484.04
+0.53
521.46
-0.05
8.41
+0.05
0
Եղանակը Երևանում
Հայ
ԼՂՀ նախագահ Սահակյանը մասնակցել է նորընտիր Ազգային ժողովի անդրանիկ նիստին
17:58
21 Մայիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը  հինգշաբթի մասնակցել է Արցախի Հանրապետության 6-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանի բացմանը  և հանդես եկել ողջույնի խոսքով:

ԼՂՀ  նախագահը շնորհավորել է ներկաներին 6-րդ գումարման Ազգային ժողովի աշխատանքների մեկնարկի կապակցությամբ` նշելով, որ ազատ մրցակցությամբ, ժողովրդավարական սկզբունքներին համահունչ անցկացված ընտրությունները կարեւոր հիմք են հանդիսանում նոր ձեւավորված խորհրդարանի արդյունավետ աշխատանքի համար:

Բակո Սահակյանը շնորհակալություն է հայտնել 5-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավորներին՝ իրենց աշխատանքի համար`հավելելով, որ նախորդ խորհրդարանն իրականացրել է բավականին ծավալուն աշխատանք օրենսդրական դաշտում` ընդգծված դերակատարություն ունենալով մեր հանրապետության ներքին և  արտաքին քաղաքական կյանքում:

Անդրադառնալով 6-րդ գումարման Ազգային ժողովին` երկրի ղեկավարն ընդգծել է, որ այն, լինելով մշտական հիմունքներով գործող, պրոֆեսիոնալ խորհրդարան, պատասխանատվության բարձր աստիճան է պահանջելու յուրաքանչյուր պատգամավորից: 

«Սպասելիքները նոր խորհրդարանից առաջին հերթին վերաբերում են օրինաստեղծ գործունեությանը: Հույս ունենք, որ նոր որակ կհաղորդվի օրենքների մշակման աշխատանքներին՝ հաշվի առնելով զարգացած երկրների փորձը եւ մեր հանրապետության առանձնահատկությունները», - իր խոսքում ընդգծել է Բակո Սահակյանը:

Նախագահը կարեւորել է նաեւ միջխորհրդարանական կապերի զարգացմանն ուղղված Ազգային ժողովի աշխատանքը` այն դիտարկելով որպես երկկողմ հարաբերությունների հաստատման եւ Արցախի միջազգային ճանաչման արդյունավետ միջոցներից մեկը:

«Ազգային ժողովի աշխատանքների արդյունավետ իրականացումը մեծապես կախված է այն քաղաքակիրթ, աշխատանքային եւ փոխադարձ հարգանքի մթնոլորտից, որը պետք է առկա լինի խորհրդարանում»,- իր ելույթում նշել է Բակո Սահակյանը:

Ըստ Նախագահի` նման մթնոլորտի ձեւավորումը հանդիսանում է քաղաքական մշակույթի բաղադրամասերից մեկը, իսկ մեր պետությունը, գտնվելով յուրահատուկ աշխարհաքաղաքական իրավիճակում, պետք է ամեն ինչ անի, որպեսզի ունենա բարձր եւ օրինակելի քաղաքական մշակույթ:–0–


 

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:31
23 Մարտի 2017
The Washington Post–ը հրապարակել է Արցախի ռազմադպրոցի աղջիկ կուրսանտների լուսանկարները
The Washington Post ամերիկյան ճանաչված պարբերականը ֆոտոռեպորտաժ է հրապարակել Ստեփանակերտի բարձրագույն ռազմադպրոցի աղջիկ կուրսանտների մասին։
10:25
23 Մարտի 2017
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը գիշերն արձակել է ավելի քան 370 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում։

10:02
22 Մարտի 2017
Ադրբեջանական զինուժը հայ դիրքապահների ուղղությամբ ակտիվ կրակ է վարել դիպուկահար հրացաններից
Հակառակորդը դիպուկահար հրացաններից առավել ակտիվ կրակ է վարել արևելյան և հյուսիսարևելյան հատվածներում:
10:42
21 Մարտի 2017
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը գիշերն արձակել է ավելի քան 300 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից։
10:19
20 Մարտի 2017
Գիշերը շփման գծում իրադրությունը հանգիստ է եղել
Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 25 անգամ:
10:40
18 Մարտի 2017
Հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 250 կրակոց
Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 250 կրակոց:
10:11
17 Մարտի 2017
Հակառակորդը գիշերը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 450 կրակոց
Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 450 կրակոց:
21:01
16 Մարտի 2017
Արցախի ՊՆ-ն հերքում է ԱՀ պաշտպանության նախարարի վիրավորման մասին լուրերը
Սենոր Հասրաթյանը հերքում է ԱՀ պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանի վիրավորման մասին տեղեկատվությունը:
16:07
16 Մարտի 2017
Համացանցում հայտնվել է արցախցի դիպուկահարների կողմից հակառակորդի երկու տեսախցիկի ոչնչացման պահը
Ինտերնետում հայտնվել են արցախցի դիպուկահարների կողմից առաջնագծում երկու ադրբեջանական տեսախցիկների ոչնչացման տեսանյութի կադրերը:
10:46
16 Մարտի 2017
 Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը գիշերն արձակել է ավելի քան 550 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից։
10:44
15 Մարտի 2017
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը գիշերն արձակել է ավելի քան 1890 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն։

13:01
14 Մարտի 2017
Արցախի արտգործնախարարը մեկնել է Հունաստան
Կարեն Միրզոյանը աշխատանքային այցով գտնվում է Հունաստանում` «Մեր հերոսական Արցախը» խորագրով միջոցառումներին մասնակցելու նպատակով։