484.51
-0.37
518.72
-3.16
8.61
-0.05
+8
Եղանակը Երևանում
Հայ
ԼՂՀ խորհրդարանական ընտրությունները կարող են հիանալի օրինակ լինել Հայաստանի համար. քաղաքական գործիչ
15:57
04 Մայիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. ԼՂՀ խորհրդարանական ընտրությունները կարող են հիանալի օրինակ ծառայել Հայաստանում 2017թ.–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների համար, երկուշաբթի լրագրողներին ասաց Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը։

ԼՂՀ–ում մայիսի 3-ին հերթական խորհրդարանական ընտրություններն են անցկացվել։ Արցախի խորհրդարանը բաղկացած է 33 պատգամավորից: 22 տեղերը բաշխվում են համամասնական, 11-ը` մեծամասնական համակարգով։ Խորհրդարանում ներառվելու համար կուսակցությունները պետք է ապահովեն քվեների 5 տոկոսանոց շեմը։

Լեռնային Ղարաբաղի կենտրոնական ընտրական հանձնաժողովն Արցախում մայիսի 3-ին անցկացված ընտրություններին մասնակցելու համար գրանցել էր յոթ կուսակցություն` «Ազատ Հայրենիք» (48 թեկնածու),  «Ազգային վերածնունդ» (14 թեկնածու), Արցախի ժողովրդավարական կուսակցություն (34 թեկնածու), Լեռնային Ղարաբաղի կոմունիստական կուսակցություն (14 թեկնածու), «Խաղաղություն և զարգացում» կուսակցություն (վեց թեկնածու), ՀՅԴ (34 թեկնածու) «Շարժում-88» կուսակցություն (14 թեկնածու):

«Մենք կարող ենք հպարտանալ ԼՂՀ–ում անցկացված քվեարկությամբ, որն ապացուցեց ողջ աշխարհին, որ անհրաժեշտ պայմանների ստեղծման դեպքում մենք կարող ենք անցկացնել թափանցիկ, ազնիվ և ազատ ընտրություններ։ ԼՂՀ խորհրդարանական ընտրությունները կարող են հիանալի օրինակ դառնալ Հայաստանի համար», – ընդգծեց Արշակյանը։

Նա նշեց, որ անցած ընտրությունները ղարաբաղցիների համար սեփական ճակատագիրը տնօրինելու իրավունքի մարմնացում էր, և աշխարհը չի կարող աննկատ թողնել այդ փաստը։

ՀՀ դեմկուսի առաջնորդ Արամ Սարգսյանն իր հերթին ավելացրեց, որ Ղարաբաղի ընտրությունների միակ իրական կարևոր գնահատականը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների գնահատականն է, իսկ նրանք համաձայնվել են այն փաստի հետ, որ ընտրությունների անցկացումը Ղարաբաղի ժողովրդի իրավունքն է։ «Համանախագահները նման կերպ ճանաչում են Ղարաբաղի իշխանությունների օրինականությունը», – նշեց Սարգսյանը։

«Ինչ վերաբերում է ընտրությունների անցկացմանը, ապա պետք է նշեմ, որ չեմ հիշում, որ Ղարաբաղում երբևէ խախտումներ բացահայտված լինեն, ինչպես Հայաստանում։ Եվ դա վկայում է, որ ԼՂՀ–ն շատ ավելի միասնական է իր քաղաքական հայացքներում և նպատակներում», – ավելացրեց Սարգսյանը։

Նա նաև ավելացրեց, որ այս փաստը կարևոր է, քանի որ միջազգային հանրությունը պարտավոր կլինի հաշվի առնել այն փաստը, որ ԼՂՀ–ում անցկացվում են ժողովրդավարական ընտրություններ։ –0–

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
16:01
24 Ապրիլի 2017
The Independent–ի լրագրողը կհայտնվի Ադրբեջանի «սև ցուցակում»
Բաքուն բրիտանական The Independent–ի լրագրողին կներառի «սև ցուցակում»։
10:40
22 Ապրիլի 2017
Գիշերը հակառակորդը կիրառել է հաստոցավոր հակատանկային նռնականետ
Շփման գծի արևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև հաստոցավոր հակատանկային նռնականետ:
10:43
20 Ապրիլի 2017
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդն արձակել է ավելի քան 500 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում։
17:55
19 Ապրիլի 2017
Լավ լուծում կլիներ, եթե Լեռնային Ղարաբաղը միացվեր Հայաստանին. Մարին լը Պեն
Ֆրանսիայի նախագահի թեկնածու, «Ազգային ճակատ» ազգայնական կուսակցության առաջնորդ Մարին Լե Պենը Nouvelles d’Arménie–ին տված հարցազրույցում խոսել է արցախյան խնդրի մասին։

10:08
19 Ապրիլի 2017
Գիշերը հակառակորդը կիրառել է նաև ձեռքի հակատանկային նռնականետ
Շփման գծի հյուսիսային ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև ձեռքի հակատանկային նռնականետ:
19:39
18 Ապրիլի 2017
Արցախում 20–ամյա զինծառայող է վիրավորվել. նրա վիճակը ծանր է
Արցախում նախօրեին 20–ամյա զինծառայող է վիրավորվել։
10:26
18 Ապրիլի 2017
Հակառակորդը դիպուկահար հրացաններ է կիրառել շփման գծում
Ապրիլի 17-ին և լույս 18-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը:
11:24
17 Ապրիլի 2017
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը գիշերն արձակել է շուրջ 240 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից։

10:40
15 Ապրիլի 2017
Ադրբեջանական ԶՈւ-ն հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 400 կրակոց
Հակառակորդը,տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 400 կրակոց
11:18
14 Ապրիլի 2017
Հակառակորդը շփման գծում կիրառել է ականանետ և հակատանկային նռնականետ
Ապրիլի 13-ին և լույս 14-ի գիշերն արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմը տարբեր զինատեսակներից։
10:15
13 Ապրիլի 2017
Արցախում հակառակորդը գիշերը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 300 կրակոց
Ապրիլի 12-ին և լույս 13-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 25 անգամ
17:56
12 Ապրիլի 2017
Գոյություն ունի մի պայման, որի դեպքում Հայաստանը պետք է ճանաչի Արցախը
ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանը նշել է այն պայմանը, որի դեպքում Հայաստանը պետք է ճանաչի Արցախը։