481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+14
Եղանակը Երևանում
Հայ
Ադրբեջանը վաղուց կգրավեր Ղարաբաղը, եթե կարողանար. Կոմանդոս
15:13
30 Սեպտեմբերի 2015

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Ադրբեջանը վաղուց կգրավեր Ղարաբաղը, եթե այդպիսի հնարավորություն ունենար, չորեքշաբթի լրագրողներին ասաց ղարաբաղյան պատերազմի հերոս, գեներալ–մայոր Արկադի Տեր–Թադևոսյանը (Կոմանդոս)` մեկնաբանելով ղարաբաղյան հակամարտության գոտում և հայ–ադրբեջանական սահմանին լարվածության աճը։

Նրա խոսքով` ամեն անգամ Ադրբեջանը փորձում է լարվածություն ստեղծել սահմանին, և այստեղ գործում է «պարույրի օրենքը». որքան ձգվում է ժամանակը, այնքան ավելի լարված է իրավիճակը։

Սեպտեմբերի 25-ին ղարաբաղյան ուժերի ուղղությամբ հրթիռահրետանային հարվածի հետևանքով զոհվել է ԼՂՀ պաշտպանության բանակի չորս զինծառայող։ Նախօրեին Հայաստանի հյուսիսային բնակավայրերի ադրբեջանի կողմից հասցված կրակոցների պատճառով  մահացել են երեք խաղաղ բնակիչներ։ Կրակոցների ժամանակ Ադրբեջանի ԶՈւ–ն օգտագործում է հրետանի, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, ականանետեր և նռնականետեր։

«Անհրաժեշտ են մեխանիզմներ սահմանին լարվածությունը թուլացնելու համար, բայց մեխանիզմներն ավելի քան 20 տարեկան են, և դրանք չեն աշխատում»,– նշեց Կոմանդոսը։

Նա հավելեց, որ ադրբեջանական կողմի ստեղծած լարվածությունը նրա վերջին հնարավորությունն է` իր կեղծ գաղափարախոսությունը և այսպես կոչված Ղարաբաղի ազատագրման քաղաքականությունը ցուցադրելու համար։

«Մենք չենք զգում պատերազմի հոտը, մենք զգում ենք սադրանքի հոտը։ Ադրբեջանը ցանկանում է ապացուցել, որ հզոր երկիր է, որը կարող է հաշված րոպեների ընթացքում հարձակվել Հայաստանի վրա, բայց իրականում դա այդպես չէ»,– ասաց Կոմասնդոսը և հավելեց, որ սադրանքներում խառնված է Ադրբեջանի ամենալավ դաշնակիցը` Թուրքիան։

Տեր–Թադևոսյանը կարծում է, որ չնայած Թուրքիայում լարված իրավիճակին` Հայաստանի իրավիճակի ապակայունացումն Անկարային նույնպես ձեռնտու է։

Միաժամանակ նա հայտարարեց, որ չի հավատում ռազմական գործողությունների վերսկսման հավանականությանը։ «Պատերազմ չսկսվելու հավանականությունը հավասար է 95 տոկոսի, իսկ մնացած 5 տոկոսն ադրբեջանական արկածախնդրություն է»,– կարծում է Կոմանդոսը։

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ.–ի դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Հանրաքվեին հաջորդեցին Ադրբեջանի ձեռնարկած ռազմական լայնածավալ գործողությունները, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ.–ի մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագիր կնքելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց հետևանքով երկու կողմն, ընդհանուր առմամբ, շուրջ 25-30 հազար զոհ ունեցավ, իսկ մոտ մեկ միլիոն մարդ էլ ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչ այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան:-0-


 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:03
26 Մայիսի 2017
Պայմանագրային զինծառայող է զոհվել հակառակորդի գնդակից
Ուրբաթ` մայիսի 26–ին, ՊԲ զորամասերից մեկում պայմանագրային զինծառայող է զոհվել:
15:21
25 Մայիսի 2017
ԵԱՀԿ–ի դիտարկման ընթացքում Ադրբեջանը օգտագործել է հսկողության աերոստատ. ԱԳՆ
Ադրբեջանը ԵԱՀԿ առաքելությանը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր։
12:27
24 Մայիսի 2017
ԵԱՀԿ–ն դիտարկում կանցկացնի Մարտակերտի Սեյսուլան բնակավայրից դեպի արևմուտք
Արցախի Հանրապետության իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը:
10:44
24 Մայիսի 2017
Հակառակորդն առաջնագծում կիրառել է ականանետեր ու նռնականետեր. հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների
ՊԲ առաջապահ զորամասերը շարունակել են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն։
10:37
23 Մայիսի 2017
Հակառակորդը Դ-44 տիպի հրանոթ է կիրառել շփման գծում
Մայիսի 22-ին և լույս 23-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից շուրջ 100 անգամ խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը։
13:08
22 Մայիսի 2017
Շահումյան-Սոթք ավտոճանապարհը երկկողմանի փակ է լինելու
Արհեստական քարաթափման պատճառով երկկողմանի փակ է լինելու Շահումյան-Սոթք ավտոճանապարհը։
10:32
22 Մայիսի 2017
Հակառակորդը գիշերն արձակել է ավելի քան 750 կրակոց` կիրառելով նաև 60 մմ ականանետ
ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից։
10:37
20 Մայիսի 2017
Արցախում 21–ամյա զինծառայող է զոհվել
Արցախում այսօր առավոտյան 21–ամյա զինծառայող է զոհվել։
18:17
19 Մայիսի 2017
Ադրբեջանի ԶՈՒ–ն կրակ է վարել իր իսկ դիրքերի ուղղությամբ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ադրբեջանի զինուժն այսօր անցել է բանականության մեջ չտեղավորվող գործողության։
12:40
19 Մայիսի 2017
Հակառակորդը շփման գծում ականանետ և նռնականետ է կիրառել
Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում  հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից խախտել է  հրադադարի պահպանման ռեժիմը։
10:15
18 Մայիսի 2017
Հակառակորդը մոտ 60 անգամ խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը շփման գծում
ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնարկել են կանխարգելիչ միջոցառումներ։
16:06
17 Մայիսի 2017
ՊԲ–ի կանխարգելիչ գործողությունների արդյունքում հակառակորդը կրել է կորուստներ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ՊԲ մարտական հերթապահության մեջ գտնվող ստորաբաժանումները ձեռնարկել են կանխարգելիչ գործողություններ: