478.3
+0.07
574.1
-0.3
8.31
+0.05
+27
Եղանակը Երևանում
Հայ
Հայ–ադրբեջանական սահմանին ակտիվությունը փոխել է քաղաքական օրակարգը. քաղաքագետ
14:43
28 Սեպտեմբերի 2015

ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայ–ադրբեջանական սահմանին վերջին ակտիվությունը փոխել է քաղաքական օրակարգը, երկուշաբթի լրագրողներին ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք–Շահնազարյանը։

«Հայ–ադրբեջանական սահմանին իրավիճակը բավական լարված է, և, ինչպես միշտ, մենք փորձում ենք կապել այդ լարվածությունն այս կամ այն գործոնի հետ։ Այնուամենայնիվ, ես կարծում եմ, որ ադրբեջանական կողմն իրականացրել է այդ գործողությունները` Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման օրակարգը փոխելու համար»,– նշեց Մելիք–Շահնազարյանը։

Նա նշեց, որ տարբեր ձևաչափերում ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ վերջին քննարկումների արդյունքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները եկել են համոզմունքի, որ անհրաժեշտ է կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների նոր գագաթնաժողով, ինչը պետք է դառնար երկու երկրների ԱԳՆ ղեկավարների հանդիպման գլխավոր թեման։

«Ադրբեջանը, տեսնելով, որ չի կարող լուծել իր առջև դրված խնդիրները բանակցությունների ճանապարհով, փորձել է փոխել այդ հանդիպման օրակարգը` կենտրոնացնելով ողջ ուշադրությունը ոչ թե երկու երկրների ղեկավարների նոր հանդիպումը կազմակերպելու, այլ հայ–ադրբեջանական սահմանին լարվածության վրա»,– հավելեց քաղաքագետը։

Նրա խոսքով` Ադրբեջանին հաջողվել է լուծել այդ խնդիրը, քանի որ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման արդյունքում չի հայտարարվել երկու նախագահների գալիք հանդիպման մասին։

Սեպտեմբերի 25–ին հակառակորդը, խախտելով հրադադարի ռեժիմը, արկակոծման է ենթարկել ԼՂ Պաշտպանության բանակի հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկը՝ ինչի հետևանքով զոհվել է 4 հայ զինծառայող, ևս 16-ը վիրավորվել են:

Գնդակոծությունների ժամանակ ադրբեջանական զինված ուժերն օգտագործում են հրետանի, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, ականանետեր և նռնականետեր։

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ.–ի դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Հանրաքվեին հաջորդեցին Ադրբեջանի ձեռնարկած ռազմական լայնածավալ գործողությունները, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ.–ի մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագիր կնքելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց հետևանքով երկու կողմն, ընդհանուր առմամբ, շուրջ 25-30 հազար զոհ ունեցավ, իսկ մոտ մեկ միլիոն մարդ էլ ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչ այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան:-0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:48
22 Սեպտեմբերի 2017
Թուրքիայից Արցախ են ժամանել մի խումբ մտավորականներ. նրանց ընդունել է ԱԳ նախարարը
Թուրքիայից Արցախ ժամանած մտավորականներին ընդունել է ԱՀ արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը։
10:52
20 Սեպտեմբերի 2017
Ադրբեջանը չունի իրավական և բարոյական որևէ հիմք Արցախի հանդեպ հավակնություն ներկայացնելու համար. ՀՀ նախագահ
Ադրբեջանը չունի իրավական և բարոյական որևէ հիմք Արցախի հանդեպ հավակնություն ներկայացնելու համար, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
15:11
19 Սեպտեմբերի 2017
Վարչապետ. Հայաստանն ամեն վայրկյան պատրաստ է պատասխանել Արցախի նկատմամբ ցանկացած ոտնձգությանը
Հայաստանն ամեն վայրկյան պատրաստ է պատասխանել Արցախի նկատմամբ ցանկացած ոտնձգությանը:
18:15
18 Սեպտեմբերի 2017
Արցախի շփման գիծը հարկավոր է ամրապնդել. Վիգեն Սարգսյան
Հարկավոր է շարունակել Արցախի առաջնագծի ամրապնդումը, հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը Հայաստան–Սփյուռք 6–րդ համաժողովի շրջանակում։
16:23
18 Սեպտեմբերի 2017
Բաքվի հայատյացության քաղաքականության հետևանքները ժամանակի հետ դառնում են վտանգավոր. ԼՂՀ օմբուդսմեն
Բաքվի հայատյացության քաղաքականության հետևանքները ժամանակի հետ դառնում են ավելի վտանգավոր, հայտարարեց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը:
14:19
18 Սեպտեմբերի 2017
Ի տարբերություն Ադրբեջանի, Արցախի կարծիքով, ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի
Ի տարբերություն Ադրբեջանի, Արցախի կարծիքով, ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը այլընտրանք չունի:
12:07
18 Սեպտեմբերի 2017
Սարգսյան. Հայաստանի և Արցախի զինված ուժերն անկայուն տարածաշրջանում անվտանգության և խաղաղության երաշխավորներն են
Հայաստանի և Արցախի զինված ուժերն են այսօր այս անկայուն տարածաշրջանում անվտանգության և խաղաղության երաշխավորը, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
11:32
18 Սեպտեմբերի 2017
Արցախի բնակչությունն ունի սեփական երկրում ազատ, անկախ և անվտանգ ապրելու բնական իրավունք. ՀՀ նախագահ
Արցախի բնակչությունն ունի սեփական երկրում ազատ, անկախ և անվտանգ ապրելու բնական իրավունք, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը` ելույթ ունենալով Հայաստան–Սփյուռք 6–րդ համաժողովի շրջանակում։
13:17
15 Սեպտեմբերի 2017
Ադրբեջանական ԶԼՄ–ները հերթական ապատեղեկատվություն են տարածել. Արցախի ՊՆ
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է անվանել ադրբեջանական ԶԼՄ—ներում տարածված տեղեկությունները հայ զինվորների մահվան մասին։
10:43
11 Սեպտեմբերի 2017
ԵԱՀԿ–ն դիտարկում կանցկացնի Հադրութում
Դիտարկումը կանցկացվի Հադրութի շրջանի արևելյան ուղղությամբ:
17:18
07 Սեպտեմբերի 2017
Արցախի նախագահն ընդունել է կառավարության հրաժարականը
Սեպտեմբերի 7-ին Ազգային ժողովի հատուկ նիստում տեղի է ունեցել Արցախի Հանրապետության նախագահի երդման հանդիսավոր արարողությունը։  
14:16
07 Սեպտեմբերի 2017
Արցախի նախագահ Բակո Սահակյանը ստանձնեց պաշտոնը
Բակո Սահակյանը երդում է տվել Սահմանադրությամբ սահմանված կարգով ևստանձնել երկրի ղեկավարի պաշտոնը: