484.75
-0.5
571.76
+2.32
8.19
+0.01
+1
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը ՀԱՊԿ–ից Ադրբեջանի գործողությունների վերաբերյալ ավելի ակտիվ արձագանք է ակնկալում. Խաչատուրով
19:44
30 Սեպտեմբերի 2015

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանը ՀԱՊԿ–ից Հայաստանի և Ղարաբաղի սահմանում Ադրբեջանի գործողությունների վերաբերյալ ավելի ակտիվ արձագանք է ակնկալում, չորեքշաբթի լրագրողներին ասաց Հայաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ–գնդապետ Յուրի Խաչատուրովը երկրում անցկացվող «Անքակտելի եղբայրություն 2015» ՀԱՊԿ–ի խաղաղապահ ուժերի զորավարժությունների շրջանակում։

Ուրբաթ Ղարաբաղի ուժերի դիրքերի նկատմամբ իրականացված հրետանահրթիռային հարվածի հետևանքով զոհվել են ԼՂՀ ՊԲ չորս զինծառայողներ։ Դրա նախորդ օրը Հայաստանի հյուսիսում գտնվող բնակավայրերի ուղղությամբ Ադրբեջանի իրականացրած գնդակոծությունների հետևանքով զոհվել է երեք խաղաղ բնակիչ։ Գնդակոծությունների ժամանակ Ադրբեջանի ԶՈւ–ն օգտագործում է հրետանի, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, ականանետներ և նռնականետներ։ ԼՂՀ ՊՆ–ի հաղորդագրության համաձայն` ղարաբաղյան կողմի հատուցման ակցիայի հետևանքով Ադրբեջանի կողմից զոհվել է ավելի քան տասը մարդ, կան նաև վիրավորներ։

 «Իհարկե, ցանկալի կլիներ, որ ՀԱՊԿ–ի անդամներն ավելի ակտիվ արձագանքեին։ Դեռևս, ցավոք, լուրջ ռեակցիա չկա։ Այնուամենայնիվ, մենք անվտանգության նույն համակարգում ենք, այդ իսկ պատճառով անհրաժեշտ է, որ արձագանք հնչի։  Օգնություն առայժմ չենք խնդրում, սակայն մարդկային աջակցություն կցանկանայինք ստանալ», – ասաց Խաչատուրովը։

«Անքակտելի եղբայրություն 2015» ՀԱՊԿ–ի խաղաղապահ ուժերի վարժանքներն անցկացվում են ՀՀ–ի «Բաղրամյան» հրաձգարանում սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 4-ը։ Զորավարժություններին մասնակցում են ավելի քան 600 զինծառայողներ և 50 միավոր տեխնիկա, ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերի կազմում ներառվող Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի զինված ուժերի, ոստիկանության (միլիցիայի) ներկայացուցիչներն ու ստորաբաժանումները, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի, ինչպես նաև ՀԱՊԿ միավորված շտաբի և քարտուղարության ներկայացուցիչները։

«Անքակտելի եղբայրություն 2015» զորավարժությունների հիմնական նպատակներն են ամրապնդել փոխհարաբերություններն ու համագործակցությունը զորավարժություններին մասնակցող ՀԱՊԿ անդամ պետությունների խաղաղապահ համակազմերի միջև, ավելացնել հրամանատարների և բոլոր շտաբերի գործնական հմտություններն ու կարողությունները, որոնք վերաբերում են խաղաղապահ խնդիրներ կատարելիս ՀԱՊԿ

Հավաքական խաղաղապահ ուժերի գործողությունների նախապատրաստման և ստորաբաժանումների վերահսկման աշխատանքին, մշակել հակամարտության դադարեցման և մեկուսացման խնդիրների լուծման գործում համատեղ ջանքերի կարևորության միասնական հասկացություն։

Նախատեսվում է հատուկ ուշադրություն դարձնել ՀԱՊԿ անդամ պետությունների խաղաղապահ համակազմերի մարտական կարգավորվածության կատարելագործմանը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:20
08 Դեկտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտության կողմերի միջև երկխոսությունը դեռ չի հանգեցնում լուրջ առաջընթացի. Լավրով
Նրա խոսքով, սա հեշտ հարց չէ, սակայն նրանք կշարունակեն զբաղվել դրանով։
13:45
06 Դեկտեմբերի 2017
ԵԱՀԿ առաքելության դիտարկումն Արցախի և Ադրբեջանի սահմանում անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի
ԵԱՀԿ առաքելությունն Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Մարտունու շրջանի Կուրոպատկինո բնակավայրից դեպի հյուսիս:
12:18
05 Դեկտեմբերի 2017
ԵԱՀԿ–ն պլանային դիտարկում է անցկացվելու շփման գծում
ԵԱՀԿ առաքելությունը շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու Մարտունու շրջանի Կուրոպատկինո բնակավայրից դեպի հյուսիս:
11:00
03 Դեկտեմբերի 2017
ՀՀ նախագահ. մենք կարողանում ենք և պաշտպանելու ենք մեր սահմանն ու հայրենիքը (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահն Արցախ կատարած այցի շրջանակում մասնակցել է զորավարժությունների։
21:05
01 Դեկտեմբերի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով այցելել է Արցախ (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահն աշխատանքային այցով այսօր այցելել է Արցախ։
10:36
22 Նոյեմբերի 2017
Արցախում 3 զինվոր է զոհվել, ևս մեկը վիրավոր է
Արցախում 3 զինվոր է զոհվել, ևս մեկը վիրավոր է, նրա վիճակը ծանր է։
14:47
21 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը մեկնաբանել է դեկտեմբերին Սարգսյան–Ալիև հանդիպման հնարավորությունը
Նախարարը նշեց, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնական սկզբունքների շուրջ քննարկումները վաղուց են ընթանում:
13:49
21 Նոյեմբերի 2017
ԵԱՀԿ ՄԽ–ի համանախագահների առաջարկների ամբողջական փաթեթը մնում է անփոփոխ. Լավրով
Նա դրական բնութագրեց Հայաստանի և Ադրբեջանի նախագահների գնահատականները Ժնևում կայացած վերջին հանդիպման մասին։
15:35
18 Նոյեմբերի 2017
Արցախի ՊՆ-ն ներկայացրել է օպերատիվ իրադրությունը սահմանագծում
Նոյեմբերի 12-ից 18-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հարաբերական հանգիստ է:
12:38
16 Նոյեմբերի 2017
Բակո Սահակյանը կիսում է զինվորի առօրյան մարտական դիրքում (ՖՈՏՈ)
Արցախի նախագահ Բակո Սահակյանը կիսել է զինվորի առօրյան մարտական դիրքում` հանգիստ ծխելով շարքային զինվորների հետ։
13:04
08 Նոյեմբերի 2017
Ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությանը դուրս չի բերել առաջապահ դիրքեր
Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, սակայն ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությանը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր:
10:35
07 Նոյեմբերի 2017
ԵԱՀԿ դիտարկում է անցկացվելու Մարտակերտ քաղաքից դեպի հյուսիս
ԵԱՀԿ առաքելությունն Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու: