478.57
+0.37
561.79
+1.96
8.05
+0.02
+23
Եղանակը Երևանում
Հայ
Ընտրությունները դարձել են Արցախի քաղաքական մշակույթի բաղկացուցիչ մասը. ԼՂՀ ԱԳՆ–ի հայտարարությունը
21:39
05 Մայիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Խորհրդարանական ընտրությունները վերահաստատեցին այն փաստը, որ յուրաքանչյուր ժողովրդավարական համակարգի գործունեության պարտադիր տարր հանդիսացող ընտրությունները դարձել են Արցախի քաղաքական մշակույթի բաղկացուցիչ մաս, նշվում է ԼՂՀ ԱԳՆ–ի հայտարարության մեջ։

«2015թ.–ի մայիսի 3-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում տեղի ունեցան հերթական՝ վեցերորդ խորհրդարանական ընտրությունները, որոնց մասնակցեց ընտրողների ավելի քան 70%-ը: Ընտրություններն ընթացան ազատ և մրցակցային պայմաններում՝ միջազգային չափանիշներին համապատասխան, ինչի մասին վկայում են երեք տասնյակ երկրներից ժամանած շուրջ 100 միջազգային դիտորդների գնահատականները», – նշվում է ԱԳՆ–ի մամուլի ծառայության տարածած հայտարարության մեջ։

Փաստաթղթում նշվում է, որ ազատ, արդար, թափանցիկ և մրցակցային ընտրությունները, լինելով ԼՂՀ քաղաքական գործընթացների անբաժան մեխանիզմ, ուղղված են հանրապետության հասարակական կյանքի կազմակերպմանն ու ժողովրդավարական եղանակով իշխանության մարմինների ձևավորմանը, որոնք էլ իրենց հերթին մարդու իրավունքների, հիմնարար ազատությունների և օրենքի գերակայության առաջմղման հիմքն են:

«Ընտրությունները, որպես կամարտահայտություն Արցախի ժողովրդի կողմից, ում դերը սեփական ապագան որոշելու հարցում միանշանակ ընդգծված է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների 2015 թ. ապրիլի 30-ի հայտարարության մեջ, նաև կարևոր ներդրում են տարածաշրջանում կայունության պահպանման և ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության արդարացի ու խաղաղ կարգավորման գործում», – նշվում է հայտարարության մեջ։

Նախնական տվյալներով` մայիսի 3–ին կայացած խորհրդարանական ընտրություններում առաջատար դիրքում է «Ազատ Հայրենիք» կուսակցությունը, որը գլխավորում է ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը, կուսակցությունը ստացել է քվեների 47,35 տոկոսը (32632 ձայն)։ Քվեների 19,01 տոկոսով (13105) երկրորդ տեղում է Արցախի ժողովրդավարական կուսակցությունը, որի առաջնորդը ԼՂՀ ԱԺ խոսնակ Աշոտ Ղուլյանն է։

ՀՅԴ–ն ստացել է քվեների 18,81 տոկոսը (12965), «Շարժում 88» կուսակցությունը` 6,93 տոկոսը  (4777), «Ազգային վերածնունդ» կուսակցությունը` 5,38 տոկոսը (3709), Լեռնային Ղարաբաղի Կոմունիստական կուսակցությունը` 1,65 տոկոսը (1136), «Խաղաղություն և զարգացում» կուսակցությունը` 0,86 տոկոսը (591)։

Արցախի խորհրդարանը բաղկացած է 33 պատգամավորից: 22 տեղերը բաշխվում են համամասնական, 11-ը` մեծամասնական համակարգով։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:47
19 Օգոստոսի 2017
Հակառակորդը շաբաթվա ընթացքում շարունակել է խախտել հրադադարի ռեժիմը
Արցախի պաշտպանության նախարարությունը ներկայացրել է շաբաթվա ընթացքում արցախաադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակը:
16:20
14 Օգոստոսի 2017
ՊԲ զինծառայող է զոհվել հակառակորդի գնդակից
Զինծառայող է զոհվել երկուշաբթի առավոտյան Արցախում։
15:42
14 Օգոստոսի 2017
Ադրբեջանն իսրայելական ընկերությունից պահանջել է անօդաչու սարքերը փորձարկել հայկական դիրքերի վրա
Իսրայելի ՊՆ–ն հետաքննություն է սկսել Aeronautics Defense Systems ընկերությանը Ադրբեջանի կողմից ներկայացված դիմումի առնչությամբ
15:30
09 Օգոստոսի 2017
Դիտարկում` Ասկերանի շրջանի Ակնա-Հինդարխ ճանապարհահատվածում
Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի:  
12:15
31 Հուլիսի 2017
Ադրբեջանի կողմից նոր հարձակման դեպքում մենք հակահարձակման կանցնենք. Արցախի պաշտպանության նախարար (ՎԻԴԵՈ)
«Հակահարձակման ընթացքում մենք  կընդլայնենք և կխորացնենք մեր անվտանգության գոտին»,–ասել է Լևոն Մնացականանը։    
17:47
28 Հուլիսի 2017
Արցախում սկսել են ավելի շատ ամուսնանալ
Արցախում ամուսնացող զույգերի թիվն աճել է։
12:23
28 Հուլիսի 2017
Հակատանկային ականի վրա ավտոմեքենա է պայթել Արցախում
Նախօրեին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արցախում։

19:02
26 Հուլիսի 2017
Արցախյան ձիթապտուղն արդեն իրականություն է. երկրում ձիթապտղի պլանտացիաներ կլինեն
Արցախի  Հանրապետության  տարածքում  արդեն   կան     ձիթապտղի   փոքր  այգիներ։
16:19
25 Հուլիսի 2017
Ադրբեջանը հանդես է եկել հերթական ապատեղեկատվությամբ. ԱՀ ՊՆ
Ադրբեջանի ՊՆ–ն քիչ առաջ հերթական ապատեղեկատվությունն է տարածել։

15:14
19 Հուլիսի 2017
Բակո Սահակյանն ընտրվեց Արցախի նախագահ
Արցախի Ազգային ժողովը հատուկ նիստում 28 կողմ ձայնով Բակո Սահակյանին ընտրել է հանրապետության նախագահի պաշտոնում:
21:05
18 Հուլիսի 2017
Ադրբեջանի կողմից օբյեկտիվ իրականության ժխտումը հակամարտության կարգավորման հիմնական խոչընդոտներից է. ԱՀ ԱԳՆ
Հուլիսի 19-ին կայանալիք Արցախի Հանրապետության նախագահի ընտրությունները բուռն արձագանք են ստացել Ադրբեջանում։
15:44
18 Հուլիսի 2017
Արցախի խորհրդարանը պատրաստվում է նախագահ ընտրել
Արցախի խորհրդարանը պատրաստվում է հատուկ նիստում երկրի նախագահ ընտրել։