478.82
+0.2
557.59
+7.08
8.14
+0.04
+23
Եղանակը Երևանում
Հայ
Ստերլիգովը ժամանակավորապես կվերադառնա Ռուսաստան, նրա ընտանիքը կմնա Ղարաբաղում
10:29
14 Հուլիսի 2015

ՇՈՒՇԻ, հուլիսի 14. /Նովոստի-Արմենիա/.  Հայտնի ռուս գործարար Գերման Ստերլիգովը երկուշաբթի լրագրողներին հայտնեց, որ ժամանակավորապես կվերադառնա Ռուսաստան, սակայն նրա ընտանիքը կմնա Ղարաբաղում:

«Ես որոշեցի հինգշաբթի ժամանել Ռուսաստան, որպեսզի խոսակցություններ չլինեն այն մասին, որ ես թաքնվում եմ արդարադատությունից, իսկ ընտանիքս կթողնեմ այստեղ` հայերի խնամքին: Եվ ես համոզված եմ, որ հայերը չեն նեղացնի կանանց և երեխաներին», - նշել է Ստերլիգովը Ղարաբաղի Շուշի քաղաքում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ:

Նա հայտնել է, որ Ռուսաստանում կմնա մի քանի օր: «ԶԼՄ-ների միջոցով դիմում եմ իրավապաշտպան մարմիններին, նրանց տեղեկացնելով, այն մասին, որ մի քանի օր կլինեմ Ռուսաստանում, որպեսզի չասեն, որ ես թաքնվում եմ Ղարաբաղում, փախչում եմ արդարադատությունից և որպեսզի չգժտեցնեն Ղարաբաղն ու Ռուսաստանը, քանի որ Ղարաբաղն ու Ռուսաստանը պետք է մտերմանան և սերտ կապեր հաստատեն, այլ ոչ թե վիճեն», - ասել է Ստերլիգովը:
 
«Հետո Ղարաբաղ կվերադառնամ, կշարունակեմ ստեղծել գյուղացիական տնտեսություն, և եթե ամեն ինչ լավ լինի, այստեղ գեյզերների կողքին պատրաստվում եմ ստեղծել մի կլինիկա, իսկ Ալյոնան կբացի իր մոդելային տունը: Մենք շատ ծրագրեր ունենք», - ավելացրել է նա:

Գործարարի խոսքերով, նրա` Ղարաբաղ տեղափոխվելու գլխավոր նպատակն էր ընտանիքի անվտանգության ապահովումը, «որպեսզի վատ օրինակ չլինի երեխաներին, եթե հանկարծ որևէ բան ինձ հետ պատահի, և որ նրանք շփվեն և մեծանան նորմալ մարդկանց շրջապատում»:

Նա նշել է, որ մինչև Ղարաբաղ գալը երեք ամիս առաջ եղել էր Հայաստանում: «Հայաստանն ինձ շատ դուր եկավ, հատկապես ինձ դուր եկավ, ինչպես են մարդիկ շփվում միմյանց հետ, և ես ցանկացա, որ երեխաներս տեսնեն, թե ինչպես են մարդիկ հաղորդակցվում այստեղ: Մեզ մոտ` Ռուսաստանում, շփումը բավական վատ մակարդակի վրա է, ռուսներն այդ գիտեն, և դա պետք է ուղղել: Ինձ շատ դուր եկավ` ինչպես են օտար մարդիկ օգնում միմյանց», - ասել է Ստերլիգովը: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:14
19 Հուլիսի 2017
Բակո Սահակյանն ընտրվեց Արցախի նախագահ
Արցախի Ազգային ժողովը հատուկ նիստում 28 կողմ ձայնով Բակո Սահակյանին ընտրել է հանրապետության նախագահի պաշտոնում:
21:05
18 Հուլիսի 2017
Ադրբեջանի կողմից օբյեկտիվ իրականության ժխտումը հակամարտության կարգավորման հիմնական խոչընդոտներից է. ԱՀ ԱԳՆ
Հուլիսի 19-ին կայանալիք Արցախի Հանրապետության նախագահի ընտրությունները բուռն արձագանք են ստացել Ադրբեջանում։
15:44
18 Հուլիսի 2017
Արցախի խորհրդարանը պատրաստվում է նախագահ ընտրել
Արցախի խորհրդարանը պատրաստվում է հատուկ նիստում երկրի նախագահ ընտրել։
10:40
17 Հուլիսի 2017
Հայաստանը կկիրառի «Իսկանդերներն» անհրաժեշտության պարագայում. ՀՀ նախագահ
Հայաստանը կկիրառի «Իսկանդերներն» անհրաժեշտության պարագայում, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
13:39
15 Հուլիսի 2017
Հակառակորդը շփման գծում կիրառել է ականանետեր և հաստոցավոր ավտոմատ նռնականետեր
Ադրբեջանական կողմը չի դադարում խախտել հրադադարի պահպանման ռեժիմը:
14:58
14 Հուլիսի 2017
ԵՄ պետությունները պետք է սկսեն Արցախի ճանաչման գործընթացը. չեխ պատգամավոր
Եվրոպական Միության երկրները պետք է սկսեն Արցախի Հանրապետության անկախության ճանաչման գործընթացը:
13:48
13 Հուլիսի 2017
Ւնտերպոլը մերժել է Ադրբեջանին չեխ եվրապատգամավորի նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու հարցում
Ինտերպոլը մերժել է Ադրբեջանին և միջազգային հետախուզում չի հայտարարել չեխ եվրապատգամավորի նկատմամբ Ղարաբաղ այցելելու համար։
12:58
13 Հուլիսի 2017
Արցախում հուլիսի 19-ին նախագահ են ընտրելու, թեկնածուները երկուսն են
Արցախի նախագահի ընտրությունները տեղի կունենան հուլիսի 19-ին:
18:49
12 Հուլիսի 2017
ԱՀ ՊՆ–ն հերքում է Ադրբեջանի տարածած հերթական ապատեղեկատվությունը
Սենոր Հասրաթյանը հերքում է Ադրբեջանի տարածած հերթական ապատեղեկատվությունը։
10:49
12 Հուլիսի 2017
Ի՞նչ են առաջարկել ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներին
Պայմանավորվածություն է ձեռք բերվել արտգործանախարարների հաջորդ հանդիպումն անցկացնել այս տարվա սեպտեմբերին Նյու Յորքում՝
17:57
11 Հուլիսի 2017
Նալբանդյանն ու Լավրովը ԼՂ հակամարտությանն առնչվող հարցեր են քննարկել
Զրուցակիցները նաև մտքեր են փոխանակել միջազգային և տարածաշրջանային հրատապ խնդիրների շուրջ։
22:27
10 Հուլիսի 2017
20–ամյա զինծառայող է զոհվել հակառակորդի արձակած կրակոցից
Հակառակորդի արձակաց կրակոցից ՊԲ 20–ամյա զինծառայող է մահացել։