486.74
-0.21
511.42
-1.92
8.41
+0.01
-4
Եղանակը Երևանում
Հայ
Ստերլիգով. Ղարաբաղը բարի, փոքր թագավորություն է
11:06
14 Հուլիսի 2015

ՇՈՒՇԻ, հուլիսի 14. /Նովոստի-Արմենիա/. Լեռնային Ղարաբաղը բարի, փոքր թագավորություն է, երկուշաբթի Ղարաբաղի Շուշի քաղաքում տեղի ունեցած մամուլի ասուլիսին ասել է հայտնի ռուս գործարար Գերման Ստերլիգովը:

Նրա խոսքերով` զարմանալի է, ինչպես է այն պահպանվել մեր օրերում: «Եվ իհարկե, բոլորը ջանում են այն տրորել ու փշրել, քանի որ սատանան ուզում է վերացնել յուրաքանչյուր լավ բան, ինչ մնացել է», - նշել է Ստերլիգովը:

«Այդ իսկ պատճառով ես մեծ հարգանքով եմ վերաբերվում  այն հայերին, ովքեր զենքը ձեռքին պաշտպանել են իրենց հողերը: Սա բոլորի համար սեփական հողը թշնամուց պաշտպանելու հիանալի օրինակ է», - նշել է Ստերլիգովը:

Նրա խոսքերով` եթե չլինեին հայերը, որոնք պաշտպանել են Ղարաբաղը զավթիչներից, ապա նա և իր ընտանիքն այնտեղ չէին լինի:

«Ես անչափ շնորհակալ եմ նրանց, որ մենք ունենք վայր, ուր կարող ենք գալ», - ասել է Ստերլիգովը:

Նա նաև ավելացրել է, որ Ղարաբաղն իր համար բացահայտում էր:

«Չկա ավելի լավ երկիր, քան Ղարաբաղը, սա ամենամաքուր երկիրն է, որ մնացել է: Ղարաբաղում ամենալավ պահպանված մարդկային հարաբերություններն են, դա ամենից լավն է, ուր էլ, որ եղել եմ: Ի˜նչպես են այստեղ մարդիկ միմյանց վերաբերվում: Դա ուղղակի զարմանալի է, այստեղ իսկապես ագրեսիան զրոյական է, ագրեսիա չկա ընդհանրապես, և դա հրաշալի է», - նշել է Ստերլիգովը: -0-

 


 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:18
22 Փետրվարի 2017
ԼՂՀ ՊՆ. Ադրբեջանի քարոզչամեքենան փորձում է արդարացնել իր իսկ կողմից նախօրեին արցախյան դիրքերի արկակոծության փաստը
Ադրբեջանի զինուժի հրետակոծության հետևանքով պաշտպանության բանակը կորուստ չի ունեցել և շարունակում է առաջնագծում հանդես գալ պարտադրողի դիրքերից։
10:37
22 Փետրվարի 2017
Իրադրությունն առաջնագծում. գիշերը լարված է եղել, հակառակորդը կիրառել է նաև հրանոթներ
Հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ զորամասերը դիմել են պատասխան գործողությունների և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:
16:28
21 Փետրվարի 2017
ԼՂՀ ՊՆ–ն հերքում է. ՊԲ զորամասերը երբեք քաղաքացիական օբյեկտներն ու խաղաղ բնակչությանը չեն թիրախավորում
ՊԲ առաջապահ ուժերը երբեք նախահարձակի դերում հանդես չեն գալիս, իսկ ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ կրակ են բացում միայն խիստ անհրաժեշտության դեպքում:
10:51
21 Փետրվարի 2017
Հակառակորդը շփման գծում դիպուկահար հրացաններ է կիրառել
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։
10:08
21 Փետրվարի 2017
Հայտնի են Արցախի հանրաքվեի նախնական արդյունքները
Արցախի կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է Արցախի սահմանադրական հանրաքվեի քվեարկության արդյունքները՝ ժամը 03։00-ի դրությամբ։

22:00
20 Փետրվարի 2017
Արցախի Սահմանադրության նախագծի հանրաքվեն ավարտվել է. քվեարկել է ընտրողների 75,91%–ը
Արցախի Հանրապետությունում ավարտվել է Սահմանադրության նախագծի հանրաքվեն։
18:03
20 Փետրվարի 2017
Ադրբեջանն ընդլայնում է «սև ցուցակը»
Ադրբեջանի ԱԳՆ–ն ուշադիր հետևում է Ղարաբաղի հանրաքվեին:
11:34
20 Փետրվարի 2017
Արցախում Սահմանադրական փոփոխությունների հանրաքվե է անցկացվում
Երկուշաբթի Արցախում Սահմանադրական փոփոխությունների հանրաքվե է անցկացվում։
10:48
20 Փետրվարի 2017
Իրադրությունն առաջնագծում. գիշերը հակառակորդն արձակել է ավելի քան 550 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել հակառակորդի սադրիչ գործողություններին պատասխանելուց և շարունակել վստահորեն իրականացնել մարտական ծառայություն:

10:18
19 Փետրվարի 2017
Հակառակորդը գիշերը շփման գծում արձակել է ավելի քան 300 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

15:07
18 Փետրվարի 2017
Արցախի զորամասերից մեկի զինծառայողը մահացու հրազենային վիրավորում է ստացել
Շաբաթ օրն առավոտյան ԼՂՀ ՊԲ զորամասերից մեկում ժամկետային զինծառայող է մահացել:
10:40
18 Փետրվարի 2017
Գիշերը հակառակորդը կիրառել է դիպուկահար հրացաններ և 60 միլիմետրանոց ականանետ
Արևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև 60 միլիմետրանոց ականանետ (3 արկ):