480.44
-0.05
545.78
+5.04
8.07
-0.08
+25
Եղանակը Երևանում
Հայ
Ադրբեջանը նախորդ շաբաթ շուրջ 700 անգամ խախտել է հրադադարի ռեժիմը. ԼՂՀ ՊՆ
11:35
20 Հուլիսի 2015

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. Ադրբեջանը հուլիսի 12–18–ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի  շփման գծում մոտ 700 անգամ խախտել է հրադադարի ռեժիմը, հաղորդում է ԼՂՀ պաշտպանության նախարարությունը` հղում անելով Պաշտպանության բանակի օպերատիվ տվյալներին։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60մմ ականանետերից և ՀԱՆ-17 տիպի նռնականետերից հայ դիրքապահների  ուղղությամբ արձակվել է ավելի քան 11000 կրակոց:

Բացի հրադադարի  խախտման վերոնշյալ դեպքերից, շաբաթվա ընթացքում հակառակորդի օդուժը ուսումնամարտական թռիչքներ է իրականացրել առաջնային գծից 10-15կմ խորության վրա, որոնք ՊԲ հակաօդային պաշտպանության ուժերը ժամանակին հավաստանշել են և հետևել դրանց ուղերթին մինչև վայրէջք:

«Արցախի օդային և ցամաքային սահմանները գտնվում են հանրապետության զինված ուժերի լիակատար վերահսկողության տակ և դրանց նկատմամբ ցանկացած ոտնձգություն հղի է անդառնալի հետևանքներով», – նշվում է հաղորդագրության մեջ։

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ.–ի դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Հանրաքվեին հաջորդեցին Ադրբեջանի ձեռնարկած ռազմական լայնածավալ գործողությունները, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ.–ի մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագիր կնքելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց հետևանքով երկու կողմն ընդհանուր առմամբ շուրջ 25-30 հազար զոհ ունեցավ, իսկ մոտ մեկ միլիոն մարդ էլ ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչ այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:23
28 Հունիսի 2017
Լայնամասշտաբ պատերազմ, գրեթե համոզված եմ, չի սկսվի. Վիգեն Սարգսյան
Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը չորեքշաբթի հանդիպեց լրագրողների հետ։
13:15
27 Հունիսի 2017
Մասաչուսեթսում շուրջ 220 հազար դոլար է հավաքվել Արցախի ականազերծման համար
Միջոցները հավաքվել են բարեգործական երեկոյի ընթացքում։
10:37
26 Հունիսի 2017
Արցախի կործանիչ հարվածն ադրբեջանական դիրքերի ուղղությամբ (ՎԻԴԵՈ)
Համացանցում հայտնվել է տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է Արցախի պաշտպանության բանակը պատասխան կրակ վարում ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։
14:01
23 Հունիսի 2017
Արցախից Հայաստան իրականացված ուղերթերն ավելացել են
Արցախից Հայաստան իրականացվող երթերի թիվը 2017թ. առաջին եռամսյակում ավելացել է։
19:34
22 Հունիսի 2017
Հակառակորդի դիվերսիոն փորձը կանխվել է. նա ունի զոհեր (ՖՈՏՈ)
Հունիսի 21-ի լույս 22-ի գիշերը ադրբեջանական հատուկ ջոկատայինները դիվերսիոն ներթափանցման փորձ են ձեռնարկել շփման գծում։

14:59
22 Հունիսի 2017
Զախարովա. ԼՂ հակամարտության կարգավորման հարցը մշտապես գտնվում է ՌԴ ԱԳՆ–ի օրակարգում
ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարության մեջ արտացոլված է նաև Ռուսաստանի դիրքորոշումը:
13:02
22 Հունիսի 2017
Ադրբեջանի ՊՆ–ն «հայկական անօդաչու սարքի խոցման» մասին հերթական ապատեղեկատվությունն է տարածել
Ադրբեջանը նաև հայտարարել է, որ «պատասխան հարվածը լինելու է կործանիչ»։
11:33
22 Հունիսի 2017
ԵԱՀԿ–ն դիտարկում կանցկացնի Մարտակերտի Թալիշ գյուղի մոտ
ԵԱՀԿ առաքելությունն Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու Մարտակերտի Թալիշ գյուղից դեպի հյուսիս-արևմուտք։
18:38
21 Հունիսի 2017
Ղարաբաղում իրավիճակի սրման հավանականությունը կավելանա F-1 մրցարշավի ժամանակ
Հասարակական դժգոհության ժամանակ Ադրբեջանը սկսում է ավելացնել լարվածությունը շփման գծում։
17:08
21 Հունիսի 2017
Ադրբեջանագետը նշել է Ղարաբաղում իրավիճակի հնարավոր սրման պատճառը
Իր վերջին գործողություններով Ադրբեջանը ցույց է տալիս, որ չի պատրաստվում հրաժարվել ցանկացած պահի սահմաններին լարվածություն ստեղծելու հնարավորությունից:
11:51
21 Հունիսի 2017
ԱՀ ՊՆ-ն պարզաբանել է «դիվերսիայի և գերիների» հետ կապված իրավիճակը
Ադրբեջանն հերթական ապատեղեկատվություն է տարածել:
11:55
20 Հունիսի 2017
Արցախն առաջ կանցնի Ադրբեջանից «սև ոսկու» արտադրությամբ (ՎԻԴԵՈ)
Արցախը սև խավիար կարտադրի և կարտահանի։