484.68
+0.06
530.14
+2.1
8.5
-0.03
+13
Եղանակը Երևանում
Հայ
Ադրբեջանը նախորդ շաբաթ մոտ 900 անգամ խախտել է հրադադարի ռեժիմը. ԼՂՀ ՊՆ
15:27
05 Հոկտեմբերի 2015

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 5 հոկտեմբեր. /Նովոստի–Արմենիա/. Սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 900 անգամ, հաղորդում է ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը` հղում անելով Պաշտպանության բանակի օպերատիվ տվյալներին։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ ԼՂՀ ՊԲ–ի դիրքերի ուղղությամբ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60, 82 և 120 մմ-ոց ականանետերից ու ՌՊԳ-7, ՍՊԳ-9 և ՀԱՆ-17 տիպի նռնականետերից արձակվել է ավելի քան 9000 կրակոց։

Նշված ժամանակահատվածում հայկական դիրքերի ուղղությամբ հակառակորդը կիրառել է TR-107 տիպի ռեակտիվ հրթիռահրետանային կայանք:

«ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը և անհրաժեշտության դեպքում դիմում կանխարգելիչ և պատժիչ գործողությունների», – նշվում է հաղորդագրության մեջ։

Ընդհանուր առմամբ սեպտեմբեր ամսում հակառակորդի կողմից հրադադարիպահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 4000 անգամ, որի ընթացքում հայդիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 60.000 կրակոց, այդ թվում՝ 60մմ ականանետից (1566 արկ), 82մմ ականանետից (733 արկ), 120մմ ականանետից (51արկ), ՌՊԳ-7 տիպի նռնականետից (54 արկ), ՀԱՆ-17 տիպի նռնականետից (828 արկ), ՍՊԳ-9 տիպի նռնականետից (9 արկ), TR-107 հրթիռահրետանային կայանքից (168արկ) և 122մմ Դ-30 հաուբից հրանոթից (30 արկ):

ԼՂՀ ՊՆ–ից նաև նշել են, որ Ադրբեջանի զինված ուժերի կողմից, թերևս ավելի խոսուն ապացույց չի կարող լինել, քան հենց Բաքվի պաշտոնական ու ոչ պաշտոնական էլեկտրոնային լրատվամիջոցներում տվյալ արկակոծումների վերաբերյալ հաճախակի տեղադրվող տեսագրություններն են:

«Նման ցինիկ պահվածքը մեկ անգամ ևս փաստում է, որ իրեն զոհի կարգավիճակում անընդհատ ներկայացնող ադրբեջանական կողմը առաջնային գծում ստեղծված աննախադեպ լարվածության իրական կրողն ու պատասխանատուն է, իսկ ներկայացվող տեսագրությունները ոչ այլ ինչ են, քան հիմնախնդրի խաղաղ կարգավորմամբ զբաղվող միջազգային կառույցների համար իրական մեղավորին ճանաչելու և մատնացույց անելու հերթական առիթ», – նշվում է հաղորդագրության մեջ։

Հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ հակառակորդի ոչ մի նախահարձակ գործողություն անպատիժ չի մնացել,  իսկ իրերի նման դասավորության շարունակման դեպքում հայական կողմի ձեռնարկած քայլերը լինելու են ավելի հուժկու, հետևանքները՝ ցավոտ։

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ.–ի դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Հանրաքվեին հաջորդեցին Ադրբեջանի ձեռնարկած ռազմական լայնածավալ գործողությունները, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ.–ի մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագիր կնքելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց հետևանքով երկու կողմն, ընդհանուր առմամբ, շուրջ 25-30 հազար զոհ ունեցավ, իսկ մոտ մեկ միլիոն մարդ էլ ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչ այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: –0–

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
10:40
29 Ապրիլի 2017
Գիշերը ադրբեջանական զինուժը կիրառել է ականանետ և նռնականետ
Շփման գծի հարավային ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև 60 միլիմետրանոց ականանետ և հաստոցավոր ավտոմատ նռնականետ:
12:10
28 Ապրիլի 2017
Հակառակորդի արձակած կրակից 19–ամյա զինծառայող է մահացել
Այսօր առավոտյան 19–ամյա զինծառայող է մահացել հակառակորդի արձակած կրակից։
11:09
28 Ապրիլի 2017
Հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմն ավելի քան 35 անգամ
Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից  հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 35 անգամ:
10:05
27 Ապրիլի 2017
Ադրբեջանական ԶՈՒ-ն հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 350 կրակոց
Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 350 կրակոց:
10:39
26 Ապրիլի 2017
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 650 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում։
19:26
25 Ապրիլի 2017
Արցախում 19–ամյա զինծառայող է մահացել
Արցախում 19–ամյա զինծառայող է մահացել։
10:32
25 Ապրիլի 2017
Հակառակորդի գնդակից ՊԲ զինծառայող է զոհվել
Հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով ապրիլի 24-ին ՊԲ զինծառայող է մահացել:
16:01
24 Ապրիլի 2017
The Independent–ի լրագրողը կհայտնվի Ադրբեջանի «սև ցուցակում»
Բաքուն բրիտանական The Independent–ի լրագրողին կներառի «սև ցուցակում»։
10:40
22 Ապրիլի 2017
Գիշերը հակառակորդը կիրառել է հաստոցավոր հակատանկային նռնականետ
Շփման գծի արևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև հաստոցավոր հակատանկային նռնականետ:
10:43
20 Ապրիլի 2017
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդն արձակել է ավելի քան 500 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում։
17:55
19 Ապրիլի 2017
Լավ լուծում կլիներ, եթե Լեռնային Ղարաբաղը միացվեր Հայաստանին. Մարին լը Պեն
Ֆրանսիայի նախագահի թեկնածու, «Ազգային ճակատ» ազգայնական կուսակցության առաջնորդ Մարին Լե Պենը Nouvelles d’Arménie–ին տված հարցազրույցում խոսել է արցախյան խնդրի մասին։

10:08
19 Ապրիլի 2017
Գիշերը հակառակորդը կիրառել է նաև ձեռքի հակատանկային նռնականետ
Շփման գծի հյուսիսային ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև ձեռքի հակատանկային նռնականետ: