478.51
-0.06
560.91
-1.27
8.03
+0.05
+21
Եղանակը Երևանում
Հայ
Արցախի ԱԳՆ–ն լուրջ հաջողությունների է հասել քաղաքացիների շահերի պաշտպանության հարցում. Միրզոյան
18:18
23 Հուլիսի 2015

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/.  Արցախի Հանրապետության ԱԳ նախարարությունն իր գործունեության 22 տարիների ընթացքում արցախյան դիվանագիտական ծառայությունը ոչ միայն կայացել է, այլև ունեցել է լուրջ ձեռքբերումներ երկրի և նրա քաղաքացիների շահերի պաշտպաության նպատակով հանրապետության ղեկավարության կողմից տրված առաջադրանքների կատարման գործում, ասել է ԼՂՀ արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը։

«Միջազգային քաղաքական դաշտում տեղի ունեցող նոր զարգացումներն ու նոր մարտահրավերներն արցախյան դիվանագետներից պահանջում են առավելագույն նվիրվածություն, պատասխանատվություն և ստեղծագործական մոտեցում»,– ասել է Միրզոյանը` հինգշաբթի ելույթ ունենալով Արցախի արտաքին քաղաքական գերատեսչության 22-ամյակի կապակցությամբ տեղի ունեցած ԼՂՀ արտաքին գործերի նախարարության կենտրոնական ապարատի աշխատակիցների նիստում։

Նա փաստել է, որ ղարաբաղյան դիվանագիտական ծառայությունն անցած տարիներին կայացել է։

Իր խոսքում Կարեն Միրզոյանն անդրադարձել է նաև արտաքին քաղաքական օրակարգի մի շարք առանցքային հարցերին։

Խոսելով, մասնավորապես, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի մասին, արտաքին գործերի նախարարը հայտարարել է, որ ԼՂՀ ԱԳՆ այսուհետ ևս շարունակելու է գործադրել բոլոր ջանքերը՝ բացառելու  ԼՂՀ և նրա քաղաքացիների անվտանգության սպառնալիքների ցանկացած հավանականությունը և հասնելու ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորմանը միայն խաղաղ ճանապարհով։

Համոզմունք հայտնելով, որ հակամարտության վերջնական կարգավորումը հնարավոր է միայն հաշվի առնելով 1991 թ. անկախության հանրաքվեին և 2006 թ. Սահմանադրական հանրաքվեին Արցախի ժողովրդի ազատ և լեգիտիմ  կամարտահայտության արդյունքներն ու առկա իրողությունները, արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, որ ԼՂՀ իշխանությունները և ժողովուրդը ունեն հակամարտության կարգավորման ուղիների միասնական տեսլական։

Միրզոյանն անդրադարձ է կատարել նաև ԼՂՀ միջազգային ճանաչման գործընթացին։ Նա ընդգծել է, որ ԼՂՀ ԱԳՆ շարունակելու գործունեությունը՝ զարգացնելու և ամրապնդելու առկա դրական միտումները, որոնք  պայմանավորված են առաջին հերթին անկախ ժողովրդավարական պետականության կառուցման գործում Արցախի ձեռքբերումներով։

Նիստի ընթացքում արտաքին գործերի նախարարը պատվոգրեր է հանձնել գերատեսչության մի շարք աշխատակիցներին։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:20
14 Օգոստոսի 2017
ՊԲ զինծառայող է զոհվել հակառակորդի գնդակից
Զինծառայող է զոհվել երկուշաբթի առավոտյան Արցախում։
15:42
14 Օգոստոսի 2017
Ադրբեջանն իսրայելական ընկերությունից պահանջել է անօդաչու սարքերը փորձարկել հայկական դիրքերի վրա
Իսրայելի ՊՆ–ն հետաքննություն է սկսել Aeronautics Defense Systems ընկերությանը Ադրբեջանի կողմից ներկայացված դիմումի առնչությամբ
15:30
09 Օգոստոսի 2017
Դիտարկում` Ասկերանի շրջանի Ակնա-Հինդարխ ճանապարհահատվածում
Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի:  
12:15
31 Հուլիսի 2017
Ադրբեջանի կողմից նոր հարձակման դեպքում մենք հակահարձակման կանցնենք. Արցախի պաշտպանության նախարար (ՎԻԴԵՈ)
«Հակահարձակման ընթացքում մենք  կընդլայնենք և կխորացնենք մեր անվտանգության գոտին»,–ասել է Լևոն Մնացականանը։    
17:47
28 Հուլիսի 2017
Արցախում սկսել են ավելի շատ ամուսնանալ
Արցախում ամուսնացող զույգերի թիվն աճել է։
12:23
28 Հուլիսի 2017
Հակատանկային ականի վրա ավտոմեքենա է պայթել Արցախում
Նախօրեին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արցախում։

19:02
26 Հուլիսի 2017
Արցախյան ձիթապտուղն արդեն իրականություն է. երկրում ձիթապտղի պլանտացիաներ կլինեն
Արցախի  Հանրապետության  տարածքում  արդեն   կան     ձիթապտղի   փոքր  այգիներ։
16:19
25 Հուլիսի 2017
Ադրբեջանը հանդես է եկել հերթական ապատեղեկատվությամբ. ԱՀ ՊՆ
Ադրբեջանի ՊՆ–ն քիչ առաջ հերթական ապատեղեկատվությունն է տարածել։

15:14
19 Հուլիսի 2017
Բակո Սահակյանն ընտրվեց Արցախի նախագահ
Արցախի Ազգային ժողովը հատուկ նիստում 28 կողմ ձայնով Բակո Սահակյանին ընտրել է հանրապետության նախագահի պաշտոնում:
21:05
18 Հուլիսի 2017
Ադրբեջանի կողմից օբյեկտիվ իրականության ժխտումը հակամարտության կարգավորման հիմնական խոչընդոտներից է. ԱՀ ԱԳՆ
Հուլիսի 19-ին կայանալիք Արցախի Հանրապետության նախագահի ընտրությունները բուռն արձագանք են ստացել Ադրբեջանում։
15:44
18 Հուլիսի 2017
Արցախի խորհրդարանը պատրաստվում է նախագահ ընտրել
Արցախի խորհրդարանը պատրաստվում է հատուկ նիստում երկրի նախագահ ընտրել։
10:40
17 Հուլիսի 2017
Հայաստանը կկիրառի «Իսկանդերներն» անհրաժեշտության պարագայում. ՀՀ նախագահ
Հայաստանը կկիրառի «Իսկանդերներն» անհրաժեշտության պարագայում, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։