486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-8
Եղանակը Երևանում
Հայ
Արայիկ Հարությունյանը հանդիպումներ է ունեցել ԱՄՆ Նևադա նահանգում
15:10
23 Նոյեմբերի 2015
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/.Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 21-ին այցելել է ԱՄՆ Նևադա նահանգ և մի շարք հանդիպումներ ունեցել այնտեղ, հայտնում է կառավարության կայքը:

Վարչապետը ծաղիկներ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված՝ Նևադայում վերջերս բացված հուշարձանին՝ կարևորելով ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման նշանակությունը թե՛ հայ ազգի, և թե՛ համայն մարդկության համար: Արայիկ Հարությունյանն այնուհետև հանդիպել է այդ նահանգում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոս Անդի Արմենյանին և համայնքի մի շարք ներկայացուցիչների՝ նրանց հետ քննարկելով ազգապահպանությանը և Արցախ-սփյուռք հարաբերություններին վերաբերող որոշ հարցեր:

«Ա. Հարությունյանը հանդիպում է ունեցել նաև Նևադայի օրենսդիր մարմնի և տեղական ինքնակառավարման մարմինների մի խումբ ներկայացուցիչների հետ: Վարչապետը նրանց ներկայացրել է Արցախի հաջողություններն ու խնդիրները պետականաշինության և տնտեսության զարգացման գործընթացներում, ինչպես նաև՝ ղարաբաղյան հակամարտության շուրջ տեղի ունեցող զարգացումները և ընդհանուր տարածաշրջանի իրավիճակը: Կողմերը քննարկել են երկուստեք հետաքրքրության մի շարք հարցեր, ձեռք բերել հետագա համագործակցության վերաբերյալ պայմանավորվածություններ»,-ասված է հաղորդագրությունում:

Համայնքի կողմից իր պատվին կազմակերպված ընդունելության ժամանակ վարչապետ Հարությունյանն ընդգծել է ազգային նշանակության հարցերում սփյուռքի ակտիվ մասնակցության կարևորությունը՝ կոչ անելով ներկաներին մասնակցել առաջիկա հեռուստամարաթոնին՝ հանուն հայրենիքի շարունակական զարգացման: -0-
Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
10:40
21 Հունվարի 2017
Հակառակորդը շփման գծի հյուսիսարևելյան ուղղությամբ կիրառել է 60 միլիմետրանոց ականանետ
Շփման գծի հյուսիսարևելյան (Սեյսուլան) ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է 60 միլիմետրանոց ականանետ (1 արկ):
11:06
20 Հունվարի 2017
Հակառակորդն ինտենսիվ խախտել է հրադադարի ռեժիմն առաջնագծում
Հունվարի 19-ին և լույս 20-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի բոլոր հատվածներում հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմը:
11:54
19 Հունվարի 2017
Հրապարակվել է ԼՂՀ–ում Սահմանադրության նախագծի հանրաքվեի օրը
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր Արցախի Հանրապետության Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու մասին:
10:31
19 Հունվարի 2017
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 600 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը շարունակել են վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը՝ խիստ անհրաժեշտության դեպքում դիմելով նաև պատասխան գործողությունների:

18:11
18 Հունվարի 2017
Ղարաբաղում զոհված զինծառայողը պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հունվարի 18-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` Անդրանիկ Մուսիկյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով:
16:48
18 Հունվարի 2017
Ղարաբաղում հակառակորդի կողմից արձակված կրակոցից զինծառայող է մահացել
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
11:03
18 Հունվարի 2017
Հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմը խոշոր տրամաչափի դիպուկահար հրացաններից
Հունվարի 17-ին և լույս 18-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմն ավելի քան 45 անգամ:
17:36
17 Հունվարի 2017
Արցախի խորհրդարանը համաձայնություն է տվել հանրապետության Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելուն
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովն արտահերթ նիստում համաձայնություն է տվել Արցախի Հանրապետության Սահմանադրության նախագիծը հանրաքվեին ներկայացնելուն:
14:28
17 Հունվարի 2017
Լավրով. ղարաբաղյան հակամարտության կարգավորումը Ադրբեջանի ներքին գործը չէ
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը վերացական չէ և «Ադրբեջանի բացառապես ներքին գործերի թեման չէ», հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը 2016 թ,-ի ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ:

10:50
17 Հունվարի 2017
Արցախում զինծառայող է վիրավորվել
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
15:19
16 Հունվարի 2017
Զինծառայող է մահացել Արցախում հրազենային վիրավորումից
ՊԲ զինծառայողը մահացու հրազենային վիրավորում է ստացել։
14:20
16 Հունվարի 2017
Քաղաքագետը չի բացառում Ադրբեջանի կողմից ԼՂՀ սահմանում իրավիճակի սրումը
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում Ադրբեջանի կողմից իրավիճակի մասշտաբային սրումը չի բացառվում: