486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
+3
Եղանակը Երևանում
Հայ
Ռուս հայտնի գործարար Ստերլիգովը ծրագրում է իր տնտեսությունը վարել Արցախում և Ռուսաստանում
10:42
14 Հուլիսի 2015

ՇՈՒՇԻ, 14 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Ռուս հայտնի գործարար Գերման Ստերլիգովը, ով ընտանիքով տեղափոխվել է Արցախ, երկուշաբթի հայտնել է լրագրողներին, որ մտադիր է տնտեսություն վարել ինչպես Արցախում, այնպես էլ Ռուսաստանում:

«Ես պատրաստվում եմ տնտեսություն ստեղծել Ղարաբաղում, և եթե ինձ, իմ ընտանիքին Ռուսաստանի բարձրագույն իշխանությունն անվտանգության երաշխիքներ տա, ապա կունենամ երկու տնտեսություն` Ղարաբաղում և Ռուսաստանում: Եվ կապրենք` երկու տնտեսություն վարելով»,- երկուշաբթի ասել է Ստերլիգովը Շուշիում կայացած մամուլի ասուլիսում:

Նա նշել է, որ Արցախում կարելի է արտադրել գյուղատնտեսական արտադրանքներից այն, ինչ չի կարելի արտադրել Ռուսաստանում, օրինակ, դոշաբ, իսկ Ռուսաստանում կարելի է արտադրել այն, ինչ չի արտադրվում Ղարաբաղում, օրինակ թթու կաղամբ:

«Մենք արդեն երեկ գրանցել ենք ռուս-ղարաբաղյան առևտրային տուն, որտեղ մի շարք հիմնադիրներ հայեր են, այդ թվում` տնօրենը, և ես նույնպես հիմնադիրների թվում եմ, մենք էկոլոգիապես մաքուր արտադրանք ենք մատակարարելու մոսկվացիներին և պետերբուրգցիներին»,- ասել է Ստերլիգովը:

Նրա խոսքով, իրենք կփորձեն բրենդավորել այդ ամենը, համապատասխանաբար, ծավալներ ավելացնել, որովհետև Մոսկվայի համար գինը, միևնույն է, ցածր կլինի, բայց Արցախի համար գնման գները զգալիորեն բարձր են լինելու:

«Եվ դրանով իսկ Արցախում շատ մարդիկ կկարողանան շարունակել իրենց գյուղացիական գործերը` նախկինից ավելի մեծ եկամուտ ստանալով: Այսինքն, շահագրգռելու ենք մարդկանց, որ նրանք արտադրեն ոչ թե գործարաններում, այլ տանը, որ տնական արտադրանք լինի»,- նշել է Ստերլիգովը:

-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
10:43
24 Փետրվարի 2017
Հակառակորդը շփման գծում կիրառել է ականանետեր և ՁՀՆ-7 տիպի նռնականետ
Փետրվարի 23-ին և լույս 24-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 75 անգամ
11:36
23 Փետրվարի 2017
Արցախում զինծառայող է մահացել
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
11:08
23 Փետրվարի 2017
Հակառակորդի ակտիվությունը ճնշելու համար ՊԲ–ն դիմել է կանխարգելիչ գործողությունների. հակառակորդն ունի 1 զոհ
Հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ զորամասերը դիմել են կանխարգելիչ գործողությունների, ինչի արդյունքում հակառակորդը տվել է առնվազն 1 զոհ։
11:18
22 Փետրվարի 2017
ԼՂՀ ՊՆ. Ադրբեջանի քարոզչամեքենան փորձում է արդարացնել իր իսկ կողմից նախօրեին արցախյան դիրքերի արկակոծության փաստը
Ադրբեջանի զինուժի հրետակոծության հետևանքով պաշտպանության բանակը կորուստ չի ունեցել և շարունակում է առաջնագծում հանդես գալ պարտադրողի դիրքերից։
10:37
22 Փետրվարի 2017
Իրադրությունն առաջնագծում. գիշերը լարված է եղել, հակառակորդը կիրառել է նաև հրանոթներ
Հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ զորամասերը դիմել են պատասխան գործողությունների և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:
16:28
21 Փետրվարի 2017
ԼՂՀ ՊՆ–ն հերքում է. ՊԲ զորամասերը երբեք քաղաքացիական օբյեկտներն ու խաղաղ բնակչությանը չեն թիրախավորում
ՊԲ առաջապահ ուժերը երբեք նախահարձակի դերում հանդես չեն գալիս, իսկ ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ կրակ են բացում միայն խիստ անհրաժեշտության դեպքում:
10:51
21 Փետրվարի 2017
Հակառակորդը շփման գծում դիպուկահար հրացաններ է կիրառել
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։
10:08
21 Փետրվարի 2017
Հայտնի են Արցախի հանրաքվեի նախնական արդյունքները
Արցախի կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է Արցախի սահմանադրական հանրաքվեի քվեարկության արդյունքները՝ ժամը 03։00-ի դրությամբ։

22:00
20 Փետրվարի 2017
Արցախի Սահմանադրության նախագծի հանրաքվեն ավարտվել է. քվեարկել է ընտրողների 75,91%–ը
Արցախի Հանրապետությունում ավարտվել է Սահմանադրության նախագծի հանրաքվեն։
18:03
20 Փետրվարի 2017
Ադրբեջանն ընդլայնում է «սև ցուցակը»
Ադրբեջանի ԱԳՆ–ն ուշադիր հետևում է Ղարաբաղի հանրաքվեին:
11:34
20 Փետրվարի 2017
Արցախում Սահմանադրական փոփոխությունների հանրաքվե է անցկացվում
Երկուշաբթի Արցախում Սահմանադրական փոփոխությունների հանրաքվե է անցկացվում։
10:48
20 Փետրվարի 2017
Իրադրությունն առաջնագծում. գիշերը հակառակորդն արձակել է ավելի քան 550 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել հակառակորդի սադրիչ գործողություններին պատասխանելուց և շարունակել վստահորեն իրականացնել մարտական ծառայություն: