438.97
4.35
404.36
+7
Եղանակը Երևանում
Հայ

Փաշինյան. պատերազմի սպառնալիքին պատասխանելու ենք խաղաղությունը պարտադրելու օրակարգով (ՎԻԴԵՈ)

18:03
07 Ապրիլի 2019
ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Երկրապահ» կամավորականների միության 12-րդ արտահերթ համագումարում ասաց, որ պատերազմի սպառնալիքին երկիրը պատասխանելու է խաղաղության օրակարգով, անհրաժեշտության դեպքում` խաղաղությունը պարտադրելու օրակարգով:

«Մենք պատրաստ ենք աշխատել հանուն խաղաղության: Դրա համար մի պարզ բանաձև ենք առաջարկում, որը լիարժեքորեն ընդունելի է միջազգային հանրության համար, և այդ բանաձևը ես բարձրաձայնել եմ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում` ասելով, որ Ղարաբաղի հարցի ցանկացած կարգավորում, ցանկացած կարգավորման տարբերակ պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի համար, Ղարաբաղի ժողովրդի համար և Ադրբեջանի ժողովրդի համար»,- ասաց վարչապետը:

Նրա խոսքով, քանի դեռ չի հաջողվել գտնել այսպիսի լուծում, որևէ լուծման մասին խոսելն ընդհանրապես անլուրջ է թվում:

Կառավարության ղեկավարն իր խոսքում նշեց նաև, որ տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելը չի կարող Լեռնային Ղարաբաղի հակամարտության երեք կողմերից միայն երկուսի կամ մեկի պարտականությունը լինել: Դա մի պարտականություն է ու պատասխանատվություն է, որ հավասարապես կիսում են հակամարտության բոլոր երեք կողմերը:

«Դա ընդհանուր պատասխանատվություն է, համատեղ աշխատանք, և հենց այս գաղափարն է, որ քննարկումների սեղանին եմ դրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ մարտի 29-ին Վիեննայում տեղի ունեցած հանդիպման ընթացքում»,- ընդգծեց նա:

Փաշինյանն այս համատեքստում անդրադարձավ նաև այն հայտարարությանը, թե Հայաստանը պնդում էր, որ բանակցությունների ձևաչափը պետք է փոխվի:



«Հայաստանի կառավարությունը, Հայաստանը Ղարաբաղի հարցի բանակցային ֆորմատի փոփոխության հարց երբևէ չի դրել: Հայաստանի կառավարությունը դրել է բանակցային ֆորմատի վերականգնման հարց: Այն, որ Ղարաբաղի հարցի բանակցությունները պետք է տեղի ունենան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ֆորմատում, մենք երբեք՝ ոչ մի վայրկյան, կասկածի տակ չենք դրել: Իսկ ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆորմատն իր ձևավորման առաջին իսկ րոպեներից ենթադրել և ներառել է Լեռնային Ղարաբաղի ընտրված ներկայացուցիչների մասնակցությունը բանակցային գործընթացին»,- ասաց վարչապետը:

Նրա խոսքով, բանակցային ողջ գործընթացի ընթացքում, Արցախը ներկա է եղել, և դա արտահայտվել է ոչ միայն մինչև 1998 թվականը, այլև 1998 թվականից հետո, որովհետև եկեք ուղիղ նայենք փաստերին և ասենք՝ 1998 թվականից հետո Հայաստանի Հանրապետությունը բանակցային սեղանի շուրջ ներկայացնող Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը, ըստ էության, ներկայացրել են նաև Ղարաբաղը, և նրանք եղել են Ղարաբաղի ուղիղ ընտրված ներկայացուցիչ և այս իմաստով ունեցել են լիարժեք մանդատ:

Փաշինյանը նշում է, որ հաջորդ խնդիրը, որ առաջադրվել է Վիեննայում, վերաբերում է Մադրիդյան սկզբունքներին:

«Վիեննայում այդ հարցի հստակ պատասխանը չեմ ստացել և միայն այն բանից հետո, երբ կստանամ այդ հարցի շատ հստակ պատասխանը, մենք հստակ կհայտարարենք` որքանո՞վ են ընդունելի և որքանո՞վ են անընդունելի այդ սկզբունքները մեզ համար, և ընդհանրապես ընդունելի՞ են, թե՞ ընդունելի չեն»,- ասաց վարչապետը: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:31
22 Փետրվարի 2024
Փորձ է արվում կափարիչ դնել Արցախի հարցի վրա․ Շահրամանյան
Սամվել Շահրամանյանը հայտարարել է, որ փորձ է արվում կափարիչ դնել Արցախի հարցի վրա
11:44
05 Փետրվարի 2024
USAID–ին 1մլն դոլարի լրացուցիչ աջակցություն է տրամադրում ԼՂ–ից բռնի տեղահանվածներին
USAID–ին 1մլն դոլարի լրացուցիչ աջակցություն է տրամադրում ԼՂ–ից բռնի տեղահանվածներին
21:15
31 Հունվարի 2024
ՀՀ-ում ո՞ր կենսաթոշակներից և ինչպե՞ս կարող են օգտվել ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք․ պարզաբանում
Ինչպե՞ս կարող են ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք օգտվել կենսաթոշակից․ պարզաբանում
23:21
25 Հունվարի 2024
Հայաստանն Ադրբեջանին կփոխանցի Արցախում ականապատ դաշտերի 8 նոր տեղեկամատյաններ․ ԱԱԾ
ԱԱԾ–ից հայտնում են, որ Հայաստանն Ադրբեջանին կփոխանցի Արցախում ականապատ դաշտերի 8 նոր տեղեկամատյաններ
19:33
25 Հունվարի 2024
Բաքվում 4 ամսով երկարաձգել են Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարների ապօրինի կալանքի ժամկետը
Բաքվում 4 ամսով երկարաձգել են Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարների ապօրինի կալանքի ժամկետը
22:53
24 Հունվարի 2024
Լավրով․ Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման հարցը հայկական կողմին չի վերաբերում
Լավրովը հայտարարել է, որ Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման հարցը հայկական կողմին չի վերաբերում
21:58
22 Դեկտեմբերի 2023
Արցախի Հանրապետության իրավական դաշտում գոյություն չունի փաստաթուղթ, որով նախատեսվում է լուծարել պետական ինստիտուտները․ նախագահ Շահրամանյան
Սամվել Շահրամանյանը հայտարարել է, որ Արցախի Հանրապետության իրավական դաշտում գոյություն չունի փաստաթուղթ, որով նախատեսվում է լուծարել պետական ինստիտուտները
17:06
11 Դեկտեմբերի 2023
Այսօրվանից արցախցիները կարող են դիմել ՀՀ–ում կենսաթոշակների նշանակման համար․ ի՞նչ փաստաթղթեր են հարկավոր
Ի՞նչ պետք է անեն արցախցիները ՀՀ–ում կենսաթոշակ ստանալու համար, ներկայացնում ենք քայլերի հաջորդականությունը
15:04
30 Նոյեմբերի 2023
Սամվել Շահրամանյանը զրուցել է գերեվարված նախկին նախագահների և պաշտոնյաների հետ
Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը զրուցել է գերեվարված նախկին նախագահների և պաշտոնյաների հետ
13:25
28 Նոյեմբերի 2023
Արցախի պետական ինստիտուտները Հայաստանում գործում են՝ ի՞նչ անեն․ ՀՀ նախագահ (ՎԻԴԵՈ)
Արցախի պետական ինստիտուտները Հայաստանում գործում են՝ ի՞նչ անեն, ի՞նչ ֆունկցիա պետք է իրականացնեն, Հայաստանի Հանրապետություն կա, որի ինստիտուտները գործում են, հայտարարել է ՀՀ նախագահը․ ՎԻԴԵՈ
10:06
27 Նոյեմբերի 2023
Արցախից բռնի տեղահանվածների լուսանկարը ներառվել է Time-ի 100 ամենահուզիչ լուսանկարների շարքում (ՖՈՏՈ)
Արցախից բռնի տեղահանվածների լուսանկարը ներառվել է Time-ի 100 ամենահուզիչ լուսանկարների շարքում․ ՖՈՏՈ