+24
Եղանակը Երևանում
Հայ

Զոհրաբ Մնացականյանը նշել է ղարաբաղյան կարգավորման գերակա նպատակը

12:55
05 Հուլիսի 2019
ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Արցախում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը և նրա արցախցի գործընկեր Մասիս Մայիլյանը Ստեփանակերտում հանդիպում են անցկացրել, որի ընթացքում անդրադարձ է եղել ղարաբաղյան կարգավորմանը:

Ինչպես հայտնում է Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը, նախարար Զոհրաբ Մնացականյանը կարևորել է նման ձևաչափով կանոնավոր հանդիպումների անցկացումը, ինչը լավ հնարավորություն է ընձեռում հանգամանալից անդրադառնալու, գնահատելու Լեռնային Ղարաբաղի խաղաղ գործընթացի ներկա փուլը և ուղենշելու հետագա քայլերը: «Սա արտահայտում է մեր գերակա նպատակը. Լեռնային Ղարաբաղի ներգրավվածության ամրապնդումը, որի ապահովումն առաջին օրվանից եղել է մեր նպատակը։ Սա շատ պրակտիկ, պրագմատիկ նպատակ է, որովհետև եթե մենք իրապես ցանկանում ենք խաղաղ կարգավորման մեջ գործնական շարժում, այս հիմնախնդրի հիմնական սուբյեկտի ներգրավվածությունը մնում է կարևոր»,- նշել է Հայաստանի ԱԳ նախարարը:

Երկուստեք ընդգծվել է խաղաղ գործընթացի առաջմղման համար նպաստավոր մթնոլորտի ձևավորման ուղղությամբ իրական քայլերի ձեռնարկումը։

Զոհրաբ Մնացականյանը և Մասիս Մայիլյանը անդրադարձ են կատարել նաև տարբեր ոլորտներում երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև համագործակցությանը և միջազգային գործընթացներում Արցախի ներգրավվածության ընդլայնման ուղղությամբ երկուստեք քայլերի ձեռնարկմանը։

Հանդիպման ավարտին ԱԳ նախարարները ստորագրել են Հայաստանի և Արցախի արտգործնախարարությունների միջև խորհրդակցությունների պլան, որը նախատեսում է 2019-2020 թթ. անցկացնել կանոնավոր խորհրդակցություններ արցախյան հիմնախնդրի և արտաքին քաղաքական հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ:

Зограб Мнацаканян и Масис Маилян.jpeg

Այնուհետև Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը և Մասիս Մայիլյանը ճեպազրույց են ունեցել լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: -0-
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:57
12 Հուլիսի 2019
Արցախի ԱԳՆ-ն ողջունում է ԱՄՆ ներկայացուցիչների պալատի կողմից հայամետ փոփոխությունների ընդունումը
Արցախի ԱԳՆ-ն ողջունում է ԱՄՆ ներկայացուցիչների պալատի կողմից հայամետ փոփոխությունների ընդունումը:
15:39
09 Հուլիսի 2019
Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարները քննարկել են ղարաբաղյան հիմնախնդիրը
Սլովակիայում տեղի ունեցավ Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Սերգեյ Լավրովի հանդիպումը:
11:02
09 Հուլիսի 2019
ԵԱՀԿ ԽՎ–ն կոչ է անում Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդներին աշխուժացնել երկխոսությունը
ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի հռչակագրում կա ղարաբաղյան կարգավորմանը նվիրված հատված։
14:54
08 Հուլիսի 2019
Արցախի գլխավոր դատախազը հրաժարական է տվել
Արցախի գլխավոր դատախազը հրաժարական է տվել:
17:11
02 Հուլիսի 2019
Վարդան Բալայանը նշանակվել է Արցախի նախագահի ներկայացուցիչ՝ հատուկ հանձնարարությունների գծով
Վարդան Բալայանը նշանակվել է Արցախի Հանրապետության նախագահի ներկայացուցիչ՝ հատուկ հանձնարարությունների գծով:
15:20
02 Հուլիսի 2019
Արարատ Միրզոյանը Մոսկվայում նշել է ղարաբաղյան կարգավորման սկզբունքները
Հայաստանի Ազգային ժողովի խոսնակ Արարատ Միրզոյանը մասնակցել է «Պառլամենտարիզմի զարգացումը» երկրորդ միջազգային ֆորումի բացմանը Մոսկվայում։
13:00
01 Հուլիսի 2019
Արցախի նախագահի խորհրդականը նշանակվել է Քննչական կոմիտեի նախագահ
Արցախի նախագահ Բակո Սահակյանի խորհրդականը նշանակվել է Քննչական կոմիտեի նախագահ:
22:04
27 Հունիսի 2019
Արցախի ԱԳՆ–ն ողջունել է ԱՄՆ կոնգրեսականի` Ադրբեջանին զենքի վաճառքն արգելափակելու նախաձեռնությունը
Արցախի ԱԳՆ–ն ողջունել է ԱՄՆ կոնգրեսմեն Բրեդ Շերմանի առաջարկությունը։
17:24
27 Հունիսի 2019
Զոհրաբ Մնացականյանը մեկնաբանել է Ադրբեջանի նախագահի ագրեսիվ հայտարարությունը
Զոհրաբ Մնացականյանը մեկնաբանել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ագրեսիվ հայտարարությունը:
16:35
27 Հունիսի 2019
Զոհրաբ Մնացականյանը` Արցախի մասին. հնարավոր չէ միաժամանակ կրակել և բանակցություններ վարել
Զոհրաբ Մնացականյանը մեկնաբանել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարի հայտարարությունը:
14:49
27 Հունիսի 2019
Ղարաբաղի համար պատերազմը դեռ չի ավարտվել. Ալիև
Հայաստանի հետ պատերազմն ավարտված չէ, այդ պատճառով Ադրբեջանը կշարունակի մեծացնել իր ռազմական հզորությունը:
13:57
25 Հունիսի 2019
Հայաստանի ԱԳՆ–ն Մամեդյարովի հայտարարություններն անվանել է ապակառուցողական և խաղաղ գործընթացը խաթարող
Ադրբեջանի ԱԳ նախարարի պնդումները չեն համապատասխանում իրականությանը: