոխարինել կռիվը, իսկ կառուցողական աշխատանքը` սադրանքները։ Բայց ցավոք ԵԽԽՎ ամբիոնը երբեմն օգտագործվում է նաև պատերազմների սանձազերծման համար։ Չեմ ուզում վստահ պնդել, բայց այդ բանավեճերի և փաստաթղթերի հեղինակները դարձան պատերազմների հրահրողներ, որն արժեցավ Հայաստանին, Լեռնային Ղարաբաղին և Ադրբեջանին մի քանի հարյուր կյանքեր»,– ասել է Փաշինյանը։

Загружается новость ... "Право"

Ինչպես նշել է վարչապետը, այսօր փորձեր են արվում միջազգային այլ հարթակները, ինչպես նաև ԵԽԽՎ–ն ներքաշել աշխարհաքաղաքական խաղերում և հակամարտություններում, ինչը միանգամայն հակասում է այդ կազմակերպությունների էությանն ու առաքելությանը։

«Հարկ է հիշել նաև, որ յուրաքանչյուր հակամարտություն պետք է դիտարկվի իր էության և բովանդակության մեջ, և որ ցանկացած հակամարտության մասին առանց դրա ծագումը, պատճառները, էությունն ու առանձնահատկությունները հասկանալու դատել նշանակում է պարզապես խաղալ մարդկային կյանքերի և ճակատագրերի հետ»,– ասել է նա։

Այդ կապակցությամբ Փաշինյանը նշեց, որ հենց այդ պատճառով է հայկական կողմը կարծում, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ պետք է զբաղվեն բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հակամարտության երեք կողմերի հետ, քանի որ այդ ձևաչափը տիրապետում է ոչ միայն հարցի ներկայիս վիճակին, այլ նաև ողջ պատմությանը, բանակցությունների նրբություններին դրանց առաջին իսկ օրից։

«ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը ստեղծվել է հակամարտության բոլոր կողմերի` Լեռնային Ղարաբաղի, Ադրբեջանի և Հայաստանի միջև երկխոսության հարթակ ձևավորելու համար։ Եվ այսօր մենք քայլեր ենք ձեռնարկում Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև երկխոսությունը վերականգնելու ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափով»,– ասել է Հայաստանի վարչապետը։ -0-

Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:59
18 Ապրիլի 2019
ՌԴ ԱԳ նախարարն ու ԵԱՀԿ գլխավոր քարտուղարն ապրիլի 24–ին կքննարկեն ԼՂ հիմնահարցի կարգավորումը. Զախարովա
ՌԴ ԱԳ նախարարն ու ԵԱՀԿ գլխավոր քարտուղարն ապրիլի 24–ին կքննարկեն ԼՂ հիմնահարցի կարգավորումը:
17:49
18 Ապրիլի 2019
Պետք է ձեռնպահ մնալ միակողմանի ազդարարումներից. Նաղդալյանը` վաշինգտոնյան հանդիպման վերաբերյալ Մամեդյարովի հայտարարության մասին
ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարը մեկնաբանել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հայտարարությունն այն մասին, որ ԱՄՆ–ն առաջարկել է Վաշինգտոնում անցկացնել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հերթական հանդիպումը։
13:16
18 Ապրիլի 2019
ԱՄՆ-ն առաջարկել է ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարներին հանդիպել Վաշինգտոնում. ՀՀ ԱԳՆ-ն մեկնաբանել է
Միացյալ Նահանգներն առաջարկել են Վաշինգտոնում անցկացնել Ղարաբաղյան կարգավորման շուրջ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հերթական հանդիպումը:
15:24
17 Ապրիլի 2019
Մոսկվան կարծում է, որ Երևանի և Բաքվի վերջին պայմանավորվածությունները կիրագործվեն
Մոսկվան կարծում է, որ Երևանի և Բաքվի վերջին պայմանավորվածությունները ղարաբաղյան կարգավորման շուրջ չեն մնա թղթի վրա:
14:06
15 Ապրիլի 2019
Լավրով-Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը շարունակվում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների մասնակցությամբ (ՖՈՏՈ)
Ինչպես հաղորդվել էր ավելի վաղ, հանդիպման նպատակն է քննարկել ԼՂ հիմնահարցի հեռանկարները։
12:57
15 Ապրիլի 2019
Մոսկվայում մեկնարկել է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների հանդիպումը (ՖՈՏՈ)
Մոսկվայում մեկնարկել է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների հանդիպումը:
12:01
15 Ապրիլի 2019
Լավրովը փակ հանդիպում կանցկացնի Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների հետ.կքննարկվի ԼՂ հիմնահարցը
Լավրովը փակ հանդիպում կանցկացնի Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների հետ.կքննարկվի ԼՂ հիմնահարցը:
20:17
11 Ապրիլի 2019
Զախարովան ներկայացրել է Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ ղեկավարների հանդիպման օրակարգը
Հանդիպման ընթացքում անդրադարձ կկատարվի ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցերի ողջ սպեկտրին։
18:06
11 Ապրիլի 2019
Փաշինյանը դրական է գնահատել Ալիևի հետ երկխոսության սկիզբը և կոչ է արել պատրաստել ժողովուրդները խաղաղության, և ոչ պատերազմի
Հայաստանում տեղի ունեցած ժողովրդավարական բարեփոխումները նոր երանգներ են հաղորդել ղարաբաղյան կարգավորման մասին Երևանի պատկերացումներին:
12:59
11 Ապրիլի 2019
Հայտնի են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման վայրը ու ամսաթիվը
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը «Նովոստի-Արմենիա» գործակալության հետ զրույցում հայտնեց հանդիպման վայրը և ամսաթիվը:
20:25
09 Ապրիլի 2019
Չեխիան հավատարիմ է ԼՂ հակամարտության տարածաշրջան սպառազինության սահմանափակումների քաղաքականությանը. պաշտպանության նախարար
Չեխիայի պաշտպանության նախարարի խոսքով, իր երկիրը հավատարիմ է ԼՂ հակամարտության տարածաշրջան սպառազինության սահմանափակումների քաղաքականությանը։
19:59
09 Ապրիլի 2019
Արցախի ԱԳ նախարարն ու Կասպրշիկը կարևորել են կայունության պահպանումն ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում
Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպրշիկին։