484.51
-0.37
518.72
-3.16
8.61
-0.05
+11
Եղանակը Երևանում
Հայ
Հակամարտության գոտում ուժերի հավասարակշռությունը բացառում է նոր մեծ պատերազմի տարբերակը
18:39
24 Հունիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Տնտեսական դժվարությունները, որոնց այս տարի կբախվի Ադրբեջանը նավթի գների կրճատման հետևանքով, կնվազեցնեն Ղարաբաղում պատերազմի վերսկսման հավանականությունը, ասել է ՄՄՀՊԻ Կովկասի և տարածաշրջանային անվտանգության խնդիրների կենտրոնի ավագ գիտաշխատող Նիկոլայ Սիլաևը։

«Վերջին երկու հետխորհրդային տասնամյակներում հակամարտության գոտում ուժերի հավասարակշռություն է հաստատվել, որը փաստացի բացառում է նոր մեծ պատերազմը, առավել ևս, որ տնտեսական այն վնասը, որ կարող է կրել Ադրբեջանն այդ պատերազմում, կարող է կործանել նրա նավթագազային հրաշքը»,– գրում է Սիլաևն իր «Հարավային Կովկաս` անկայունության տնտեսական արմատները» հոդվածում «Տագնապալի ապագայի ուրվագծերը։ Ռուսաստանն ու աշխարհը 2020 թվականին» գրքի համար։

Ըստ նրա, Մինսկի խմբի ( այդ թվում` Ռուսաստանի) միջնորդների մոտեցումը նույնն է, հատկապես մարտական գործողություններ թույլ չտալու առումով։

«Սակայն կա ռիսկ, որ հակամարտության գոտում զինված միջադեպերը կշարունակվեն և կուժեղանան, քանի որ տնտեսական դժվարությունների մեծացման պատճառով կողմերը «բարկությունը դուրս հանելու» կարիք կունենան։ Հավանաբար, նմանատիպ միջադեպերի ավելացումը կմղի միջնորդներին նոր նախաձեռնությունների եթե ոչ կարգավորման, ապա գոնե հակամարտության թուլացման ուղղությամբ»,– ավելացրել է նա։

«Տագնապալի ապագայի ուրվագծերը։ Ռուսաստանն ու աշխարհը 2020 թվականին» գրքում ռուս փորձագետները փորձում են կանխատեսել, թե ինչ է սպասում մոլորակին հինգ տարի անց, որոնք են 2020 թվականին աշխարհի տեսքը ձևավորող հիմնական միտումները, և ինչ տեղ է զբաղեցնելու դրանում Ռուսաստանը։ Այն լույս է տեսել Ռուսաստանի ՄՄՀՊԻ միջազգային խնդիրների կիրառական վերլուծության ամբիոնի դոցենտների, ռազմավարական ծրագրման մասնագետ Անդրեյ Բեզրուկովի և «Արտաքին քաղաքականություն» գործակալության ղեկավար Անդրեյ Սուշենցովի խմբագրմամբ։

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ.–ի դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Հանրաքվեին հաջորդեցին Ադրբեջանի ձեռնարկած ռազմական լայնածավալ գործողությունները, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ.–ի մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագիր կնքելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց հետևանքով երկու կողմն ընդհանուր առմամբ շուրջ 25-30 հազար զոհ ունեցավ, իսկ մոտ մեկ միլիոն մարդ էլ ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչ այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
10:40
22 Ապրիլի 2017
Գիշերը հակառակորդը կիրառել է հաստոցավոր հակատանկային նռնականետ
Շփման գծի արևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև հաստոցավոր հակատանկային նռնականետ:
10:43
20 Ապրիլի 2017
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդն արձակել է ավելի քան 500 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում։
17:55
19 Ապրիլի 2017
Լավ լուծում կլիներ, եթե Լեռնային Ղարաբաղը միացվեր Հայաստանին. Մարին լը Պեն
Ֆրանսիայի նախագահի թեկնածու, «Ազգային ճակատ» ազգայնական կուսակցության առաջնորդ Մարին Լե Պենը Nouvelles d’Arménie–ին տված հարցազրույցում խոսել է արցախյան խնդրի մասին։

10:08
19 Ապրիլի 2017
Գիշերը հակառակորդը կիրառել է նաև ձեռքի հակատանկային նռնականետ
Շփման գծի հյուսիսային ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև ձեռքի հակատանկային նռնականետ:
19:39
18 Ապրիլի 2017
Արցախում 20–ամյա զինծառայող է վիրավորվել. նրա վիճակը ծանր է
Արցախում նախօրեին 20–ամյա զինծառայող է վիրավորվել։
10:26
18 Ապրիլի 2017
Հակառակորդը դիպուկահար հրացաններ է կիրառել շփման գծում
Ապրիլի 17-ին և լույս 18-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը:
11:24
17 Ապրիլի 2017
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը գիշերն արձակել է շուրջ 240 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից։

10:40
15 Ապրիլի 2017
Ադրբեջանական ԶՈւ-ն հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 400 կրակոց
Հակառակորդը,տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 400 կրակոց
11:18
14 Ապրիլի 2017
Հակառակորդը շփման գծում կիրառել է ականանետ և հակատանկային նռնականետ
Ապրիլի 13-ին և լույս 14-ի գիշերն արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմը տարբեր զինատեսակներից։
10:15
13 Ապրիլի 2017
Արցախում հակառակորդը գիշերը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 300 կրակոց
Ապրիլի 12-ին և լույս 13-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 25 անգամ
17:56
12 Ապրիլի 2017
Գոյություն ունի մի պայման, որի դեպքում Հայաստանը պետք է ճանաչի Արցախը
ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանը նշել է այն պայմանը, որի դեպքում Հայաստանը պետք է ճանաչի Արցախը։
10:25
12 Ապրիլի 2017
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը գիշերը հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 400 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից։