484.68
+0.06
530.14
+2.1
8.5
-0.03
+11
Եղանակը Երևանում
Հայ
ԼՂՀ-ում նախատեսված խորհրդարանական ընտրություններին ավելի քան 100 միջազգային դիտորդ կհետևի
19:11
02 Մայիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Մայիսի 3-ին ԼՂՀ-ում նախատեսված խորհրդարանական ընտրություններին 30 երկրից ժամանած ավելի քան 100 միջազգային դիտորդ կհետևի, «Sputnik-Արմենիա» ռադիոկայանի հետ զրույցում ասել է ԼՂՀ ԿԸՀ-ի ղեկավար Սրբուհի Արզումանյանը:

Ըստ նրա, միջազգային դիտորդների հավատարմագրումը շարունակվում է, և նրանց վերջնական թիվը կհրապարակվի ավելի ուշ: ԿԸՀ ղեկավարը նշել է, որ ընդլայնվել է նաև միջազգային դիտորդական առաքելությունների աշխարհագրությունը:

Արզումանյանն ավելացրել է, որ Արցախում կազմակերպչական բոլոր հարցերը գրեթե ավարտվել են, մնում է միայն պատշաճ կերպով կազմակերպել քվեարկությունը:

Ավարտվել է նաև նախընտրական քարոզարշավը: Համապետական ընտրություններին մասնակցության հայտ է ներկայացրել 164 թեկնածու՝ յոթ կուսակցությունից, ինչպես նաև 42 պատգամավորի թեկնածու՝ մեծամասնական ընտրակարգով: Կազմավորվել է 279 տեղամասային ընտրական հանձնաժողով, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետությունում գտնվող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներկայացուցչությունում, ինչպես նաեւ քրեակատարողական հիմնարկում: 

Կուսակցությունների եւ թեկնածուների վստահված անձի կարգավիճակ ստանալու համար ստացվել է  մոտ 7000 հայտ, որոնց բոլորին տրվել են վկայականներ:

«Բացի վստահված անձանցից, այլ կարգի ներկայացուցիչներ չեն կարող լինել: Տեղամասային ընտրական հանձնաժողովներում ունենք որոշակի քաղաքական ներկայացվածություն, օրենքը դա թույլ է տալիս: Գրեթե 30 տոկոսը կուսակցական են, մյուս 70-ը՝ կուսակցական նախապատվություններ չունի՝ անկախ կուսակցական պատկանելիությունից, նրանք պետք է իրականացնեն անկողմնակալ աշխատանք, որովհետև չեն ներկայացնում այդ կուսակցությունները, այսինքն՝ դրանց շահերի պաշտպանը չեն»,-մեկնաբանել է Արցախի ԿԸՀ նախագահը:

Լեռնային Ղարաբաղի կենտրոնական ընտրական հանձնաժողովն Արցախում մայիսի 3-ին նախատեսված ընտրություններին մասնակցելու համար գրանցել է յոթ կուսակցություն` «Ազատ Հայրենիք» (48 թեկնածու),  «Ազգային վերածնունդ» (14 թեկնածու), Արցախի ժողովրդավարական կուսակցություն (34 թեկնածու), Լեռնային Ղարաբաղի կոմունիստական կուսակցություն (14 թեկնածու), «Խաղաղություն և զարգացում» կուսակցություն (վեց թեկնածու),  ՀՅԴ (34 թեկնածու) «Շարժում-88» կուսակցություն (14 թեկնածու):

Արցախի խորհրդարանը բաղկացած է 33 պատգամավորից: 22 տեղերը բաշխվում են համամասնական, 11-ը` մեծամասնական ընտրակարգով: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
12:10
28 Ապրիլի 2017
Հակառակորդի արձակած կրակից 19–ամյա զինծառայող է մահացել
Այսօր առավոտյան 19–ամյա զինծառայող է մահացել հակառակորդի արձակած կրակից։
11:09
28 Ապրիլի 2017
Հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմն ավելի քան 35 անգամ
Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից  հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 35 անգամ:
10:05
27 Ապրիլի 2017
Ադրբեջանական ԶՈՒ-ն հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 350 կրակոց
Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 350 կրակոց:
10:39
26 Ապրիլի 2017
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 650 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում։
19:26
25 Ապրիլի 2017
Արցախում 19–ամյա զինծառայող է մահացել
Արցախում 19–ամյա զինծառայող է մահացել։
10:32
25 Ապրիլի 2017
Հակառակորդի գնդակից ՊԲ զինծառայող է զոհվել
Հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով ապրիլի 24-ին ՊԲ զինծառայող է մահացել:
16:01
24 Ապրիլի 2017
The Independent–ի լրագրողը կհայտնվի Ադրբեջանի «սև ցուցակում»
Բաքուն բրիտանական The Independent–ի լրագրողին կներառի «սև ցուցակում»։
10:40
22 Ապրիլի 2017
Գիշերը հակառակորդը կիրառել է հաստոցավոր հակատանկային նռնականետ
Շփման գծի արևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև հաստոցավոր հակատանկային նռնականետ:
10:43
20 Ապրիլի 2017
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդն արձակել է ավելի քան 500 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում։
17:55
19 Ապրիլի 2017
Լավ լուծում կլիներ, եթե Լեռնային Ղարաբաղը միացվեր Հայաստանին. Մարին լը Պեն
Ֆրանսիայի նախագահի թեկնածու, «Ազգային ճակատ» ազգայնական կուսակցության առաջնորդ Մարին Լե Պենը Nouvelles d’Arménie–ին տված հարցազրույցում խոսել է արցախյան խնդրի մասին։

10:08
19 Ապրիլի 2017
Գիշերը հակառակորդը կիրառել է նաև ձեռքի հակատանկային նռնականետ
Շփման գծի հյուսիսային ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև ձեռքի հակատանկային նռնականետ:
19:39
18 Ապրիլի 2017
Արցախում 20–ամյա զինծառայող է վիրավորվել. նրա վիճակը ծանր է
Արցախում նախօրեին 20–ամյա զինծառայող է վիրավորվել։