483.91
-0.09
525.43
-0.58
8.48
-0.04
+3
Եղանակը Երևանում
Հայ
Ռուսաստանը պետք է լսի Լեռնային Ղարաբաղի ձայնը. Արեշև
20:48
06 Մայիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Ռուսաստանը պետք է լսի Լեռնային Ղարաբաղի ձայնը, չորեքշաբթի Երևանում ասաց ՌԳԱ արևելագիտության ինստիտուտի Կենտրոնական Ասիայի և Կովկասի ուսումնասիրման կենտրոնի փորձագետ Անդրեյ Արեշևը` մեկնաբանելով Արցախի Հանրապետությունում մայիսի 3–ին անցկացված խորհրդարանական ընտրությունները։

«Արցախի ընտրությունները կարևոր են այն առումով, որ Լեռնային Ղարաբաղը, որպես տարածաշրջանային քաղաքականության գործոն, կարծում եմ` պետք է ավելի պահանջված լինի։ Պետք է, որ այն ավելի լսելի լինի, այդ թվում` Ռուսաստանում»,– ասաց Արեշևը «Տարածաշրջանային անվտանգությունը և Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմքերը» համաժողովի ընթացքում։

Ըստ նրա, այն, որ նոր խորհրդարանը կգործի պրոֆեսիոնալ հիմքով, շատ կարևոր է, այդ թվում` արտաքին քաղաքական շփումների տեսանկյունից։

ԼՂՀ–ում մայիսի 3-ին հերթական խորհրդարանական ընտրությունների նախնական տվյալներով` «Ազատ Հայրենիք» կուսակցությունը հավաքել է 47,35 տոկոսը (32632 ձայն), 19,01 տոկոսով (13105) երկրորդ տեղում է Արցախի դեմոկրատական կուսակցությունը, որի առաջնորդը Ղարաբաղի ԱԺ խոսնակ Աշոտ Ղուլյանն է։ Դաշնակցությունը հավաքել  է ձայների 18,81 տոկոսը (12965), «Շարժում–88» կուսակցությունը` 6,93 տոկոսը (4777), «Ազգային վերածնունդ» կուսակցությունը` 5,38 տոկոսը  (3709), Լեռնային Ղարաբաղի Կոմունիստական կուսակցությունը` 1,65 տոկոսը (1136), «Խաղաղություն և զարգացում» կուսակցությունը` 0,86 տոկոսը (591):

Արցախի խորհրդարանը բաղկացած է 33 պատգամավորից: 22 տեղերը բաշխվում են համամասնական, 11-ը` մեծամասնական համակարգով։ Խորհրդարանում ներառվելու համար կուսակցությունների պետք է ապահովեն քվեների 5 տոկոսանոց շեմը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
18:14
28 Մարտի 2017
ՊԲ զինծառայող է զոհվել հակառակորդի գնդակից
Երեքշաբթի հակառակորդի արձակած կրակոցից մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող:
10:12
28 Մարտի 2017
Գիշերը հակառակորդը կրակ է արձակել դիպուկահար հրացաններից
Հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, այդ թվում՝ դիպուկահար հրացաններից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 30 անգամ:
10:25
27 Մարտի 2017
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը գիշերն արձակել է ավելի քան 340 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում։
17:02
26 Մարտի 2017
Սարգսյան. Հայաստանի զինուժի գերագույն գլխավոր հրամանատարն աչքը չի թարթելու, հարկ եղած դեպքում, «Իսկանդերի» համազարկի հրաման արձակելիս (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Աշխատանքային այցով Արցախի Հանրապետություն մեկնած ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր եղել է ՊԲ զորամասերից մեկում:
10:40
25 Մարտի 2017
Հակառակորդը գիշերը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 220 կրակոց
Հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 220 կրակոց:
10:30
24 Մարտի 2017
Հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմը հրաձգային զինատեսակներից
Գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը կիրառել է տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։
19:31
23 Մարտի 2017
The Washington Post–ը հրապարակել է Արցախի ռազմադպրոցի աղջիկ կուրսանտների լուսանկարները
The Washington Post ամերիկյան ճանաչված պարբերականը ֆոտոռեպորտաժ է հրապարակել Ստեփանակերտի բարձրագույն ռազմադպրոցի աղջիկ կուրսանտների մասին։
10:25
23 Մարտի 2017
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը գիշերն արձակել է ավելի քան 370 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում։

10:02
22 Մարտի 2017
Ադրբեջանական զինուժը հայ դիրքապահների ուղղությամբ ակտիվ կրակ է վարել դիպուկահար հրացաններից
Հակառակորդը դիպուկահար հրացաններից առավել ակտիվ կրակ է վարել արևելյան և հյուսիսարևելյան հատվածներում:
10:42
21 Մարտի 2017
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը գիշերն արձակել է ավելի քան 300 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից։
10:19
20 Մարտի 2017
Գիշերը շփման գծում իրադրությունը հանգիստ է եղել
Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 25 անգամ:
10:40
18 Մարտի 2017
Հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 250 կրակոց
Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 250 կրակոց: