484.68
+0.06
530.14
+2.1
8.5
-0.03
+15
Եղանակը Երևանում
Հայ
Միջնորդները կոչ են անում Երևանին և Բաքվին վերադառնալ ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը
20:29
03 Դեկտեմբերի 2015
ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (Ռուսաստան, ԱՄՆ և Ֆրանսիա) պատվիրակությունների ղեկավարները հինգշաբթի կոչ են արել Հայաստանին և Ադրբեջանին վերադառնալ հակամարտության կարգավորմանը։

«Մենք ողջունում ենք Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև կայանալիք առաջիկա հանդիպումը Մինսկի խմբի համանախագահների օժանդակությամբ»,– ասվում է համանախագահների համատեղ հայտարարությունում, հաղորդում է Ինտերֆաքսը։

«Վերջին լարվածությունների ֆոնին մենք կոչ ենք անում կողմերին կրկին հաստատել խաղաղ կարգավորման հավատարմությունը և ցրել բոլոր մոլորություններն այն մասին, թե նրանք լուրջ չեն տրամադրված համաձայնեցված որոշման հասնելու հարցում»,– նշվում է փաստաթղթում։

Մինսկի խմբի համանախագահների պատվիրակությունների ղեկավարները կոչ են արել Հայաստանին և Ադրբեջանին աշխուժացնել երկխոսությունը 2016 թվականին։

«Հաշվի առնելով շփման գծում, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանում այս տարվա լարվածության աճը` ստատուս քվոն անընդունելի է դարձել»,– ընդգծվում է հայտարարությունում։

Նախարարները դատապարտել են ծանր զինատեսակների կիրառումը և կոչ են արել կողմերին ընդունել ԵԱՀԿ ՄԽ համանախագահների առաջարկած միջոցառումները` ներառյալ ԵԱՀԿ քննչական մեխանիզմը։ Նախարարները կոչ են արել Հայաստանին և Ադրբեջանին շարունակել համագործակցությունը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ։

Սերգեյ Լավրովը, Ջոն Քերին և Արլեմ Դեզիղն ընդգծել են, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը մնում է կողմերի համար հակամարտության կարգավորման միակ ընդունելի ձևաչափը և վայելում է ԵԱՀԿ բոլոր անդամ պետությունների վստահությունը։ -0-
Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
12:10
28 Ապրիլի 2017
Հակառակորդի արձակած կրակից 19–ամյա զինծառայող է մահացել
Այսօր առավոտյան 19–ամյա զինծառայող է մահացել հակառակորդի արձակած կրակից։
11:09
28 Ապրիլի 2017
Հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմն ավելի քան 35 անգամ
Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից  հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 35 անգամ:
10:05
27 Ապրիլի 2017
Ադրբեջանական ԶՈՒ-ն հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 350 կրակոց
Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 350 կրակոց:
10:39
26 Ապրիլի 2017
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 650 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում։
19:26
25 Ապրիլի 2017
Արցախում 19–ամյա զինծառայող է մահացել
Արցախում 19–ամյա զինծառայող է մահացել։
10:32
25 Ապրիլի 2017
Հակառակորդի գնդակից ՊԲ զինծառայող է զոհվել
Հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով ապրիլի 24-ին ՊԲ զինծառայող է մահացել:
16:01
24 Ապրիլի 2017
The Independent–ի լրագրողը կհայտնվի Ադրբեջանի «սև ցուցակում»
Բաքուն բրիտանական The Independent–ի լրագրողին կներառի «սև ցուցակում»։
10:40
22 Ապրիլի 2017
Գիշերը հակառակորդը կիրառել է հաստոցավոր հակատանկային նռնականետ
Շփման գծի արևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև հաստոցավոր հակատանկային նռնականետ:
10:43
20 Ապրիլի 2017
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդն արձակել է ավելի քան 500 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում։
17:55
19 Ապրիլի 2017
Լավ լուծում կլիներ, եթե Լեռնային Ղարաբաղը միացվեր Հայաստանին. Մարին լը Պեն
Ֆրանսիայի նախագահի թեկնածու, «Ազգային ճակատ» ազգայնական կուսակցության առաջնորդ Մարին Լե Պենը Nouvelles d’Arménie–ին տված հարցազրույցում խոսել է արցախյան խնդրի մասին։

10:08
19 Ապրիլի 2017
Գիշերը հակառակորդը կիրառել է նաև ձեռքի հակատանկային նռնականետ
Շփման գծի հյուսիսային ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև ձեռքի հակատանկային նռնականետ:
19:39
18 Ապրիլի 2017
Արցախում 20–ամյա զինծառայող է վիրավորվել. նրա վիճակը ծանր է
Արցախում նախօրեին 20–ամյա զինծառայող է վիրավորվել։