486.7
-0.08
515.12
-0.38
8.43
+0.02
-1
Եղանակը Երևանում
Հայ
Փորձագետ. «ԵԱՀԿ ՄԽ–ի հայտարարություններն իրողությունների ճանաչմանն ուղղված քայլեր են»
16:07
07 Մայիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. ԵԱՀԿ ՄԽ–ի հայտարարություննները, որոնք վերաբերում են Լեռնային Ղարաբաղի ընտրությունների, իրողությունների ճանաչմանն ուղղված քայլեր են, չորեքշաբթի Երևանում ասաց ՌԳԱ Արևելագիտության ինստիտուտի Կենտրոնական Ասիայի և Կովկասի ուսումնասիրության կենտրոնի փորձագետ Անդրեյ Արեշևը։

Ապրիլի 30–ին հրապարակված հայտարարության մեջ Մինսկի խմբի համանախագահները նշել են, որ հակամարտության համապարփակ լուծման համատեքստում ընդունում են ԼՂ ժողովրդի դերը՝ իր ապագան կերտելիս։ «Այդուհանդերձ, չենք ճանաչում այդ ընտրությունների արդյունքները որպես Լեռնային Ղարաբաղի իրավական կարգավիճակի վրա ազդող և ընդգծում ենք, որ դրանք ոչ մի կերպ չեն կանխորոշում ԼՂ վերջնական կարգավիճակը կամ բանակցությունների արդյունքը, որոնք ընթանում են հակամարտության տևական և խաղաղ կարգավորման հասնելու համար», – նշվում է փաստաթղթում։

Արեշևի խոսքով` Ղարաբաղի խորհրդարանական ընտրությունները զգալի հետաքրքրություն առաջացրին։

«Տարբեր երկրներ և մայրցամաքներ միջազգային դիտորդական առաքելություններ էին ներկայացրել», – ասաց փորձագետը։

Նա ավելացրեց, որ դիտորդների թվում կային ԱՄՆ–ի, մի շարք եվրոպական երկրների ներկայացուցիչներ, խորհրդարանականներ, լրագրողներ։ Ղարաբաղ էր այցելել նաև ռուսական առաքելությունը։

«Այս կապակցությամբ կցանկանայի ուշադրություն դարձնել ոչ միայն այս ընտրությունների նկատմամբ Բաքվի կանխատեսված նյարդային արձագանքի, այլ նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահների և ամերիկյան կողմի` վերջերս արված հայտարարությունների վրա, որտեղ ավանդական արտահայտություններին զուգահեռ (այն մասին, որ այդ ընտրությունները չեն կարող կանխորոշել ԼՂՀ–ի ապագա կարգավիճակը) խոսվում էր նաև ԼՂ–ի ժողովրդի` սեփական ճակատագիրը և սեփական կյանքի կանոնները որոշելու իրավունքի մասին», – նշեց Արեշևը։

Նրա խոսքով` դա շատ կարևոր է, թեև զուտ արձանագրային և դիվանագիտական շրջադարձ է։ «Այնուամենայնիվ այս քայլն ուղղված է իրողությունների ճանաչմանը», – ասաց Արեշևը։

ԼՂՀ–ում մայիսի 3-ին հերթական խորհրդարանական ընտրությունների նախնական տվյալներով` «Ազատ Հայրենիք» կուսակցությունը հավաքել է 47,35 տոկոսը (32632 ձայն), 19,01 տոկոսով (13105) երկրորդ տեղում է Արցախի դեմոկրատական կուսակցությունը, որի առաջնորդը Ղարաբաղի ԱԺ խոսնակ Աշոտ Ղուլյանն է։ Դաշնակցությունը հավաքել  է ձայների 18,81 տոկոսը (12965), «Շարժում–88» կուսակցությունը` 6,93 տոկոսը (4777), «Ազգային վերածնունդ» կուսակցությունը` 5,38 տոկոսը  (3709), Լեռնային Ղարաբաղի Կոմունիստական կուսակցությունը` 1,65 տոկոսը (1136), «Խաղաղություն և զարգացում» կուսակցությունը` 0,86 տոկոսը (591):

Արցախի խորհրդարանը բաղկացած է 33 պատգամավորից: 22 տեղերը բաշխվում են համամասնական, 11-ը` մեծամասնական համակարգով։ Խորհրդարանում ներառվելու համար կուսակցությունների պետք է ապահովեն քվեների 5 տոկոսանոց շեմը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:57
27 Փետրվարի 2017
Սերժ Սարգսյան. ելակետային է Արցախի ժողովրդի ազատ կամարտահայտությամբ իր ապագան որոշելու իրավունքը
Արցախյան խնդրի լուծման հարցում ելակետային է Արցախի ժողովրդի ազատ կամարտահայտությամբ իր ապագան որոշելու իրավունքը:
18:14
27 Փետրվարի 2017
Ադրբեջանցի գրոհայինների դիակները դուրս են բերվել չեզոք գոտուց
Երկուշաբթի ժամը 17:00-ի սահմաններում ավարտվեց չեզոք գոտուց ադրբեջանական գրոհայինների դիակների տարհանման գործընթացը:
12:39
27 Փետրվարի 2017
ԱՀ ՊՆ. ադրբեջանցիների դիակների տարհանման գործընթացը չի իրականացվել ադրբեջանական կողմի մեղքով
Երեկ ադրբեջանցիների դիակների տարհանման գործընթացը չի իրականացվել ոչ թե արցախյան, այլ ադրբեջանական կողմի մեղքով։
10:53
27 Փետրվարի 2017
Իրադրությունը շփման գծում. հակառակորդը կիրառել է ականանետեր` արձակելով շուրջ 1150 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը՝ անհրաժեշտության դեպքում դիմելով նաև պատասխան գործողությունների։

10:37
26 Փետրվարի 2017
Հակառակորդը գիշերը շփման գծում կրակել է հաուբիցից, հրանոթներից, ականանետերից և նռնականետերից
ՊԲ առաջապահ զորամասերը հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար դիմել են պատասխան գործողությունների և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն։
19:19
25 Փետրվարի 2017
ՀՀ ՊՆ-ն ներկայացրել է Մարտունու վրա կատարած հարձակման տեսագրությունը և հակառակորդի զոհերի անունները
Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը հրապարակել է Մարտունու վրա կատարած հարձակման տեսանյութը:
17:07
25 Փետրվարի 2017
ՀՀ ՊՆ-ն ներկայացրել է ադրբեջանական ագրեսիայի տեսագրությունը
Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը Facebook-ի իր էջում հրապարակել է ադրբեջանական ագրեսիայի տեսագրությունը:

13:31
25 Փետրվարի 2017
Հայկական կողմը խոստացել է ներկայացնել ադրբեջանական ագրեսիայի տեսագրությունը
Հայկական կողմն ունի գիշերն իրականացված ադրբեջանական ագրեսիայի վկայության տեսագրությունը:
11:48
25 Փետրվարի 2017
Ադրբեջանական կողմն ապատեղեկատվություն է տարածում՝ խոսելով հայկական կողմի «հարձակումների» մասին
Արդեն մի քանի օր շարունակ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը լարում էր իրավիճակը շփման գծում:
10:45
25 Փետրվարի 2017
ԱՀ ՊՆ.Շփման գծում նկատվում է հակառակորդի կենդանի ուժի և զինտեխնիկայի տեղաշարժ
Հակառակորդը գիշերը հարձակման փորձ է նախաձեռնել շփման գծի միանգամից երկու` հարավարևելյան (Մարտունի) և արևելյան (Ակնա) ուղղություններով
18:45
24 Փետրվարի 2017
ԱՀ ՊՆ. հակառակորդը հրետակոծել է Թալիշը
Թշնամին թիրախավորել է ոչ միայն մարտական հենակետերը, այլև Թալիշ բնակավայրը։
10:43
24 Փետրվարի 2017
Հակառակորդը շփման գծում կիրառել է ականանետեր և ՁՀՆ-7 տիպի նռնականետ
Փետրվարի 23-ին և լույս 24-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 75 անգամ