486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
+3
Եղանակը Երևանում
Հայ
Ադրբեջանը նախորդ շաբաթ մոտ 800 անգամ խախտել է հրադադարի ռեժիմը. ԼՂՀ ՊՆ
11:42
12 Հոկտեմբերի 2015

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Ադրբեջանը հոկտեմբերի 4-ից 10-ն ընկած ժամանակահատվածում շուրջ 800 անգամ խախտել է ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հրադադարի պահպանման ռեժիմը, հաղորդում է ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը` հղում անելով Պաշտպանության բանակի օպերատիվ տվյալներին։ 

Հաղորդագրության մեջ նշվում է, որ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 և 82 մմ ականանետերից ու ՀԱՆ-17 տիպի նռնականետերից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 10 000 կրակոց։

«ՊԲ առաջապահ զորամասերը համարժեք պատասխան են տվել հակառակորդի սադրիչ գործողություններին և անհրաժեշտ քայլեր ձեռնարկել շփման գծի ողջ երկարությամբ մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար», – նշվում է հաղորդագրության մեջ։

Միաժամանակ ՊԲ հակաօդայիններն առաջնային գծից մոտ 50 կմ խորության վրա` Ադրբեջանի տարածքում, հավաստանշել են հակառակորդի օդուժի ուսումնամարտական թռիչքներ և վստահորեն հետևել դրանց ուղերթին մինչև վայրէջք:

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ.–ի դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Հանրաքվեին հաջորդեցին Ադրբեջանի ձեռնարկած ռազմական լայնածավալ գործողությունները, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ.–ի մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագիր կնքելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց հետևանքով երկու կողմն, ընդհանուր առմամբ, շուրջ 25-30 հազար զոհ ունեցավ, իսկ մոտ մեկ միլիոն մարդ էլ ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչ այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
10:37
26 Փետրվարի 2017
Հակառակորդը գիշերը շփման գծում կրակել է հաուբիցից, հրանոթներից, ականանետերից և նռնականետերից
ՊԲ առաջապահ զորամասերը հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար դիմել են պատասխան գործողությունների և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն։
19:19
25 Փետրվարի 2017
ՀՀ ՊՆ-ն ներկայացրել է Մարտունու վրա կատարած հարձակման տեսագրությունը և հակառակորդի զոհերի անունները
Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը հրապարակել է Մարտունու վրա կատարած հարձակման տեսանյութը:
17:07
25 Փետրվարի 2017
ՀՀ ՊՆ-ն ներկայացրել է ադրբեջանական ագրեսիայի տեսագրությունը
Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը Facebook-ի իր էջում հրապարակել է ադրբեջանական ագրեսիայի տեսագրությունը:

13:31
25 Փետրվարի 2017
Հայկական կողմը խոստացել է ներկայացնել ադրբեջանական ագրեսիայի տեսագրությունը
Հայկական կողմն ունի գիշերն իրականացված ադրբեջանական ագրեսիայի վկայության տեսագրությունը:
11:48
25 Փետրվարի 2017
Ադրբեջանական կողմն ապատեղեկատվություն է տարածում՝ խոսելով հայկական կողմի «հարձակումների» մասին
Արդեն մի քանի օր շարունակ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը լարում էր իրավիճակը շփման գծում:
10:45
25 Փետրվարի 2017
ԱՀ ՊՆ.Շփման գծում նկատվում է հակառակորդի կենդանի ուժի և զինտեխնիկայի տեղաշարժ
Հակառակորդը գիշերը հարձակման փորձ է նախաձեռնել շփման գծի միանգամից երկու` հարավարևելյան (Մարտունի) և արևելյան (Ակնա) ուղղություններով
18:45
24 Փետրվարի 2017
ԱՀ ՊՆ. հակառակորդը հրետակոծել է Թալիշը
Թշնամին թիրախավորել է ոչ միայն մարտական հենակետերը, այլև Թալիշ բնակավայրը։
10:43
24 Փետրվարի 2017
Հակառակորդը շփման գծում կիրառել է ականանետեր և ՁՀՆ-7 տիպի նռնականետ
Փետրվարի 23-ին և լույս 24-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 75 անգամ
11:36
23 Փետրվարի 2017
Արցախում զինծառայող է մահացել
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
11:08
23 Փետրվարի 2017
Հակառակորդի ակտիվությունը ճնշելու համար ՊԲ–ն դիմել է կանխարգելիչ գործողությունների. հակառակորդն ունի 1 զոհ
Հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ զորամասերը դիմել են կանխարգելիչ գործողությունների, ինչի արդյունքում հակառակորդը տվել է առնվազն 1 զոհ։
11:18
22 Փետրվարի 2017
ԼՂՀ ՊՆ. Ադրբեջանի քարոզչամեքենան փորձում է արդարացնել իր իսկ կողմից նախօրեին արցախյան դիրքերի արկակոծության փաստը
Ադրբեջանի զինուժի հրետակոծության հետևանքով պաշտպանության բանակը կորուստ չի ունեցել և շարունակում է առաջնագծում հանդես գալ պարտադրողի դիրքերից։
10:37
22 Փետրվարի 2017
Իրադրությունն առաջնագծում. գիշերը լարված է եղել, հակառակորդը կիրառել է նաև հրանոթներ
Հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ զորամասերը դիմել են պատասխան գործողությունների և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն: